#26 (1044) 10.07.2014 – 16.07.2014
Դռան զանգը մի քիչ պահանջկոտ, մի քիչ ամաչելով ինձ նախամուտք է կանչում: «Տեսնես ո՞վ է»,- մտածում եմ դժգոհ: Ինձ գործից կտրել են ու վախենում եմ նորից չկարողանամ հավաքել մտքերս, մանավանդ որ այսօր դժվար է գրվում….
Դուռը բացում եմ ու հայտնվում զինվորների շրջապատման մեջ: Գրկախառնվում ենք: Արմանն ու Ռուբենն են, որ Գոռի հետ եկել են այցելության: Նայում եմ Արմանին ու զարմանում: Ինքն է ու ինքը չէ ասես, մի բան փոխված է, բայց ի՞նչը՝ գլխի չեմ ընկնում: Դա զգում եմ ենթագիտակցորեն, հետո առաջին պահի իրար խառնվածությունը հաղթահարելով՝ ներս եմ հրավիրում տղաներին: Պարզվում է՝ Արմանն ու Ռուբենը արձակուրդ են եկել բանակից, Գոռն էլ օրերս պիտի զորակոչվի, եւ եկել են տեսության:
Քաշաթաղի մայր գետի՝ Հակարիի երեք մեծ վտակների՝ արևմտյան կողմի Աղավնոյի, միջին Հոչանցի և արևելյան Շալուայի հովիտներում պահպանվել էն հայոց պատմամշակութային շատ հուշարձաններ, որոնք հուշում են, որ Պատմական Մեծ Հայքի Արցախ և Սյունիք աշխարհների այս տարածքներում մինչև 18-րդ դարակես մեր պապերն են ապրել: Հազարամյակների պատմություն ունեցող ամրոցների ավերակներն ու հնադարյա դամբարաններն էլ հուշում են՝ այս տարածքները շատ վաղուց եղել են հայ մարդու բնօրրան: Այս տարածքի ցանկացած անտառում ու ձորակում, սարահարթին ու ժայռապռնկին, գետափին ու լեռնալանջին, ծերպերին աչքդ կշոյեն հայ վարպետի քանդակած խաչն ու զարդանախշը, վիմագիր արձանագրությունը, թփուտներով պատված մատուռի ավերակը, ժայռին թառած եկեղեցին:
Հրաձգությունը ադրբեջանական գերեզմանոցի վրայով էր։ Թեև գնդակները գիշեր-ցերեկ աջուձախ սուրում էին, բայց ոչ մի գերեզմանաքար չէր վնասվել… Ադրբեջանցիները հարազատ ննջեցյալների շիրմաքարերին չէին կրակում, հայերն էլ մեռել հարգող մարդիկ են՝ հատկապես օտարի…
Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ իրավունքները համատարած ոտնահարելու և Հայաստանի, Կիպրոսի, Եգիպտոսի, Հունաստանի, Իրանի, Իրաքի, Իսրայելի ու Սիրիայի նկատմամբ վարվող արտաքին քաղաքականության ասպարեզում թույլ տրված կոպիտ սխալների պատճառով Թուրքիան կորցրել է աջակցության զգալի մասը, որ երբեմն վայելում էր Միացյալ Նահանգներում և ընդհանրապես աշխարհում:
Գնդապետ Ա. Տոնոյանի հրամանատարությամբ գործող զորամասում ենք։ Շարահրապարակում նորակոչիկները զինվորական վարժանքներն են կատարում։ Մեր նպատակը զորացրվող զինվորների հետ զրուցելն է: Ի՞նչ խոհերով, ի՞նչ ապրումներով, ի՞նչ մտահոգություններով են երիտասարդները վերադառնալու հայրենի եզերք։
Սիրելի՛ Ալվարդ, նորից քեզ գրում եմ սիրով ու սրտի մեծ թրթիռով։ Արդեն երկար ժամանակ է՝ չեմ տեսել քեզ։ Քսան ամիս է, ինչ մենք հեռու ենք միմյանցից։ Չզգալով հարյուրավոր կիլոմետրերի տարբերությունը՝ ես ամեն իրիկուն, երբ լսում եմ «քուն» հրահանգը, դանդաղ փակում եմ աչքերս և մտովի գալիս եմ քեզ մոտ՝ քեզ ջերմ գրկելու, համբուրելու։ Հիշում եմ մեր ծանոթությունը, առաջին հանդիպումը, ծաղիկներն ու նվերները…
Ծխելը մարդու ամենավտանգավոր սովորություններից է: Ամբողջ աշխարհում տարեկան միլիոնավոր մարդիկ են մահանում ծխախոտի օգտագործման հետեւանքով առաջացած հիվանդություններից: Մեր երկրում եւս ծխողները մեծ թիվ են կազմում, ծխելու հետեւանքով մահացության ցուցանիշով Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը «առաջատարների թեժ տասնյակում է»: Նույնիսկ առանց վիճակագրական տվյալներն ուսումնասիրելու էլ անզեն աչքով նկատելի է Հայաստանում ծխողների բազմաքանակությունը. ամեն քայլափոխի ծխում են՝ կանգառներում, սրճարաններում, երթուղայիններում: Իսկ ծխախոտի մնացորդները ամենուր են…