#49 (1067) 18.12.2014 – 24.12.2014

Հայաստանի ակնառու ներդրումը միջազգային խաղաղության եւ անվտանգության ապահովման գործում.
Հայ խաղաղապահները ստանձնել են Լիբանանի «Շամա» ռազմակայանի պահպանությունը։

Սեպտեմբերից սկսած՝ զինկոմիսարիատում անցկացվում են զորակոչային նախապատրաստական աշխատանքներ: Ներկա փուլում զորակոչիկները դեռեւս հետազոտվում են բուժհաստատություններում, ստանում կանխարգելիչ պատվաստումներ: Այդ հետազոտությունների հիման վրա՝ նրանք ներկայացնում են փաստաթուղթ, և եթե զորակոչիկների առողջությունը կայուն է, նրանց՝ իրենց անձնական գործերով ու անհրաժեշտ փաստաթղթերով, ներկայացնում ենք կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստին: Իսկ եթե զորակոչիկը, օրինակ, ունենում է գլխացավեր կամ ինքնազգացողության վատացում, նրան կրկին ուղարկում ենք մասնագիտացված կլինիկա՝ լրացուցիչ հետազոտման:
Այս օրերին «Հայ զինվորի» խմբագրությունը մեր քաղաքացիներից ստանում է նամակներ ու բազմաթիվ հեռախոսազանգեր կապված զորակոչի և զորացրման ժամկետների երկարաձգման հետ: Ինչպես զինվորական ծառայության մեկնելու պատրաստվող երիտասարդներին, այնպես էլ ծառայության ժամկետը ավարտած և զորացրման ենթակա զինվորների ծնողներին ու հարազատներին հետաքրքրում է գործընթացի հետաձգման փաստը:

Անուններ կան, որոնցից առաջ ակամայից ուզում ես դնել «տխրահռչակ» բառը: Չե՛ս կարող չդնել: Բոլորիս հիշողության մեջ դեռ թարմ է ամերիկացի հայտնի քաղաքագետի և ԿՀՎ-ի նախկին (՞) աշխատակցի` Պոլ Գոբլի հրապարակ նետած և ժամանակին մեծ աղմուկ հանած տխրահռչակ ծրագիրը, որի հակահայկական և ադրբեջանամետ էությունը հասկանալի էր անգամ քաղաքականությունից շատ հեռու կանգնած մարդուն. խոսքը հանրահայտ տարածքների փոխանակման ծրագրի մասին է, ըստ որի՝ հայերը պետք է հանձնեին Մեղրին` փոխարենը ստանալով Արցախի մի մասը…

Երբեք չես կարող ասել, որ առաջնագծում լարվածություն չկա: Եթե 30, 40, 50 մետրի վրա` դեմառդեմ հակառակորդն է, ուրեմն լարվածություն կա, ուղղակի մեր զորքերը իրավիճակը վերահսկում են լիարժեքորեն: Եվ վերահսկում ենք մեր դիրքապահ զինվորների փայլուն մարտական ծառայության շնորհիվ: Ես միշտ էլ ասել եմ և համոզված եմ, և հենց այս վերջին՝ ռազմական տեսանկյունից փայլուն իրականացված գործողություններն էլ դրա վառ ապացույցն են, որ հայ զինվորը պատրաստ է ցանկացած խնդրի և առաջադրանքի կատարմանը:

Անտարակույս, միջավայրն իր ազդեցությունն է թողնում մարդու հոգեկերտվածքի, դաստիարակության, մտածողության ու համոզմունքների ձևավորման վրա: Մեր ազգային բանակի կարևորագույն ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ զորամասերում հիմնականում արմատավորվել է ազգային-պետական մտածողությունը: Վստահ կարելի է պնդել, որ տասնութ-քսան տարեկան զինվորները մեր պատկերացրածից շատ ավելի հասուն են, կիրթ, չափված – ձևված: Եվ նրանք մեր հայրենիքի սահմանները պաշտպանում են վստահորեն, հարկ եղած դեպքում՝ անձնազոհորեն:

Սարգիս Մովսիսյանը զոհվեց օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը թշնամու դիվերսիոն հարձակմանը դիմակայելու ժամանակ: Հերոսի հուշաքարի շուրջ հավաքվել էին Արմավիրի մարզի ողջ Մայիսյան համայնքը, Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն արքեպիսկոպոս Անանյանը, դպրոցի կոլեկտիվը, մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Արմավիրի մարզի «Պատանի երկրապահ» կառույցի սաները, ԵԿՄ և զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչներ, հյուրեր տարբեր համայնքներից: