Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#38 (1056) 2.10.2014 – 8.10.2014

ՏԵ՛Ս` ԱՄԵՆ ՏԵՂ ԻՆՁ ՀԵՏ ԵՍ...

Պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար վաշտի հրամանատար ավագ լեյտենանտ ԶՈՐԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով եւ «Արիության համար» մեդալով:
Հերոսին շնորհվել է կապիտանի կոչում:

ՉԻ ՈՒՇԱՆԱ ՀԶՈՐ ՈՒ ԱՆՀԱՄԱՉԱՓ ՀԱՐՎԱԾԸ

Ադրբեջանը շարունակում է օգտագործել ռազմական հռետորաբանության ամբողջ զինանոցը` սպառազինության մրցավազք, խափանարար գործողություններ, զինված սահմանային բախումներ` փորձելով ստեղծել խնդրի բանակցային կարգավորման անհնարինության պատրանք: Սակայն միակողմանի փոխզիջումներ ստանալու և ղարաբաղյան հիմնախնդիրը ուժի դիրքերից հօգուտ իրեն լուծելու Բաքվի ակնկալիքը անհեթեթ է ու չերաշխավորված: Քանի որ հայկական բանակը ի տարբերություն ադրբեջանականի զինվում է արդյունավետ ու տրամաբանված և պատրաստ է հակառակորդի ոտնձգություններին տալու հզոր ու արժանի հակահարված: Ադրբեջանի յուրաքանչյուր արկածախնդրություն, յուրաքանչյուր անխոհեմ քայլ, կրկնե՛մ, կստանա անհամեմատ ուժգին պատասխան:

ՆԱ ՀԻՄԱ ՄԻԱՅՆ ԻՄԸ ՉԷ...

Ես երկար նայում եմ լուսանկարին եւ փորձում կռահել նրա պատմությունը: Զինվորականների լուսանկարներ շատ եմ տեսել, բայց այս մեկը… Կանաչ դաշտում խոշոր, գեղեցիկ տառերով փորագրված «ՄԱՄԱ» բառը շատ բան է պատմում սպայի եւ մոր մտերմության, սիրո մասին… Մնացյալը լրացնում է բարի ու անմիջական ժպիտը… Լուսանկարը խոսում է հայ սպայի վեհության, նրա մարդկային նկարագրի ու որդիական խոնարհության մասին… Այնուամենայնիվ, զանգահարում եմ մորը` տիկին Հերմինեին, թեև ամեն ինչ ավելի քան պարզ է ու հասկանալի…

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ. ԱԶԱՏ ԱՐՑԱԽ

Գնացինք: Երկա՜ր գնացինք:
Բարձրում կանգնեցինք Ս.Ղազանչեցոց եկեղեցու մոտ: Թվաց՝ ներս մտնենք՝ Աստծուն ենք ողջագուրվելու- էդպես էլ եղավ:
Շուշի:
Իմ Աստվածանիստ Շուշի:
Մանդելշտամի բանաստեղծության թախիծը հովի հետ մի պահ եկավ ու անցավ՝ իր հետ տանելով պատմության ծանր շունչը: Մեր խմբի ջահելների կենսախինդ ու զրնգուն ներկայությունը տիրական էր, ու տխուր մտածումներին սողոսկելու տեղ չէր մնացել:
– Ի՞նչ գործի ես:
Չես ասի՝ ուխտագնաց եմ- ուխտագնացությունը փեշակ չի, բայց անանձնական սիրո ու նվիրումի մի լուսավոր խորհուրդ ունի՝ փոխադարձորեն սիրտ ու հոգի ջերմացնող:

ԳՈՌ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Մարտական դիրքում եմ: ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությունն է: Զինվորներն ինձ ընդունում են ինչպես սպասված հյուրի: Նրանցից մեկն անմիջապես վառարանն է վառում, մյուսը արագ սուրճի պատրաստություն է տեսնում, երրորդն շտապում է ինձ կացարան ուղեկցել` ցույց տալու ծառայության պայմանները: Աչքիցս ոչինչ չի վրիպում: Պատին ամրացված դարակին շաշկու եւ շախմատի տախտակներն են: Տղաներն ասում են` յուրաքանչյուր հերթափոխ իր չեմպիոնն ունի: Իսկ ամենաերեւացող մասում կարդում եմ «զգուշացումը»` «Ուրբաթ 13. զգո՛ն եղիր»:

-Շատ խիտ մառախուղ է, ես արդեն ոտքիս առաջը չեմ տեսնում: Ի՞նչ ես մտածում, նրանք մեզ տեսնո՞ւմ են:
-Էս բարձրության վրա հազիվ թե:
-Իսկ դու նրանց մոտիկից տեսե՞լ ես:
-Հա՛, մի քանի անգամ, մոտ հիսուն մետրից` երբ իջնում էին ներքև` լճից ջուր բերելու:
-Ու… չե՞ս կրակել:
-Չէ՛, չեմ կրակել:

ՀԱՅ ՈՒՍՈՒՑՉԻ ԿԵՐՊԱՐՆ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐԵԼՈՒ ՎԱՂՎԱ ՀԱՅԻ ԴԻՄԱԳԻԾԸ

Իրանահայ համայնքը ավելի քան 400 տարվա պատմություն ունի, հայրս ծնվել-մեծացել է Արաքի հայաշատ շրջանի Սուլթանաբադ գյուղում, ես թեհրանցի եմ։ Իրանահայ համայնքը շատ հզոր ու կազմակերպված էր իմ մանկության ու պատանեկության տարիներին՝ եկեղեցիներ, դպրոցներ, ակումբներ, մշակութային օջախներ… Հայերը Իրանում ապրել ու ապրում են լիարյուն, աշխույժ կյանքով, պատահական չէ, որ իրանական կինոյի հիմնադիրը հայազգի Ավանես Ուգանյանն է, իրանական մոդեռն թատրոնի անունը անքակտելիորեն կապված է Շահեն Սարգսյանի անվան հետ՝ որպես սկզբնավորող…