Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#43 (1061) 6.11.2014 – 12.11.2014

ԵԶԴԻՆ Ե՛Վ ԿՐՈՆ Է, Ե՛Վ ԱԶԳՈՒԹՅՈՒՆ

Օրերս արաբական «Ալ-Արաբիա» հեռուստատեսությանը տված հարցազրույցում Շեյխանի էմիր, համայն աշխարհի եզդիների առաջնորդ Միր Թահսին բեգը ի լուր աշխարհի հայտարարել է, որ եզդին եւ՛ կրոն է, եւ՛ ազգություն: Նա մասնավորապես ասել է. «Իրաքը մեր պետությունն է, բայց մենք` եզդիներս, արդեն չենք կարող վերադառնալ ու ապրել մեր հարազատ վայրերում, եթե ՄԱԿ-ի հովանու ներքո եզդիների, քրիստոնյաների, շաբակների եւ այլ ազգային փոքրամասնությունների համար հատուկ տարածաշրջան չստեղծվի: Փեշմարգաների (քրդական զինյալ ուժեր) փախուստը կռվի դաշտից մեծ հարված հասցրեց Շանգալին եւ ընդհանրապես բոլոր եզդիներին: Շանգալը նրանց վերահսկողության տակ էր, եւ ամբողջ պատասխանատվությունն ընկնում է նրանց ուսերին: Այսօր ոչ ոք, այդ թվում նաեւ քրդերը, չեն կարող ներկայացնել մեր ժողովրդի շահերը, այն կարող է ներկայացնել միայն եզդի ժողովուրդը, եւ միայն նրանք կարող են իրենց պաշտպանել:

ԱՂՈԹՔ ԾԱՌԱՏՈՒՆԿԻ

Երևանի պետական համալսարանի 80 ուսանողներ արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանի գլխավորությամբ Բերձորի հարակից տարածքներում տնկեցին 100 ծառ՝ ընկուզենի ու սոսենի, և բոլորը միասին, ընդունված կարգի համաձայն, բարձրաձայն արտասանեցին Լևոն-Զավեն Սյուրմելյանի «Ասացվածք ծառ տնկելու մասին» աղոթք-բանաստեղծությունը:

ՀԱՅԸ

Ասում են՝ մարդու ուղն ու ծուծը ձևավորում են հայրենի հողն ու ջուրը: Գուցե և այդպես է. Աստծու խաչով Հարություն, իսկ ֆրանսիական անձնագրով Անրի Սիրանյանը, որը ծնվել ու ապրում է հեռու ֆրանսիական Վալանսում, համոզված է. հայի ուղն ու ծուծը նրա արյունն է, ո՛ր հող ու ջրի հույսին էլ հայը չմնա…

ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՑՈՒՑԱՆԱԿԻ ՈՒՂՂՈՒՄԸ

Հենց նոր եմ իմացել, որ Թուրքիայի կառավարությունը անաղմուկ ուղղել է Վանա լճի Աղթամար կղզու պատմական Սուրբ Խաչ եկեղեցու ցուցանակը՝ նշելով նրա «հայկական» ծագումը:
Տասնամյակներ շարունակ թուրքական իշխանությունները համակարգված ձևով թաքցրել են հայկական եկեղեցիների և հուշարձանների ճշմարիտ ինքնությունը, որպեսզի ոչ ոք չհիշի, որ հայերը հազարավոր տարիներ ապրել են Թուրքիայի Հանրապետության կողմից բռնագրավված հողերի վրա: Չբացահայտելով հայկական քաղաքակրթության հետքերը՝ թուրք պաշտոնյաները հուսով էին, որ այդպես հարկ չի լինի բացատրելու հայերի անհետացումը. թուրքական ժխտողականության ևս մեկ դրսևորում:

ԲՅՈՒՐԱՎՈՐ ՈՒ ԱՆՇԻՐԻՄ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հայ կինը ավելի հերոսուհի, քան թախծության մայր պիտ լինի… Նրա շրթունքներից պիտի չպակասեն ժանտարքյան բառերը՝ ուղղված մեր սերունդներին. «Եթե հոգնած եք, դադար առեք, բայց մի՛ լքեք կռվադաշտը, մի՛ դասալքեք»։

ՄԱՀՉՈՒՓՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄՈՎ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ...

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ պոլսահայ գրող, լրագրող, հրապարակախոս Էթյեն Մահչուփյանը նշանակվել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական: Նա թուրքական կառավարության թերևս միակ ոչ մահմեդականն է: Ըստ թուրքական «Սաբահի»` Մահչուփյանն այդ պաշտոնում աշխատելու առաջարկն ստացել է անձամբ վարչապետից: Իսկ ինքը` Դավութօղլուն, մեկնաբանելով` ասել է, որ գլխավոր խորհրդականի ազգային պատկանելությունը ամենևին կապ չունի իր նշանակման հետ:

ՊԱՐՏԱՎՈ՛Ր ԵՆՔ ԱՌԱՋԻՆԸ ԼԻՆԵԼ...

Երկու ամիս է, որ սովորում ենք ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտում: Դժվար է, անշուշտ, հատկապես հումանիտար կրթություն ստացած կուրսանտներիս համար, բայց մենք ջանք չենք խնայում, աշխատում ենք հնարավորինս արագ հաղթահարել դժվարությունները: Եթե սիրում ես քո մասնագիտությունը, պետք է ջանք ու եռանդ չխնայես այն է՛լ ավելի կատարյալ տիրապետելու համար: Մենք՝ աղջիկներս, մեզ առավել պարտավորված ենք զգում, քանի որ ՀՕՊ-ի իգական սեռի առաջին սպաներն ենք դառնալու: