#45 (1063) 20.11.2014 – 26.11.2014
Վերջերս «Հայ զինվոր»-ի խմբագրությունը բազմաթիվ նամակներ է ստանում, որոնց հեղինակները խնդրում են ներկայացնել մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստանալու գործընթացի հետ կապված մանրամասները: Հաշվի առնելով խնդրի հանդեպ հասարակական մեծ հետաքրքրությունը՝ մեր ընթերցողին ենք ներկայացնում ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանի և ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Հովսեփյանի ամփոփ պարզաբանումը տվյալ թեմայի շուրջ:
Վերջերս գործուղման էի մեկնել գնդապետ Գ.Գաբրիելյանի հրամանատարությամբ գործող զորամաս: Որքան մեծ եղավ ուրախությունս, երբ այնտեղ հանդիպեցի ընկերոջս՝ Պետրոսին: Ավելի էր ամրացել, ավելի առնական տեսք ուներ… Արդեն տասը ամիս է՝ նա ծառայում է առաջնագծի զորամասում:
Խմբագրությունն ստացել է բազմաթիվ նամակներ, որոնց հեղինակները Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքի պետ, մայոր Էդուարդ Արզումանյանի՝ արդեն ապաքինված հիվանդներն են և նրա ծառայակից ընկերներն ու գործընկերները: Նրանք երախտագիտության խոսք են հղում բժշկին և շնորհավորում Էդուարդ Արզումանյանի ծննդյան 35-ամյակը: Սիրով միանում ենք շնորհավորանքին:
Լույս է տեսել Անուշ Ամիրբեկյանի՝ ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրման գործողությանը նվիրված «Ամեն ինչ այսպես է եղել» գիրքը: «Հեղինակի կողմից» խոսքում նշված է, որ գիրքը նպատակ ունի նաև ներկայացնելու Արցախյան պատերազմի սկզբնական շրջանի՝ Մարտակերտի, Հադրութի շրջանների և այլ ինքնապաշտպանական մարտեր։ Հակիրճ պատմական ակնարկը մեզ նախ ծանոթացնում է գյուղի անցյալին. Տողը XVI դ. վերջերին եղել է ավան, Դիզակի մելիքության կենտրոնը, XVII դ.՝ բերդաքաղաք։
Այսօր բժշկությունը զարգանում է մեծ արագությամբ: Արդյոք մեր հոսպիտալները հասցնո՞ւմ են քայլել ժամանակին համընթաց: Այցելեցինք ՀՀ ՊՆ ԿԿԶՀ դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք:
Օրերս Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի անվանակոչության 50-ամյակի առթիվ համադպրոցական միջոցառում էր կազմակերպվել: Դպրոցի հյուրերն էին Հայրենական և Արցախյան պատերազմների մասնակիցներ, Գայի` Հայկ Բժշկյանի թոռնուհին և զարմիկը, ծնողներ և նախկին շրջանավարտներ: Հյուրերի թվում էր Մոսկվայի N 1581 լիցեյում Գայի անվան «Երկաթյա դիվիզիայի» թանգարանի տնօրեն Մաքսիմ Սինիցինը:
Նոյեմբերի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց հերթական ժողովը, որը քննարկեց Հայ եկեղեցում սրբադասման կանոնի և Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման գործընթացի հետ առնչվող հարցեր: Այս կապակցությամբ թերթին պարզաբանումներ տվեց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: