Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#36 (1054) 18.09.2014 – 24.09.2014

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ

Անիկ Սուքիասյանը ծնվել է 1935թ.։ Նա մեծացել է Քանաքեռի, ապա Նոր Բայազետի մանկատանը։ Անիկ Սուքիասյանի կյանքի լավագույն հիշողություններից են մանկատանը իր ամենասիրելի բանաստեղծի՝ Չարենցի աղջիկների հետ անցկացրած պահերը։ Անիկ Սուքիասյանը միշտ էլ բանաստեղծություններ է գրել, սակայն չի համարձակվել դրանք ցույց տալ որևէ մեկին։ Եվ ահա, առաջին անգամ, նրա բանաստեղծությունների տետրը դուրս է եկել գրապահարանից ու հայտնվել իմ սեղանին։ Դրանք հայրենիքի, բնության, մարդկային հարաբերությունների մասին անկեղծ տողեր են։ Եվ մենք ընտրեցինք զինվորին ու հայրենիքին նվիրված երկու ներբող։ Շուտով Անիկ Սուքիասյանը կտոնի իր 80-ամյակը։ Այս երկու բանաստեղծությունները, որ ներկայացնում ենք ընթերցողին, թող օրհնանք դառնան սահման պահող զինվորի համար և հնչեն իբրև շնորհավորանք Անիկ մայրիկի 80-ամյա տարեդարձին։

Ռիմա և Եզնիկ Խանդոյաններն Արագածի Ծաղկահովիտ բնակավայրից են։ Աշխարհ են բերել, պահել-մեծացրել հինգ տղա՝ Հունան, Արթուր, Արմեն, Արարատ, Արայիկ։ Մշեցիների այս գերդաստանն էլ իր մասնակցությունը բերեց ազգային-ազատագրական շարժմանը։ Եղբայրներից միայն Արմենը չի մասնակցել՝ տեղի տալով եղբայրների հորդորին, որպեսզի մնա ծնողների կողքին, օգնի, հույս տա նրանց։ Իսկ եղբայրները քայլեցին պատերազմական տարբեր ճանապարհներով։ Ավագ եղբայրը՝ Հունանը, զոհվեց Քարվաճառում, Արթուրը (որը Արագածի ջոկատի հրամանատարն էր), Արարատը, Արայիկը վիրավոր տուն դարձան ռազմի դաշտից։

Սիմոն պապը ծնունդով սեբաստացի էր։ Փոքրամարմին էր, ձյան նման ճերմակ մազերով ու իր բարությամբ գյուղի երեխաների ամենասիրելին։ Վաղ առավոտից ծեր ամուսինները նստում էին թթենու տակի քարերին ու ձեռնափայտերին հենված՝ հայացքն ուղղում հեռու հեռուները։ Փողոցով անցնող մեծ ու փոքր ծերերին տեսնելիս հարգանքով բարևում էին։ Մանկան պես ժպտում էին ամեն մի երեխայի։ Մարթա տատը ձեռքը տանում էր գոգնոցի գրպանն ու հյուրասիրում էր նրանց։ Սիմոն պապն էլ սիրով երեխաներին կանչում, բարձրացնում էր թթի ծառը.

-Այդ օրերին Շուշիի առանձնակի գումարտակը Մարտակերտում էր,- վերհիշում է գումարտակի հրամանատար, գնդապետ Ռոմիկ Մարգարյանը։
-Դիվիզիայի շտաբը գտնվում էր Մեծ Շենում, մի 10-15 կմ հեռավորության վրա։ Գեներալ Իվանյանը այնտեղ էր՝ Մեծ Շենում։ Շատ էինք մտերիմ, ինձ շատ էր սիրում, հարգում։ Մեկ էլ գիշերվա մի ժամի, ասենք 12-ին, 1-ին զանգում էր.
-Ռոմի՛կ, քնա՞ծ ես։

ՆՈՐԱՀԱՅՏ ԽԱՉՔԱՐԵՐ

Օգոստոսի 23-24-ին հնագետներ Գագիկ Սարգսյանի և Արտակ Գնունու հետ Աղավնո և Հոչանց գետերի ավազանում էինք: Բերդիկ, Հակ, Լեռնահովիտ, Սպիտակաջուր, Շրվական և Արվական գյուղերում: Այս անգամ էլ մեզ հաջողվեց հայտնաբերել հնագիտական մի շարք հուշարձաններ՝ ամրոցատեղիներ, բնակատեղիներ, հեթանոսական շրջանի դամբարանադաշտեր ու պաշտամունքային շինություններ: Սպիտակաջուր գյուղում կան բազում խաչքարերի ու տապանաքարերի բեկորներ, որոնց մասին արդեն մի քանի անգամ գրել եմ: Եվ ահա այդ օրերին հայտնաբերվեցին ևս մի քանիսը: Սակայն առավել հետաքրքիրը գյուղի հյուսիսային կողմում գտնվող ամրոցատեղիի հարևանությամբ Հոչանցի ձորի ժայռերի վրա քանդակված խաչերն էին, որոնց տեղը ցույց տվեց Սպիտակաջուր գյուղի պատանի բնակիչ Գեորգի Խոջոյանը:

Բրուցելաները անշարժ, գրամ բացասական պոլիմորֆ միկրոօրգանիզմներ են, որոնք ունեն կոկի կամ ցուպիկի տեսք, 0,3-0,5 մկմ-ից 0,6-1,2 մկմ չափսեր։ Բազմանում են ներբջջային ճանապարհով, սպոր չեն առաջացնում, երբեմն առաջացնում են կապսուլա։ Եղանակային ցուրտ պայմաններում կարող են պահպանվել մինչև 4 ամիս, ջրում՝ 90 օր, կաթում՝ 10-15 օր, աղ դրած պանրում՝ 45-60 օր, կովի մեզում՝ 4 օր, կենդանու բրդում և կաշվի մեջ՝ մինչև 120 օր։ Բրուցելաները ոչնչանում են +60 աստիճան ցելսիուսում 30 րոպեում, իսկ եռացման դեպքում՝ անմիջապես, նրանք զգայուն են ֆենոլի 2 տոկոսանոց լուծույթի, 1 տոկոսանոց կրեոլինի, 1-5 տոկոսանոց քլորակրի, 0,2 տոկոսանոց ֆորմալինի և 0,2-1 տոկոսանոց քլորամինի նկատմամբ։

ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԶՐՈՒՅՑ ԹՈՌՆԻԿԻՍ ՀԵՏ

Երեք ու կես տարեկան թոռնիկիս խաղընկերն եմ այսօր: Առավոտից արդեն ինչ դեր ասես միայն չեմ խաղացել նրա անսահման երեւակայություն ու երանգ ունեցող խաղերի մեջ: Աղվես եղել եմ, գայլ ու ոզնի՝ նույնպես, նավապետ ու ոստիկան, կարգազանց վարորդ, Քուռկիկ Ջալալի, Հայկ Նահապետ… Դա տանը: Հիմա դրսում ենք, ինքը ավազի ու հողի հետ է խաղում, իսկ ես նստել եմ ստվերում ու փորձում եմ գոնե մի քիչ հանգստանալ: Ճիշտն ասած՝ հոգնել եմ: Նրա էներգիան ո՜ւր, իմը՝ ուր: