#22 (1040) 12.06.2014 – 18.06.2014
Արարատի մարզի Զանգակատուն (նախկին` Սովետաշեն-Չանախչի) համայնքն աչքի է ընկել ոչ միայն հայտնի բանաստեղծներով ու գիտնականներով, որոնց շարքերում Պարույր Սևակ, Ալբերտ Արիստակեսյան ու Խաչիկ Նազարյան շքեղ անուններն են, այլև հայրենիքի պաշտպանության գործում կյանք և արյուն զոհաբերած շատ նվիրական անհատներով: Զանգակատան զավակներն ակտիվորեն մասնակցել են 1918-20թթ. հայ-թուրքական ազգամիջյան կռիվներին: Իսկ Հայրենական մեծ պատերազմին մասնակցելու համար գյուղից զորակոչվեցին 165 հայորդիներ, որոնցից 78-ը չվերադարձան մարտի դաշտից: Զանգակատունն անառիկ ամրոց դարձավ թշնամու դեմ նաև Արցախյան ազգային-ազատագրական շարժման տարիներին: 1990-92թթ. թեժ կռիվներ մղվեցին Զանգակատանը հարող սահմանամերձ գոտում:
Անցյալը հնարավոր չէ փոխել, խմբագրել, առավել ևւս` պատմությունը: Այս իմաստով տեղին է վերհիշել արցախցիների հետևյալ թևավոր խոսքը. «Սուտը կարող է հազար ոտ ունենալ, բայց երբեք չի կարող լեռը բարձրանալ…»:
Իսկ հիմա ընթերցողներին ներկայացնեմ տարիներ առաջ Բաքվում տեղի ունեցած մի պատմություն, որը միաժամանակ թե՛ ողբերգականի և թե՛ կոմիկականի ժանրից է: