Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#36 (1054) 18.09.2014 – 24.09.2014

ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ԱՐԱՐՔԸ ՆԵՐԵԼՆ Է

Այն ժամանակ Պետրոսը մոտեցավ Հիսուսին և հարցրեց.
– Տե՛ր, եթե եղբայրս մեղանչի իմ դեմ, քանի՞ անգամ պետք է ներեմ նրան. մինչեւ յո՞թ անգամ։
Հիսուս պատասխանեց.
– Ոչ թե յոթ անգամ, այլ յոթանասուն անգամ յոթ։

ԶԻՆՎՈՐԻ ԿՐՏՍԵՐ ԸՆԿԵՐԸ

Մենք հաճախ ենք մեր թերթում տպագրում դպրոցականների նամակներն ուղղված հայ զինվորին: Նրանց անկեղծ, անմիջական խոսքը, նրանց հավատն առ զինվոր և՛ ոգևորում է, և՛ պարտավորեցնում հայրենիքի պաշտպաններին: Հերթական այդպիսի նամակը տպագրելուց հետո մեզ գրեց Քարվաճառում ծառայող շարքային Արման Ղարիբյանը եւ խնդրեց տպագրել իր պատասխանը աշակերտներին: Նա իր նամակում գրում էր, որ հայ զինվորին առավել քան անհրաժեշտ է զգալ, որ ինքը սիրված եւ գնահատված է իր հայրենակիցների կողմից: Զինվորը իր ու ծառայակից ընկերների անունից շնորհակալություն էր հայտնել այն հավատի եւ վստահության համար, որ դպրոցականները տածում են իրենց նկատմամբ:

ԿԱՊԻ ԶՈՐՔԵՐԸ ՔՍԱՆԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՆ

Հայաստանի անկախացումից և բանակի ստեղծումից հետո սկսեցին կայանալ նաև ԶՈՒ զորատեսակները: Ձևավորվեցին ու կայացան նաև կապի զորքերը: Արցախյան գոյամարտի դժվարին օրերին ստեղծվեց կապի վարչությունը: Պետի պաշտոնակատար է նշանակվում Վլադիմիր Մկրտչյանը: Նորաստեղծ վարչությունում ծառայելու են գալիս խորհրդային բանակից հայրենիք վերադարձած առաջին կապավորները` Արմեն Ազարյանը, Գրիգոր Ամալյանը, Դավիթ Հարությունյանը, Պռոշյան ավանի ԱՀԿ-ի աշխատողները, որոնց միահամուռ ջանքերով, ձեռքի տակ եղած կապի սուղ միջոցներով, սկսվում է կապի զորքերի կառուցվածքի մշակումը

ՈՒՍԱԴԻՐՆԵՐՍ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ԵՄ ԿՐՈՒՄ

Մի քանի ընկերներով` ես, Բաբայան Կարենը, Հովհաննիսյան Հովհաննեսը, որոշեցինք զինվորական դառնալ` մեր նորաստեղծ բանակի հաղթանակներից ոգևորված ու տպավորված: Ռազմական ինստիտուտն էլ նոր էր բացվել: Որոշեցինք ու ընդունվեցինք բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարան: Ես ընտրեցի համազորային ֆակուլտետը, այնուհետև տեղափոխվեցի հակաօդային պաշտպանության ֆակուլտետ` հակաօդային պաշտպանության համազորային մասնագիտությամբ:

…Անկախ նրանից, թե ինչն է դրդել զինվորին ինքնասպանության, զորամասի ղեկավարության պատասխանատվության չափը դրանից ոչ մի կերպ չի նվազելու, և ծառայողական քննության ավարտից հետո օրենքի ամբողջ խստությամբ պատժվելու են բանակային զորամիավորման հրամկազմից սկսած մինչև դիվիզիոն-մարտկոց օղակի բոլոր հրամանատարները։ Այն զինծառայողները, ովքեր կանցնեն քրեական գործով, կենթարկվեն քրեական պատասխանատվության, իսկ նրանք, ովքեր մեղավոր են ծառայողական պարտականությունների կատարման թերացման մեջ, կենթարկվեն խիստ կարգապահական տույժերի կամ կազատվեն զբաղեցրած պաշտոններից։

ՀԱՂԹԱԿԱՆ ԳՆԴԱՊԵՏԸ

Հատուկ գնդի կազմում է սկսել իր մարտական ուղին ՀՀ ԶՈՒ թիկունքի զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Աշոտ Արամայիսի Մարտիրոսյանը, որն օրերս դարձավ վաթսուն տարեկան և պատրաստվում է համալրել պահեստազորայինների շարքերը: Առաջ անցնելով նշեմ, որ նա Հատուկ գնդի այն զինվորներից է, ովքեր ամբողջ պատերազմի ընթացքում երբևէ չեն ներկայացրել առողջական, անձնական, ընտանեկան կամ այլ պատճառաբանություններ` ազատվելու գնդի հերթական ելքերից ու ռազմերթերից, և բացառիկ պարտաճանաչությամբ միշտ գտնվել է իր տեղում, մասնակցել է բոլոր մեծ ու փոքր ճակատամարտերին, պաշտպանական ու տարածքների ազատագրման, հակառակորդի կրակակետերի ոչնչացման գործողություններին:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ

Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա գտնվեց «Ժայռ» համահայկական երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ ամեն տարվա սեպտեմբեր ամսին Սևանի «Ժայռ» հանգստյան գոտում կազմակերպվող Միասնության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: