Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#18 (1036) 15.05.2014 – 21.05.2014

ՆՎԵՐՆԵՐ ՄԱՅԻՍՅԱՆ ՏՈՆԵՐԻՆ

Մայիսյան տոների առթիվ հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել PC electronics ընկերությունը:
Հանրապետական կենտրոնական զինկոմիսարիատի բակում ընկերության ներկայացուցիչները հաշմանդամ զինվորականների, հայրենյաց սահմանների պաշտպանության համար մղված մարտերում ակտիվ մասնակցություն ունեցած և այսօր էլ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող մի շարք զինծառայողների հանձնեցին նվերներ: Միջոցառմանը ներկա էին մի շարք վարչությունների պետեր, բարձրաստիճան զինվորականներ:

Ազերին կամ ազարին Արաքսից հարավ Իրանում գտնվող Ատրպատականի բնակիչն է, որի հոմանիշը և, ըստ իս, հայերենում ավելի ընդունելի տարբերակը «ատրպատականցի» եզրն է: Փավստոս Բուզանդի մոտ հանդիպող «Ատրպատճաց գաւառ» ձևից պետք է ենթադրել, որ հայերենում ժամանակին «ատրպատականցի» իմաստով կիրառվել է նաև «ատրպատիճ» անվանումը, որը հետագայում դուրս է մղվել:

ԵՍ ՆԿԱՐՈՒՄ ԵՄ ՍԻՐՈ ԳՈՒՅՆԵՐՈՎ

Իմ գեղանկարչության հիմքը հայկական մանրանկարչությունն է։ Իմ կերպարները հստակ են, շեշտադրված, լցված դետալներով ու սիմվոլներով: Դա յուրատեսակ իմաստուն պարզություն է, դա վերադարձ է դեպի սկիզբ, ակունք։ Ես ապրում եմ հեքիաթի մեջ ու պատկերներ եմ վերցնում իմ մանկությունից, ես աշխարհին նայում եմ 55-ամյա մանկան աչքերով։

ՓԱՌԱԲԱՆՈՒՄԻ ՕՐ ԲԵՐՁՈՐՈՒՄ

Բերձորի Արցախյան գոյամարտում զոհված քաջորդիների հուշահամալիրում Մայիսյան եռատոնի միջոցառմանը մասնակցեցին շրջվարչակազմի, քաղաքում գործող ձեռնարկությունների, ուժային կառույցների աշխատակիցները, ղեկավարները, ինչպես նաև դպրոցների, գիշերօթիկ հաստատության ուսուցիչներն իրենց սաներով, բնակիչներ, հյուրեր: Հուշակոթողի երեք խոնարհված պատերին, որոնց վրա Քաշաթաղի տարածքում նահատակված բոլոր քաջորդիների անուններն են փորագրված, ծաղիկներ դրվեցին:

ՄԵԾԱՐՈՒՄ

Արմավիրի մարզի Արագած գյուղում մայիսի 1-ին տեղի ունեցավ Արցախյան պատերազմի հերոս, ուսուցիչ-կամավորական Մեխակ Մեխակյանի մեծարման հուշ – ցերեկույթը, որը կազմակերպել էին Երկրապահ կամավորականների միության վարչությունը, տարածքային կազմակերպության կառույցները և հերոսի անունը կրող դպրոցի ղեկավարությունը: «Մարտական խաչ» շքանշանի կրկնակի ասպետին նվիրված միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երկրապահ կամավորականների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, միության անդամներ, ազատամարտիկներ, հերոսի մարտական ընկերները, երիտասարդ երկրապահներ: Դպրոցականները հանդես եկան գրական – երաժշտական կատարումներով: Ներկայացվեց Մեխակ Մեխակյանի մարտական ուղին:

ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ ՆՈՒԲԱՐԱՇԵՆՈՒՄ

Մայիսի 9-ին Հաղթանակի և Խաղաղության տոնի առթիվ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում կազմակերպվել էր տոնական միջոցառում՝ համայնքի ղեկավար Արթուր Կիրակոսյանի գլխավորությամբ: Կազմակերպվեց երթ դեպի «Անհայտ զինվորի» հուշարձան և Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների խաչքար՝ ծաղկեպսակ դնելու և հարգանքի տուրք մատուցելու հերոսների հիշատակին: Երթին մասնակցում էին տեղի բնակիչները, ազատամարտիկներ, Արցախյան հերոսամարտում զոհվածների ընտանիքներ, դպրոցների ուսուցիչներ ու աշակերտներ, Նուբարաշենում գործող կազմակերպությունների աշխատակիցներ, վարչական շրջանում տեղակայված բանակային զորամիավորման հրամանատարական կազմը, սպաներ ու զինվորներ, ԵԿՄ անդամներ: Խորհրդանշական է, որ երթն ուղեկցվում էր մեր հայրենակից Դավիթ Թուխմանովի հանրահայտ «День Победы» երգի հնչյունների ներքո՝ զորամասի փողային նվագախմբի կատարմամբ:

ՃԱՆԱՉԵՆՔ ՆՐԱՆՑ

Արցախի ազատագրման և մայիսյան տոների առիթով ՀՀ ՊՆ Երևանի կայազորի Սպայի տանը կայացավ ազատամարտիկների և երիտասարդների հերթական հանդիպումը` «Ճանաչենք նրանց» խորագրով: Ձեռնարկի կազմակերպիչներն էին Սպայի տունը և «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնը: