Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#44 (1062) 13.11.2014 – 19.11.2014

ՄԵՐ ՀԱՐՎԱԾԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԱՆՍՊԱՍԵԼԻ ԵՎ ՉԱՓԱԶԱՆՑ ՑԱՎԱԳԻՆ

Եթե հակառակորդը շարունակի այսպես պահել իրեն, մենք նրան խորտակիչ հարված կհասցնենք այնտեղ, որտեղ նա ամենևին չի սպասում: Դա մարտավարություն է: Դրա համար մեր համապատասխան ծառայությունները մշտապես ուսումնասիրում են հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը, և մենք հարվածելու ենք այնտեղ, որտեղ թշնամու համար լինելու է ավելի ցավագին: Եվ դա չի նշանակում, որ մենք նրա թույլ տեղին ենք հարվածելու: Մենք հարվածելու ենք ամենից ուժեղ ու պաշտպանված տեղին, այնպես որ միանգամից մեր խնդիրները լուծենք: Մեր այդ հարվածից հետո հակառակորդը շատ երկար ժամանակ չի կարողանա ուշքի գալ:

«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ-2014». ԱՆՆԱԽԱԴԵՊ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում նոյեմբերի 6-ից 16-ն անց են կացվում ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովման «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական զորավարժություններ՝ ԼՂՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բ. Սահակյանի ղեկավարությամբ:

ԶՈՐԱՄԱՍԱՅԻՆ ՕՂԱԿԻ ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՊԻԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը ծնվել է 1971 թ., Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղում: Մասնակցել է Արցախյան պատերազմին: Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը և Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան: ՀՀ զինված ուժերում ծառայությունն սկսել է 1998 թվականից` որպես Վանաձորի հոսպիտալի վիրաբույժ-օրդինատոր, ապա Երևանի կենտրոնական պոլիկլինիկայի վիրաբուժական բաժանմունքի պետ: Նրա ղեկավարած առանձին բժշկական ջոկատը ճանաչվել է լավագույն բժշկական զորամասը: Երկու եւ կես տարի ղեկավարել է Զանգեզուրի կայազորային հոսպիտալը, և երկու տարի անընդմեջ նրա ղեկավարած հոսպիտալը ճանաչվել է ՀՀ ԶՈՒ լավագույն հոսպիտալը: ԶՈՒ ռազմաբժշկական վարչությունը ղեկավարում է 2013 թվականից: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

ԱՐԺԱՆԻ ԼԻՆԵՆՔ ՄԵՐ ԲԱՆԱԿԻՆ

Արսենը մեր միակ արու զավակն է: Արդեն մեկ տարի է՝ ծառայում է «Եղնիկներ» կոչվող զորամասում, որի հրամանատարն է գնդապետ Ա. Աղաջանյանը: Բոլորովին վերջերս մեր որդին ստացել է սերժանտի կոչում: Մենք էլ՝ ես ու ամուսինս, որոշել ենք այցելել զորամաս, տեսակցել նրան: Շատ տպավորված ենք. հրաշալի, չնաշխարհիկ, աստվածային բնությամբ շրջապատված վայր է: Այստեղ ծառայող յուրաքանչյուր զինվորականից ջերմություն ու հոգատարություն է հորդում, այստեղ ծառայող սպան եւ զինվորն ամրակուռ մի միասնություն են, որի առանցքում միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքն է ու վստահությունը:

ՀԵՐՈՍԻ ՕՐԻՆԱԿՈՎ

Ռուբիկ Բաղդասարյանը դարձավ 50 տարեկան: Իսկ երբ զոհվեց՝ 28 էր: Արդեն 22 տարի նրա հոգին սավառնում է հավերժության սահմաններում: Զովունի գյուղի միջնակարգ դպրոցում, որտեղ սովորել է հերոսը, հետո սովորեցին իր որդիները՝ Անդրանիկն ու Գրիգորը, և այնտեղ Մեսրոպյան այբուբենը կթոթովեն իր թոռները՝ Ռուբիկը, Ռուբենը, Գոռը՝ կոչվում է հերոսի՝ Ռուբիկ Բաղդասարյանի անունով։

ԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՐԸ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆ Է

Հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին սահմանային լարվածության հիմնական թատերաբեմերից մեկը գնդապետ Էդվարդ Ասրիյանի հրամանատարությամբ գործող պաշտպանական շրջանն էր: Թվում է՝ տարիներ շարունակ հակառակորդը հենց այս ուղղությամբ է ամենաշատը խախտում հրադադարի պահպանման մասին եղած պայմանավորվածությունները, կրակում, փորձում խափանարար գործողություններ իրականացնել և հենց այստեղ է ամենաշատ զոհերը տալիս, ջարդվում: Խոստովանեմ՝ պաշտպանական շրջան իմ նախորդ այցի ժամանակ, երբ տեսա, որ հրամանատարությունը գնդապետ Է. Ասրիյանն է ընդունել, մտածեցի՝ կադրային ճիշտ որոշում է կայացվել, և դրական արդյունքները շուտով կերևան, որովհետև զորավարժություններից մեկի ժամանակ ես տպավորվել էի հենց նրա հրամանատարական ընդունակություններով, մասնագիտական հարուստ գիտելիքներով, պարզությամբ ու որոշումներ ընդունելու վճռականությամբ:

ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՐԱԶԱՆՔ

Զինվորական դառնալը իմ մանկության երազանքն է եղել: Հորեղբայրս՝ գեներալ-մայոր Սեմյոն Հակոբյանը, իսկական զինվորականի կատարելատիպ էր, եւ միշտ ուզում էի նրան նմանվել: Հենց նա էլ ողջունեց իմ զինվորական դառնալու մտադրությունը եւ խորհուրդ տվեց ընդունվել Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ինստիտուտից հետո վիճակահանությամբ մեկնեցի ծառայելու «Եղնիկներում»: Այնտեղ ես շատ ընկերներ ունեի, այնպես որ՝ առաջին իսկ օրից ոչ մի խորթություն եւ օտարություն չզգացի: Իսկ տեղի բնությունը` շքեղ ու շռայլ: