#21 (1039) 5.06.2014 – 11.06.2014
Օրերս հանդիսավորությամբ նշվեց ՀՀ ԶՈՒ ենթակա զորամասերից մեկի և առանձին հրետանային դիվիզիոնի կազմավորման 18-րդ տարեդարձը: Զորամասը կազմավորվել է 1996թ. մայիսի 21-ին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով: Առաջին հրամանատար է նշանակվել «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Մուրադ Կիրակոսյանը: ՀՀ նախագահի հրամանագրով 2000թ. փետրվարի 22-ին գնդին հանձնվել է Մարտական դրոշ: Նույն թվականին գունդն անվանակոչվել է սպարապետ Վազգեն Սարգսյանի անունով: Տոնի առթիվ Վազգեն Սարգսյանի անվան զորամաս այցելեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, ԱԺ պատգամավորներ, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր:
Իմ ղեկավարած ոլորտում չկան մանրուքներ, եւ որպեսզի մեր զինվորն ու սպան առողջ ու պատշաճ տեսք ունենան, մենք` թիկունքայիններս, պետք է շատ աշխատենք, աշխատենք` չխնայելով մեզ: ԶՈՒ զինծառայողների թիկունքային ապահովումը բանակի ղեկավարության ամենօրյա ուշադրության եւ հոգածության առանցքում է:
Ծնվել Է 1985թ., ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում: Ութերորդ դասարանից ուսումը շարունակել է գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում: Ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտոհրաձգային ֆակուլտետը: Այնուհետև, որպես դասակի հրամանատար, ծառայության է նշանակվել գնդապետ Հ. Թևոսյանի հրամանատարությամբ գործող զորամասում: Այժմ մոտոհրաձգային վաշտի հրամանատար է: Ամուսնացած է, ունի դուստր:
Ինչո՞ւ է որոշել դեռ պատանեկան տարիքից զինվորական դառնալ: Որովհետև ցանկացել է շարունակել հրետանավոր, ԼՂՀ «Արիություն» մեդալով պարգևատրված (հետմահու) հոր` Ռոման Բալասյանի կիսատ մնացած գործը:
Շարքային Արսեն Խաչատրյանը ծառայում է մոտոհրաձգային զորամասի նախապատրաստական գումարտակում: Երիտասարդը բանակ է զորակոչվել հինգ ամիս առաջ եւ, ինչպես վաշտի հրամանատարն ասաց, ամբողջ հոգով նվիրվել է ծառայությանը, յուրացրել է զինվորական մասնագիտության նրբությունները, իսկ պարապմունքներից, դասերից հետո ակտիվորեն մասնակցում է գումարտակի և զորամասի հասարակական աշխատանքներին, կազմակերպվող մշակութային միջոցառումներին:
Ավագ լեյտենանտ Սուրեն Քիթոյանը փոխգնդապետ Ա. Հակոբյանի գումարտակի դասակի հրամանատարն է: Ծնվել է 1988թ. Շիրակի մարզի Կամո գյուղում, 2005թ. ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել Գյումրիի պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը: Ավարտելով ուսումը՝ 2009թ. զորակոչվել է բանակ: Վեցամսյա սպայական դասընթացներից հետո ստանալով սպայական առաջին՝ լեյտենանտի կոչումը, ծառայության է նշանակվել այս զորամասում: Սկզբում եղել է մոտոհրաձգային դասակի հրամանատար և շուրջ երեքուկես տարի ընդգրկվել մարտական հերթապահության մեջ, իսկ այժմ ուսումնական գումարտակում զենքերի օգտագործման գաղտնիքներն է սովորեցնում երիտասարդ զինվորներին:
Հայոց բանակը ` քաջ, անպարտելի,
Պաշտպանն է մեր սուրբ հողի ու ջրի,
Նա՛ է սահմանը անառիկ պահում,
Նա՛ է մեզ կորով և ուժ պարգևում:
Կենսագրություններ կան, որոնք միայն անհատին չեն պատկանում: Նրանք իրենց վրա կրում են ժողովրդին բաժին հասած ծանր ժամանակների կնիքը` գոյապայքարի, մաքառումների և տառապանքի կնիքը` քերթողահայր Խորենացուց, Եղիշեից մինչև Շնորհալի, Նարեկացի, Ֆրիկ, մինչև Սայաթ-Նովա, Աբովյան, Րաֆֆի, Կոմիտաս և ուրիշներ: Նրանք ծնվում են աստվածային նախախնամությամբ, ծնվում են, որ իրենց սնող ժողովրդին ցույց տան մահաբեր աղետներին դիմագրավելու, հաղթելու և ազգի պատմական երթը շարունակելու ուղիները` հաճախ ի գին իրենց երիտասարդ կյանքի ու արյան: Որովհետև ազգասիրությունն ու հայրենասիրությունն իրենց համար հրապարակներում ճառելու գեղեցիկ խոսքեր չեն, այլ էություն, կենսաձև…