#42 (1060) 30.10.2014 – 5.10.2014
Անցյալ շաբաթ Թուրքիայի կառավարությունը շռնդալից ապտակ ստացավ. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան ջախջախիչ մեծամասնությամբ մերժեց նրա դիմումը՝ Անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվելու համար: Ըստ էության, միջազգային հանրությունը մերժում էր Թուրքիայի անընդունելի քաղաքականությունը երկրի ներսում և դրսում:
Եթե թուրքական պետությունը մի օր կործանվի, ապա դա կլինի ոչ թե զենքի, այլ էթնիկ ինքնության ճգնաժամի միջոցով:
Սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Կիլ քաղաքում կայացած մենամարտում մեր հայրենակից Արթուր Աբրահամը բրիտանացի Փոլ Սմիթի հետ մենամարտում պաշտպանեց կիսամիջին ծանր քաշային կարգում WBO վարկածով չեմպիոնական իր տիտղոսը:
Եվ համարյա ինչպես միշտ, հերթական հաղթանակից հետո, նա կրկին հայրենիքում է` մի փոքր շունչ առնելու, հանգստանալու և… իր «Լավագույն բարեկամին»՝ «Հայ զինվորին» հարցազրույց տալու համար: