#28 (1046) 24.07.2014 – 30.07.2014

Մենք ստեղծել ենք հաղթանակի ամուր, գործուն և պրագմատիկ երաշխիքներ։
Մեր բանակն ու ժողովուրդը և՛ ֆիզիկապես, և՛ հոգեբանորեն պատրաստ են հաղթանակով ավարտելու այն կռիվը, որը Ադրբեջանը կպարտադրի մեզ։

Հուլիսի 17-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Մինչ օրակարգին անցնելը ՀՀ վարչապետը ՀՀ պաշտպանության նախարարին առաջարկել է կառավարությանը զեկուցել Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի տարածքում տեղի ունեցած դեպքերի մասին։

Պատերազմի մեջ չենք, բայց խաղաղության մեջ էլ չենք։ Վերջին շրջանի իրադարձությունները վկայում են, որ լարվածությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններին մեծացել է, դիվերսիոն գործողությունների թվի աճ է նկատվում, ակտիվացել են դիպուկահարները։ Մյուս կողմից, պաշտպանության նախարարության՝ սահմանային ընդհարումների վերաբերյալ տեղեկատվությունը բաց ու թափանցիկ դարձնելու քաղաքականությունը, տեղեկատվության անարգել հոսքը ստեղծում են տպավորություն, թե աննախադեպ լարվածություն է սահմաններին, անգամ խոսվում է պատերազմի մասին։

Սահմանին և շփման գծում լարվածությունը, կրակոցները, դիպուկահարների աշխուժությունն ու խափանարարների թափանցումների փորձերը անհանգստության առիթ դարձան, ակտիվացան նոր պատերազմի հավանականության մասին խոսակցությունները: Մի շարք հրամանատարների, որոնք մասնակցում էին օրերս կազմակերպված հրամանատարական հավաքներին, խնդրեցինք մեկնաբանել ստեղծված իրավիճակը:

Գնդապետ Օ. Գասպարյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում ավարտվեցին հնգօրյա հրամանատարական հավաքները, որին բացի հրամանատարներից մասնակցում էին նաև տեղակալները։ Այս հավաքը հերթական պլանային միջոցառումն է, որն անցկացվում է պաշտպանության նախարարի ցուցումի համաձայն։ Նպատակը հրամանատարների և նրանց տեղակալների գիտելիքների ստուգումն է, գործող պահանջներին համապատասխանությունը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև թերությունների վերհանումը, շտկումը։ Եվ ամենակարևորը` նման հավաքների ընթացքում ուսումնասիրվում է առաջավոր փորձը և կազմակերպվում փոխանակումը:

Գաղտնիք չէ, որ բանակում (աշխարհի բոլոր բանակներում) զինծառայողների միջև հարաբերությունները կարգավորվում են համապատասխան օրենքներով, հրամաններով, կանոնագրքերի պահանջներով, այսինքն` այստեղ առկա ազատությունների որոշակի սահմանափակում, և ոչ մեկը չի կարող անել այն, ինչ իր սիրտն է ուզում, որովհետև նախ թույլ չեն տա, իսկ հետո էլ ընդունված կարգը խախտելու կամ հրամանները չկատարելու համար կպատժվի: Հաճախ նաև իրենց իմաստը կորցնում են զինվորներին ըստ կանոնակարգի շնորհվող մասնակի ազատությունները՝ ազատականներն ու արձակուրդները, երբ դրանք վատ ավարտ են ունենում:

Երբ հրապարակեցինք փոխգնդապետ Գևորգ Ասատրյանի՝ «Իր հույսերի գերին» ակնարկը, որտեղ պատմվում է պատերազմի տարիներին ընդամենը 13 տարեկան որդուն կորցրած Սամվել Մկրտչյանի ցավի, սպասումի, հույսերի մասին, մեր ընթերցողներից եւ ոչ մեկը անտարբեր չմնաց: Բազում մեկնաբանությունները, հակառակ տարածված կարծիքի, ապացուցում են, որ մեզ դեռ անհանգստացնում են մեր կողքինի ապրումները, մտահոգությունները, հոգսերը, ճակատագիրը: