#33 (1051) 28.08.2014 – 03.09.2014
«Հայ զինվորի» հյուրասրահում ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտի հրամանատար ՍՈԿՐԱՏ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ է, որն օրերս արժանացավ փոխգնդապետի կոչման:
Նյութիս հերոսը Արցախյան պատերազմի մասնակից, պահեստազորի մայոր Օնիկ Արտավազդի Խաչատրյանն է: Նա ծնունդով Վայոց Ձորի մարզի Մարտիրոս գյուղից է, իսկ այժմ ապրում է Վայք քաղաքում: Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի վոլեյբոլի բաժինը, եղել Հայաստանի վոլեյբոլի հավաքականի անդամ: Մինչև Ադրբեջանից մեր հայրենակիցների բռնի տեղահանությունը, նա ֆիզկուլտուրա է դասավանդել Վայքի դպրոցներից մեկում:
Անցած շաբաթ պաշտոնական այցով Երևանում էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Այցի շրջանակներում նա հանդիպումներ ունեցավ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան ղեկավարության հետ, քննարկվեց երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ, ձեռք բերվեցին նոր պայմանավորվածություններ:
19-րդ դարի վերջին, երբ գնդացիրը, ինքնաթիռը, ներքին այրման շարժիչն արդեն սկսում էին դառնալ սովորական, երբ բանակների հրամանատարությունները դեռևս ամբողջությամբ չէին հրաժարվել նապոլեոնյան ժամանակաշրջանի մարտավարությունից, կային մարդիկ, որոնք կարողանում էին կանխագուշակել 20-րդ դարի պատերազմների էությունն ու ընթացքը: Նրանք կանխագուշակեցին գրեթե բոլոր զինատեսակները, սկսած ավտոմատ հրացաններից մինչեւ զրահաբաճկոնը, դիրքային պատերազմները և այլն:
XIX դարի վերջին և XX դարի սկզբին մղված պատերազմները բազմաթիվ նորամուծություններ մտցրին համաշխարհային ռազմարվեստում: Գործածության մեջ մտան պատերազմի վարման նոր կանոններ, օպերատիվ արվեստ, զենքի ու զինամթերքի նոր տեսակներ և նույնիսկ համազգեստի ու հանդերձանքի նոր տեսակներ և ժամանակին համահունչ նոր կանոնադրություններ: Սակայն մի բան մնաց անփոփոխ. ինչպես հազարամյակներ շարունակ՝ մարտական գործողություններում հակառակորդի պաշտպանության թույլ օղակի կամ հատվածի հայտնաբերումը և այդ ուղղությամբ գլխավոր հարվածը հասցնելը:
Գիշերը ժամապահ կանգնած զինվորն անհամբերությամբ է սպասում, թե երբ կանցնի իր երկու ժամը, որ գա հողատնակ, ամեն ինչ թողնի երկու ժամից այն կողմ ու պարտքը կատարածի անխռովությամբ իրեն հանձնի քնին: Դա զինվորը, իսկ ի՞նչ անի հենակետի ավագը, եթե գիշերը մի քանի անգամ ժամապահ է փոխում: