#33 (1051) 28.08.2014 – 03.09.2014
Գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի որդու՝ գնդապետ Աշոտ Սարգսյանի միակ արու զավակը շարունակում է ընտանեկան ավանդույթը և շուտով կկրի իր առաջին կուրսանտական ուսադիրները։
Ավանդաբար զինված ուժերում ուսումնական փուլերն սկսվում են եռօրյա մարտավարաշարային պարապմունքներով: Ջոկերի և դասակների, վաշտերի և գումարտակների, այնուհետև զորամասի կազմով անցկացվող (օրվա ընթացքում բազմիցս կրկնվող) պարապմունքները, փաստորեն, հղկում, կատարելագործում են զինծառայողների (ստորաբաժանումների) համար նախատեսված այն պարտադիր գործողությունները, որոնք պետք է կատարվեն տագնապով վերկացից մինչև կենտրոնացման շրջան հասնելը կամ մարտական խնդրի կատարումն սկսելը:
Բարեկամավանը Հայաստանի հյուսիսարևելյան տարածքի ամենածայրամասային հայկական շենն է՝ շրջապատված ադրբեջանաբնակ գյուղերով։
Օգտվելով դրանից՝ ադրբեջանական ելուզակները բազմիցս դիմել են ամեն տեսակ ոտնձգությունների՝ Բարեկամավանը դարձնելով հրետակոծությունների մշտական թիրախ։ Քանի՜ խաղաղ բնակիչ զոհ գնաց թշնամու գնդակից, քանի՜ տուն ավերակ դարձավ…
Օգոստոսի 9-ից 14-ը Մինսկում կայացավ գործընկեր բանակների զինծառայողների ռազմամասնագիտական հմտությունների «Համագործակցության մարտիկ» VI միջազգային մրցաշարը, որին պատվով և բարձր արդյունքներով մասնակցեց նաև Հայաստանյան պատվիրակությունը. երկու բրոնզե և մեկ արծաթե մեդալ՝ երեք անվանակարգերում:
Հազիվ թե աշխարհի ամենահեռավոր ծագերում ապրող որևէ հայ գտնվի, որ հոգու խորքում երազած չլինի երբևէ քայլել Արցախի ազատագրված տարածքներով, շնչել հայոց հինավուրց հողի բույրը: Հազիվ թե…
Եվ ահա հայրենաճանաչության գործում շնորհակալ գործ է կատարում նաև համացանցի ֆեյսբուքյան «Պատմական Հայաստան» կայք-էջը:
Պատմության համար 22 տարին 22 ակնթարթ է, մարդկային կյանքի համար՝ մի ամբողջ երիտասարդություն կամ մոտակա խաղաղ ու բարեկեցիկ ծերություն վայելելու յուրօրինակ բերկրալից շրջան… Բայց եթե վտանգվում են երկրիդ սահմանները, ընտանիքիդ, հարազատներիդ, ժողովրդիդ խաղաղ ապրելու իրավունքը, դո՛ւ, որ ծնվել ես երակներումդ խլրտացող արյան հետ նախնյաց ազատատենչ ոգին ժառանգած, որ տարիքում էլ լինես՝ ձեռքդ մեկնելու ես զենքին…