Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#27 (1045) 17.07-2014 – 23.07.2014

4-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 17-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Հուլիսի 12-ին Վայոց ձորի մարզկենտրոնում հանդիսավորությամբ նշվեց 4-րդ բանակային զորամիավորման կազմավորման 17-րդ տարեդարձը, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ- գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Մնացականյանը, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ` մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ, թեմի հոգևոր առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետեր, բանակային զորամիավորումների ու զորամասերի հրամանատարներ, երկրապահներ, ազատամարտիկներ, պատերազմի և աշխատանքի վետերաններ, դպրոցականներ, հյուրեր հանրապետության տարբեր շրջաններից ու մայրաքաղաքից, հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մեծ թվով վայոցձորցիներ:

Վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարությունը փորձեր է ձեռնարկում հրաժարվելու անցյալ շաբաթվա վերջին վնասազերծված ադրբեջանական դիվերսիոն խմբի գերեվարված անդամներից, միաժամանակ ջանալով, որ նրանց տրվի ռազմագերիների կարգավիճակ: Տվյալ պարագայում դա անհնարին է, քանզի Միջազգային մարդասիրական իրավունքը, մասնավորապես` «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիայի 4-րդ հոդվածը, հստակ սահմանում է այն անձանց, որոնց կարող է տրվել ռազմագերու կարգավիճակ:

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ` ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«Դեպի Հայք» հիմնադրամի նախաձեռնությամբ ամեն տարի Հայաստան են ժամանում սփյուռքահայ երիտասարդներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Կանադայից և մի շարք այլ երկրներից: Պաշտպանության նախարարության հետ համագործակցության արդյունքում 430-ից ավելի սփյուռքահայ երիտասարդներ երեք տարվա ընթացքում այցելել են ՀՀ ԶՈՒ զորամասեր, «Մայր Հայաստան» զինվորական թանգարան եւ «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

ՀԱՃԵԼԻ ԱՆԱԿՆԿԱԼ

Բանակ-հասարակություն, ծնող-հրամանատար հարաբերությունները ամրապնդելու և համագործակցությունը խորացնելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և Արմավիրի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ հուլիսի 11-ին 3-րդ զորամիավորման ենթակա զորամասերում ծառայություն անցնող 70 արմավիրցիներ հնարավորություն ունեցան հանդիպելու իրենց ծնողներին:

ԱՐՁԱԳԱՆՔ

Մեր թերթի ֆեյսբուքյան էջի վերջին շաբաթվա ամենադիտվածը մշակույթի եւ հանրային կապերի բաժնի խմբագիր Ալիս Ալավերդյանի «ՊԱՏԵՐԱԶՄ՝ ԾԽԱԽՈՏԻՆ» ընդհանուր վերնագրով հոդվածն էր: Այն յուրահատուկ ռեկորդ է սահմանել` 790 հավանում, 53 կիսում եւ դիտվել է 18065 անգամ:

ԵՐԿԻՐԸ` ԱՄԵՆ ԻՆՉԻՑ ՎԵՐ

ՀՀ և ԼՂՀ «Մարտական ծառայության» և գերատեսչական բազմաթիվ մեդալների ասպետ, ԵԿՄ վարչության անդամ, ԵԿՄ Արթիկի տարածքային բաժանմունքի նախագահ, ԵԿՄ մարզխորհրդի նախագահի տեղակալ, Պեմզաշեն համայնքի ղեկավար Անան Ոսկանյանին լավ են ճանաչում ոչ միայն Արթիկի տարածաշրջանում, այլև նրա սահմաններից դուրս: Եվ ավելի շատ ճանաչում են ոչ թե որպես համայնքի ղեկավարի, թեպետ նա արդեն վեց տարի, տեղացիների իսկ բնորոշմամբ, բավականին հաջող ղեկավարում է շրջանի ամենամեծ համայնքներից մեկը, այլ որպես Արցախի ազատագրական պայքարի աննկուն մարտիկի, հայրենիքի նվիրյալ զինվորի:

ԼԵՌՆԵՐԻ ԱՐԾԻՎԸ

Այս հրապարակման վերնագիրը նույն հաջողությամբ կարող էր լինել ռազմական լեգենդը, ճշմարիտ հայրենասերը, քաջության ու նվիրումի խորհրդանիշը… Որովհետև այս և նման բազմաթիվ խոսքեր հնչեցին գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանի հասցեին նրա «Բադահշանի լեռներում» (В горах Бадахшана) գրքի շնորհանդեսի ժամանակ։