Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#28 (1046) 24.07.2014 – 30.07.2014

Այս պատմությունները թող լինեն հիշատակն ու խնկարկումը այն հայորդիների, ովքեր հավատի գրչով ու սրի զորությամբ, արորով ու արդար վաստակով մեզ ավանդեցին Հայաստան աշխարհը։ Քանի-քանի սերունդ այդ ճանապարհն անցավ արհավիրքների ու ալեկոծությունների միջով։ Եվ սակայն պատմության մեջ եղավ մի տարեթիվ, 1915թ., երբ զոհ գնացին միլիոն ու կես անմեղ մարդիկ։ Արցախյան հերոսամարտի այս պատմությունները Մեծ եղեռնը վերապրածների զավակների մասին է։
Այնտեղ չկա ողբ ու կական, լաց ու կոծ… Մեծ եղեռնի 100-ամյակի նախօրեին այս հերոսական պատմությունները թող սփոփանք լինեն մեր թափառող, անմեղ զոհերի հիշատակին։

ԲՅՈՒՐԱՎՈՐ ՈՒ ԱՆՇԻՐԻՄ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Անսասան կը հավատամ, թե հայ հրաշագործ հոգին պիտի գտնե Վահագնի նիզակը և խրե վիշապին արնախում կոկորդը:

ՀԱՅԻ ԱՅՍ ՏԵՍԱԿԸ

Լոռեցիների բնորոշումը տվել են հենց իրենք՝ լոռեցիները, ու տվել են հանճարեղորեն: Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև այդ բանն արել են հանճարեղ մարդիկ՝ Հովհաննես Թումանյանը և Հրանտ Մաթևոսյանը: Ըստ նրանց՝ լոռեցիները ոչ միայն գյուղացի Համբոն («Գիքորը») ու անճար Սիմոնն են («Աշնան արև»), այլ նաև իր տարածքը մտած թուրք համբավավոր ավազակին շանսատակ անող Չատին (Հովհ. Թումանյան, «Գրազը»), Ծմակուտից մինչև Ղազախ ոտնատակ տվող, իր չափն անցնող քոչվորի դեմքին մտրակ շառաչեցնող Իշխանը (Հրանտ Մաթևոսյան «Աշնան արև»):

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՀՐԱՄԱՆԱՏԱ՛Ր

Մեր երկու որդիները՝ Սարգիս և Սերոբ Մխիթարյանները, վերջերս են զորացրվել: Ծառայել են Աշոտ Մկրտչյանի հրամանատարությամբ գործող դիվիզիոնի մարտկոցներում: Եվ չնայած արդեն տանն են, բայց մտքերով դեռ զորամասում են, սիրով խոսում են հրամանատարի մասին, որի քրտնաջան աշխատանքի շնորհիվ ստեղծվել է զինվորական մի այնպիսի կուռ անձնակազմ, որտեղ ծառայելը պատիվ է և հպարտություն: Մեր տղաները պատմում են, որ հրամանատարը զինվորի հոգսով, նրա կյանքով ու հաջողություններով ապրող, անմիջական, անկեղծ և մեծ սրտի տեր մարդ է, որ վայելում է զինծառայողների հարգանքն ու վստահությունը:

ՓՈԹՈՐԻԿ ՄԵԿ ԲԱԺԱԿ ՋՐՈՒՄ

Վերջերս ֆրանսիական Airbus Defence and Space ընկերությունը ադրբեջանական Ազերկոսմոս ընկերության պատվերով արբանյակ է դուրս բերել ուղեծիր: Ինչպես հայտնել է Ադրբեջանի կապի և բարձր տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը, SPOT-7 արբանյակը նախատեսված է երկրի մակերևույթի զննման համար, այն հնարավորություն կտա բարձրորակ և հստակ պատկերներ ստանալ: Պաշտոնական տվյալներով՝ արբանյակը անխափան կաշխատի տասը տարի: Այս լուրը բուռն քննարկումների առիթ հանդիսացավ, շատերը նշում են, որ արբանյակը հետախուզական է և լայնորեն կկիրառվի ՀՀ և ԼՂՀ դեմ: Ընդհուպ այն աստիճանի, որ կկարողանա լուսանկարել դիրքապահ զինվորին իր հաստիքային զենքով: Իսկ ի՞նչ է կատարվել իրականում, ի՞նչ հնարավորություններ ունի այդ արբանյակը և արդյո՞ք վտանգ է ներկայացնում հայկական կողմի համար: Հարցն ուսումնասիրենք՝ հիմնվելով բաց աղբյուրներից վերցված տեխնիկական տվյալների, մասնագիտական կարծիքների վրա: