#28 (1046) 24.07.2014 – 30.07.2014
Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի մեջ իրենց մեծ ավանդն ունեցան Հայաստանի աշխատավորները՝ ռազմաճակատն ապահովելով ռազմական նշանակության շուրջ 300 նոր արտադրատեսակներով՝ ականներ եւ ականանետներ, նռնակներ, ավիառումբերի իրաններ, ծծմբական թթու, քլորոֆորմ եւ այլն։
1945թ. մարտի 24-ին խորհրդային բանակի 140-րդ հրաձգային գնդի սակրային դասակի հրամանատարի օգնական, ավագ սերժանտ Ժորա (Գեւորգ) Իսրայելյանը պարգեւատրվեց Փառքի 1-ին աստիճանի շքանշանով։ Դրանով նա ավագ սերժանտ Խաչիկ Մելիքսեթյանի, ավագ Նարիբեկ Ավետիսյանի հետ հայերից առաջինը դարձավ մարտական Փառքի այդ եռաստիճան շքանշանի լրիվ ասպետ։
Ժորա Իսրայելյանի զինվորական ճակատագիրը, սակայն, առանձնանում է եւս մեկ ուշագրավ փաստով. խորհրդային բանակում նա առաջինն է արժանացել Փառքի 3-րդ աստիճանի շքանշանի։
Զրույցը գնդապետ Ռոմիկ Մարգարյանի հետ հետաքրքիր է, ուսուցանող։ Նա իր ամենօրյա աշխատանքով հարստացնում է ոչ միայն իր կենսագրությունը, այլ նաև իր նախնիների, որոնք գաղթել են Սասունի Շենիկ գյուղից։ Ռոմիկ Մարգարյանը կարող էր դառնալ մտավորական՝ բանաստեղծ, նկարիչ (նկարում, գրում էր դեռ դպրոցական տարիներից), սակայն ճակատագիրը նրան այլ ուղի էր նախանշել։ Արցախյան ազատամարտին գրիչն ու վրձինը մի կողմ թողեց ու զենքը ձեռքին մեկնեց հայրենի սահմանները, Արցախը պաշտպանելու։
Բերձորում արդեն 4-րդ տարին է, ինչ կառուցվում է շրջանային բուժմիավորման նոր շենք (ճարտարապետ՝ Մ. Մելքումյան): 2013 թ. շինարարությունը գրեթե դադարեցվել էր: Այս տարվա սկզբից ընդհատված շինարարական աշխատանքները վերսկսվել են:
Շինարարության գլխավոր ինժեներ Աշոտ Դավթյանը տեղեկացրեց, որ շինարարությունն իրականացնում է «Ստակ» ՓԲԸ-ն (տնօրեն՝ Մ. Ասրյան): Ասաց, որ շինանյութի պակաս չկա. հիմնականում բերում են Երևանից, Ստեփանակերտից և Գորիսից:
Անդրանիկի զորքն ու գաղթականները արևմտոցին հասան Մայր Արաքսին։ Մարգարայի կամրջով անցնելուց հետո հույս ունեին մի քիչ դադար առնելու…
Զորավարի աչքերը մթնշաղի մեջ միանգամից որսացին Զանգիբասարը։ Գյուղում միայն թուրքեր էին ապրում…
-Հե՛նց հիմա պիտի Զանգիբասարը գրավենք, մեծ ու փոքր, կին ու երեխա գերի վերցնենք, որ թուրքերի ու քրդերի մոտ մնացած հայ որբ երեխաների հետ փոխանակենք։ Գերիներից ոչ մեկի մազին չդիպչել, առանց իմ հրամանի ոչ մի ավելորդ քայլ,- աճապարանքով հրամայեց Անդրանիկն ու շտապ հանձնարարեց տասնապետերին և հարյուրապետերին` առաջ շարժվել։
Ամերիկահայերը և ողջ աշխարհի հայությունն անտեղի անհանգստացած էին թուրքական «Հյուրիեթ» թերթում վերջերս հրապարակված՝ «Ամերիկայի թուրքերը «գլխավոր ծրագիր» են մշակում 2015թ.-ի համար» խորագիրը կրող հոդվածի պատճառով: Չպետք է զարմանալ, որ թուրքական կառավարությունը և նրա հետ կապված կազմակերպություններն ամբողջ աշխարհում լրջորեն պատրաստվում են հակազդելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի կառավարության և Սփյուռքի կազմակերպած ոգեկոչման միջոցառումներին:
«Մոտոհրաձգային (հրաձգային) դասակը պաշտպանությունում» թեմայով մարտավարաշարային պարապմունքի նպատակն է սովորեցնել ջոկերի հրամանատարներին պաշտպանություն կազմակերպելը, դիտարկում իրականացնելը, ջոկի գործողությունները գիշերով ղեկավարելը, ինչպես նաև զարգացնել զինվորների գործնական ունակությունները գիշերային դիտարկման սարքերի միջոցով հակառակորդին հետևելիս և հարկ եղած դեպքում նրան կրակային միջոցներով ոչնչացնել։