Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#43 (1061) 6.11.2014 – 12.11.2014

ԱՆՆՎԱՃ ԵՐԿԻՐ

Անժելա Նանագուլյանն իր գիրքը վերնագրել է այսպես. «Վիրավոր սիրտ»: «Կկարդաք,- ասում է, -գուցե հետաքրքրի: Պատերազմական հուշեր են: Ասեմ միայն, որ փորձել եմ գրել միայն ճշմարտությունը»: Հետո խոսում է իրենց ընտանիքից, իր քույր-եղբայրներից, ծնողներից: «Ուզում եմ գրվի մեր ընտանիքի մասին. մայրս անկողնային հիվանդ է, ուզում եմ՝ կարդա, կամ էլ մենք կարդանք իր համար: Նա շատ վիշտ է տեսել, բայց երբեք չի կորցրել իր լավատեսությունը, իր հույսը»,- անկեղծանում է Անժելան:
Ձեռքս եմ վերցնում գիրքը և կարդում: Պարզ ու անմիջական պատմություն է մի հայ գերդաստանի մասին, մեզ այնքան ծանոթ ու մեզ այնքան հարազատ:

ԲԵՐՁՈՐԻ ԵՐԳԻՉԸ

Տասը տարուց ավելի է, ինչ Զոհրաբ Ըռքոյանի պատմական, գեղարվեստական ակնարկներն ու ռեպորտաժները կարդում ենք, լսում։ Ընթերցողը նրա գրածների շնորհիվ որոշակի պատկերացում է կազմում Արցախ աշխարհի և մասնավորապես՝ Բերձորի, Քաշաթաղի բնակավայրերի ու այնտեղ ապրող մարդկանց մասին։ Ասում են, որ երբ թուրքալեզու ցեղերը գրավել են որևէ տարածք՝ նրանց առաջին գործը եղել է բնակավայրերի անունները փոխելը. հարմարեցնելը իրենց լեզվին… Զոհրապ Ըռքոյանը մեզ է վերադարձնում մեր բնակավայրերի նախնական անունները, պատմության էջերից վեր է հանում մեր սրբավայրերի նկարագիրը և տալիս է այսօրվա վիճակը…

Սեփական տանս կենվոր եմ եղել,
Ուրիշի համար ես զենք եմ կռել,
Ուրիշի ձին եմ մշտապես թամբել,
Ուրիշին փառք եմ շալակած կրել,
Ուրիշի համար պատմություն գրել:

ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՀՈՒՍԱԼԻ ՊԱՇԱՐ

«Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնը այն կառույցներից է, որը տարիներ շարունակ իր գործունեության սլաքն ուղղում է ռազմական, մարտական, հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ: Վերջերս էլ այս կենտրոնը Ծաղկաձորում անցկացրեց «Ռազմամարտական հմտություններ» թեմայով քառօրյա դասընթաց, որին մասնակցում էին շուրջ երեք տասնյակ երիտասարդներ: Ծրագիրն իրականացվեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

ԱՊՀ ԶՈՒ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի 21.12.2000թ որոշմամբ՝ կազմավորվեց ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի չափագիտական ծառայությունների կոորդինացիոն կոմիտե: Կոորդինացիոն կոմիտեի նոր կանոնադրությունը հաստատելուց հետո որոշում ընդունվեց նիստերը հերթականությամբ, այբբենական կարգով անցկացնել ԱՊՀ մասնակից երկրներում:

ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐՏՔԸ

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի մի խումբ անդամներ նախագահ Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ և Հայաստանի գիտության ու մշակույթի ներկայացուցիչներ ՀՀ և ԼՂՀ փոխգործակցության շրջանակներում օրերս մեկնեցին պաշտպանության բանակի զորամասերում հայրենասիրական բնույթի դասախոսություններ կարդալու և մեկ անգամ ևս բանակ – հասարակություն կապն ամրապնդելու համար:

ԲԱԼԻ ԿՈՐԻԶՆԵՐԸ

Հայրիկս մի քանի անգամ ոտքերը բարձրացրեց ու ամուր խփեց սեղանին. «Հաստատ այդ աղջիկն է վախեցրել։ Ո՞վ է տեսել՝ տասներկու տարեկան տղան մի աղջկա հախից էլ չկարողանա գալ… Տասներկու տարեկանում ես… Դո՛ւ ես մեղավոր, դո՛ւ… Քանի՜-քանի՜ անգամ ասացի՝ այդ աղջկանից թող հեռու մնա… Լավ է, որ գոնե այս մի հատիկ մամայի բալիկին ունես… Անընդհատ կա՛մ փողոցներն է ընկած, կա՛մ` մարդկանց տները…»։