#49 (1067) 18.12.2014 – 24.12.2014
Մեկ շաբաթից զինված ուժերի զորամասերի սերժանտական կազմը կհամալրվի նորեկներով: ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության պլանի համաձայն` ամառային ուսումնական փուլի շրջանակներում գնդապետ Ա. Պետրոսյանի հրամանատարության տակ գտնվող զորամասում դեկտեմբերի 8-13-ը անցկացվեցին կրտսեր հրամանատարական կազմի ուսուցման դասընթացներ, ամփոփվեցին քննությունների արդյունքները:
Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի ուսանողներն այլևս հաճույքով են մասնակցում նախնական զինվորական պատրաստության դասերին. բանն այն է, որ նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի անմիջական ջանքերով վերանորոգված դասարանը ոչ միայն հարմարավետ է, այլև հրապուրիչ: Պաշտպանության նախարարությունն իր հերթին հոգացել է դասարանի նյութատեխնիկական ապահովումն ու կահավորումը:
Ձմեռ էր, ցուրտ: Հեռացել էր սահմանային գծից, խորացել թշնամու թիկունքը: Անհրաժեշտ տեղեկություններ հավաքելով` պատրաստվում էր հետ վերադառնալ: Ոտքերը թրջվել էին, ամբողջ մարմինը` սառել: Կեսգիշերն անց էր, երբ հասավ ռազմաճակատի գծին: Թշնամու բլինդաժից երևում էր վառարանի ծխնելույզը, ու հետախույզը որոշեց ներս մտնել, չորացնել թաց շորերն ու մի փոքր հանգստանալ:
Արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, «Ոսկե գրիչ» մրցանակի դափնեկիր Գրիգոր Ջանիկյանը 70 տարեկան է: Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում հավաքվել էին հոբելյարի գրչակից ընկերները, Արցախյան ազատամարտիկ-զինվորներ, սիրելի մտավորականի հարազատներն ու բազմաթիվ երկրպագուներ: «Հայ ծնվելը Երջանկություն է, հայ ապրելը` Պարտավորություն, հայ մեռնելը` Անմահություն»,- ասում է Գրիգոր Ջանիկյանը: Եվ այս տարիների ընթացքում հեղինակի տպագրած 40-ից ավել գրքերն ու երևի նույնքան էլ թարգմանությունները այս խոսքերի վկայություններն են: Այս գրքերը նվիրված են հայոց ցեղասպանությանը, հայոց ազատագրական պայքարին, Արցախյան ազատամարտին:
Տավուշի մարզում տեղակայված զորամասի ժամկետային զինծառայող Արա Մարգարյանը նամակ էր հղել «Հայ զինվորի» խմբագրությանը. «Մամուլից տեղեկացա, որ երգիչ Մարթեն Յորգանցը Հայաստանում է: Իմ մանկության ամենասիրելի ու բարի երգերը նրա անվան հետ են կապված: Մայրս ասում էր` եթե ծուլություն անես, Ճկույթիկի պես փոքրիկ կմնաս (հիշեք Յորգանցի հայտնի երգը): Մարթեն Յորգանցն է ինձ սովորեցրել հայկական այբուբենը` իր հրաշալի երգով…. Վաղուց չեմ լսել Մարթեն Յորգանցի երգերը….. շատ կուզենայի իմանալ՝ ինչպե՞ս է նա, ինչո՞վ է զբաղված… Կուզենայի մանրամասներ իմանալ նրա կենսագրությունից: Ես կարդացել եմ, որ նա Ֆրանսիայում չի ծնվել, այլ Թուրքիայում…»:
Կատարելով մեր սահմանապահ զինվորի խնդրանքը, ֆրանսահայ երգիչ ՄԱՐԹԵՆ ՅՈՐԳԱՆՑԻՆ հյուընկալեցինք «Հայ Զինվոր» թերթի հյուրասրահում:
Մեր բանակն է սա՝
Ելած պատմության էջերից հայոց,
Եվ Տիգրան Մեծի ձեռքի հպումով՝
Ընկած առջեւից իր ժողովրդի,
Տանում է նոր դար
Կանթեղն հինավուրց՝
Հայոց սահմանը իր լույսով հսկող։
Հայաստանի գիտությունների ակադեմիայի առաջին նախագահ, հռչակավոր Էրմիտաժի երկարամյա տնօրեն, աշխարհաճանաչ գիտնական-արևելագետ Հովսեփ Օրբելու գիտական և քաղաքացիական սխրանքը վաղուց քրեստոմատիական արժեք է ձեռք բերել: Նա հայ ժողովրդին և աշխարհին պարգևեց հնագիտական, աղբյուրագիտական, բարբառագիտական մնայուն աշխատանքներ: