#20 (1038) 29.05.2014 – 4.06.2014
Անկախ պետականության երազանքը դարեր շարունակ բորբոքել է հայության բազմաթիվ սերունդների միտքն ու երեւակայությունը, ջերմացրել հոգին։ Աշխարհասփյուռ հայության զավակների շուրթերին «Ազատ, անկախ Հայաստան» բառակապակցությունը հնչել է որպես կախարդական խոսք, սրբազան երդում, աստվածաշնչյան պատգամ։ Հայության բազմաթիվ սերունդներ օտարության մեջ ապրել, դիմացել, պայքարել են այդ նվիրական երազանքով։ Նորջուղայեցի Շահամիր Շահամիրյանը իր երազանքին միս ու արյուն է տվել՝ երկնելով հայոց առաջին սահմանադրությունը՝ «Որոգայթ փառացը»։ Կալկաթայում հանգչող նրա որդու գերեզմանին փորագրված է. «Ո՜վ անցորդ, որ կարդում ես գերեզմանիս գիրը, գուցե դու կտաս ինձ հայրենիքիս անկախության ավետիսը, որին կաթոգին սպասում եմ»։ Եվ քանի-քանի կարոտաբաղձ սրտեր են իրենց հոգում խանդաղատանքով օրրել հայրենիքի անկախության գաղափարը, մինչ կծագեր 1918 թվականի մայիսի 28-ի արեւը…
-Անցյալ տարի Արմավիրի Ակնալիճ գյուղում հանդիսավորությամբ բացվեց «Եզդիների սրբատեղի» տաճարը: Սա աշխարհում երկրորդ նմանատիպ հոգևոր կառույցն է: Մեր ժողովրդի հիմնական սրբատեղին գտնվում է Իրաքի հյուսիսում և կոչվում է Սուրբ Լալեշ,- այսպես սկսեց իր խոսքը եզդի ժողովրդի զավակ Ուսուբ Սարհանգյանը:
Առաջին Հանրապետության ստեղծմամբ վերականգնվեց հայոց պետականությունը։ Հայ և եզդի ժողովուրդների ճակատագիրն ու պատմության քառուղիներում դրսևորված վարքագիծը մեզ թույլ են տալիս վստահաբար ասելու, որ մենք միշտ միասին ենք եղել, և դա եղել է մեր ժողովուրդների կամքի ճիշտ ու ազնիվ դրսևորումը:
Հունիսի 3-ին Սիրիայում կանցկացվեն նախագահի ընտրություններ: Երկիրը գտնվելով պատերազմի մեջ` լրջորեն պատրաստվում է ընտրական գործընթացին: Ավելին` նախագահական նոր ընտրությունները Սիրիայի իշխող վարչակարգի համար հնարավորություն են ապացուցելու աշխարհին, թե ինչ է իրականում կատարվում իրենց երկրում, մանավանդ որ թեկնածուներից մեկը գործող նախագահ Բաշար ալ-Ասադն է: Այս ընտրությունների առանձնահատկությունը նաև այն է, որ դրանք կընթանան բարեփոխված Սահմանադրության համաձայն: Սիրիական ճգնաժամի ներկա իրավիճակն է ներկայացնում արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մայիսի 12-ին արձակել է իր ամենամեծ դատավճիռը, ինչպիսին երբևէ կայացրել է որևէ երկրի դեմ` պարտավորեցնելով Թուրքիային վճարել 123 միլիոն դոլար վնասի փոխհատուցում անհետ կորած կիպրոսցի հույների հարազատներին և Հյուսիսային Կիպրոսի հունական անկլավի բնակիչներին:
«Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի» գործով դատարան էին դիմել 1999 թվականին` Հյուսիսային Կիպրոսի գրավումից 25 տարի անց: Դեռևս 2001 թվականին, երբ դատարանը վճռել էր, որ Թուրքիայի կառավարությունը խախտել է Եվրոպական կոնվենցիայի մարդու իրավունքների բազմաթիվ հոդվածներ, ՄԻԵԴ-ը հետաձգել էր Թուրքիայի վճարելիք տուգանքի չափի սահմանումը: