#29 (1047) 31.07.2014 – 6.08.2014
Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ, պատերազմը սկզբից մինչև վերջ անցած մալիշկեցի Համազասպ Խաչատրյանին և Եղեգնաձորցի Սարգիս Հարությունյանին հանդիպեցինք չորրորդ բանակային զորամիավորման տարեդարձի օրը: Նրանց ընկերությունը յոթ տասնամյակի պատմություն ունի: Տեսնել էր պետք, թե ինչպես էին ցնծում, ուրախանում, երբ գեներալ-մայոր Ա. Մակարյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման հիմնադրման տարեդարձին նվիրված զորահանդեսի մասնակից ստորաբաժանումները հանդիսավոր քայլերթով անցնում էին իրենց առջևով:
Արագածոտնի մարզի Կարբի գյուղի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու և Մեծ հայրենականում զոհված համագյուղացիների հիշատակին կառուցված հուշակոթողի մոտ տեղի ունեցավ ՀՕՊ ուսումնական կենտրոնի կուրսանտների երդման արարողությունը։ Ներկա էին մարզպետ Սարգիս Սահակյանը, Կարբիի հոգևոր հովիվ տեր Եփրեմ քահանա Զարգարյանը, համայնքապետ Կարո Բաղդասարյանը, հյուրեր, ծնողներ, հարազատներ և Կարբի գյուղի բնակչությունը։ Օրը տոնական էր, անմոռաց։ Հայրենասիրական երգ-երաժշտության հնչյուններին միախառնվում է եկեղեցու զանգերի ղողանջը։
Մեր առաջնեկի ծնվելուն երկար ենք սպասել: Սպիտակի տարածաշրջանում գտնվող Մեծ Պառնի գյուղի սբ. Հովհաննես եկեղեցի կատարած ուխտագնացությունից հետո ծնվեց մեր առաջնեկը և ի պատիվ սուրբ Հովհաննեսի մեր տղային անվանակոչեցինք Հովհաննես: Բարի տարի էր: Հենց այդ տարի էլ հաստատվեց այնքան բաղձալի հրադադարը: Ուրախացանք, աշխարհով մեկ եղանք: Տարիներն անցան, Հովհաննեսս հասակ առավ, զինվորացու դարձավ: Ներկայացավ զինկոմիսարիատ ու բանակ գնաց: Հովիկս ուզում էր, որքան հնարավոր է, տնից հեռու ծառայել: Ասում էր. «Այդպես և՛ ինձ համար լավ կլինի, և՛ ձեզ համար: Բանակն ամեն տեղ էլ նույնն է` նույն պարտականությունը, նույն պատասխանատվությունը»:
Հնարավոր է հաշվել այն ժողովուրդների, ընտանիքների, մարդկանց քանակը, որոնց ճակատագրում դաժան, անմարդկային խաղ խաղացին խորհրդային (բոլշևիկյան) պետության հիմնադիրները՝ Լենինը, Ստալինը, Տրոցկին, մյուսները: Ինչպես արյունալի եղավ բռնության բերդի՝ ԽՍՀՄ-ի կազմավորումը, այնպես էլ ոչ պակաս արյունալի եղավ կազմաքանդումը: Այլ կերպ լինել չէր էլ կարող, որովհետև թերուս ճիվաղների նպատակը ժողովուրդներին, էթնիկ խմբերին հազարամյա պատմությունից, պատմական հայրենիքից, հավատալիքներից, սովորույթներից, մշակույթից, հիշողությունից զրկելը, մանկուրտի վերածելն էր: Նրանք ազգային հարցերը «լուծում» էին զորանոցային սոցիալիզմի սկզբունքով, զոռբայությամբ:
Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին շատ քիչ ժամանակ է մնացել: Եվ Թուրքիան 2015թ.-ին պատրաստվում է ամենայն լրջությամբ՝ առաջ տանելու իր ժխտողական քաղաքականությունը: Իսկ թե ի՞նչ աշխատանքներ են կատարվում Հայաստանում, ինչպե՞ս ենք մենք ինքներս նախապատրաստվում Հայոց Մեծ եղեռնի տարելիցը արժանապատվորեն նշանավորելու, այս մասին է Հասմիկ Պողոսյանի հարցազրույցը Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանի հետ:
Երբ սկսվեց Արցախյան ազատամարտը, Մուրադ Պետրոսյանը սովորում էր 10-րդ դասարանում։ Ընտանիքով բնակվում էին Շահումյանի շրջանի Ներքին Շեն (Շահումյան) գյուղում։ Հայրը՝ Վիկտոր Պետրոսյանը, պատմության ուսուցիչ էր, ամեն օր նրան հայրենասիրության դասեր էր տալիս, վարակում հայրենիքի սիրով։ Մուրադը մեծանում էր հայրենաշունչ մթնոլորտում՝ կրելով Մեծ հայրենականում զոհված պապի անունը։
Այս պատմությունները թող լինեն հիշատակն ու խնկարկումը այն հայորդիների, ովքեր հավատի գրչով ու սրի զորությամբ, արորով ու արդար վաստակով մեզ ավանդեցին Հայաստան աշխարհը։ Քանի-քանի սերունդ այդ ճանապարհն անցավ արհավիրքների ու ալեկոծությունների միջով։ Եվ սակայն պատմության մեջ եղավ մի տարեթիվ՝ 1915թ., երբ զոհ գնացին միլիոն ու կես անմեղ մարդիկ։ Արցախյան հերոսամարտի այս պատմությունները Մեծ եղեռնը վերապրածների զավակների մասին է։
Այնտեղ չկա ողբ ու կական, լաց ու կոծ… Մեծ եղեռնի 100-ամյակի նախօրեին այս հերոսական պատմությունները թող սփոփանք լինեն մեր թափառող, անմեղ զոհերի հիշատակին։