Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#18 (1036) 15.05.2014 – 21.05.2014

ՀԱՅԻ ԿԵՐՊԱՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄԸ ԸՍՏ ԼՈՈՒՐԵՆՍ ԱՐԱԲԱՑՈՒ

Լոուրենսյան մեկնաբանությունները հայի կերպարի առնչությամբ այսօր էլ խիստ արդիական են, քանի որ հայի նկատմամբ նրա մոտեցման ճիշտ ընկալումը կարող է լույս սփռել համահայկական խնդիրների վրա այժմյան տեսանկյունից: «Իմաստության յոթ հիմնասյուները» աշխատությունը և ամերիկացի լրագրող ու խմբագիր Լինքոլն Ստեֆենսին տված նրա հարցազրույցը տպագրված «Այդ անտանելի հայերը» վերնագրով, պարզաբանում է Լոուրենսի դիրքորոշումը:

Անցյալ տարի ապրիլի 24-ին ցեղասպանությանը նվիրված միջոցառում ենք կազմակերպել պարսիկ պատգամավորների եւ քաղաքական գործիչների համար, որտեղ Իրանի խորհրդարանի փոխնախագահն իր ելույթում երեք անգամ օգտագործեց Ցեղասպանություն բառը՝ նշելով, որ Թուրքիան իրագործել է Ցեղասպանություն հայերի նկատմամբ: Նոր նախագահի օգնականներից մեկը, որն զբաղվում է Իրանում փոքրամասնությունների հարցերով, վերջերս իր ելույթում նշել է, որ Թուրքիան այսօր Սիրիայում իրականացնում է նույն ցեղասպանությունը, ինչ 100 տարի առաջ իրագործել է հայերի դեմ:

ԾԱՌԱՏՈՒՆԿ ԲԵՐՁՈՐՈՒՄ

Արդեն 12-րդ տարին է, ինչ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, «Գուրգեն Մելիքյանը Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» հիմնադրամի նախագահ Գուրգեն Մելիքյանը Բերձորում և մոտակայքում կազմակերպում է ծառատունկ, որին մասնակից են լինում Երևանի մայր բուհի ուսանողները: Այդ ծառատունկերի արդյունքում այժմ Բերձորում գոյություն ունեն մի քանի պուրակներ՝ նվիրված Երևանի պետական համալսարանին, Մոնթե Մելքոնյանին, Ստեփան Ալաջաջյանին, Քերոլայն Քոքսին: Տարիների ընթացքում տնկվել են բազում ընկուզենիներ, որոնցից շատերն արդեն բերք են տալիս: