Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#50 (1068) 25.12.2014 – 26.12.2014

ՎՍՏԱՀԵ՛Ք ՀԱՐԱԶԱՏ ԲԱՆԱԿԻՆ

Ընթացիկ տարին հայկական բանակի համար թեև լարված էր, բայց նաև հաջողակ,- ամփոփելով անցնող տարին` դեկտեմբերի 21-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում զինծառայողների ծնողների ու հարազատների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ 2014 թվականի վերջնական ամփոփումը կլինի հունվարին` Բանակի տոնի կապակցությամբ:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑՆ ԱՐԴԵՆ ԼՈՒԾՎԱԾ Է

Ըստ ԼՂՀ ՊԲ հրամանատարի` Ղարաբաղյան հիմնահարցն արդեն լուծված է, ժամանակի ընթացքում հակառակորդը այդ փաստը ստիպված կգիտակցի, երբ Ադրբեջանում կսթափվեն և իրողությանը ճիշտ գնահատական կտան:

ՆՈՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ՍՊԱՆԵՐԻՆ

Դեկտեմբերի 19-ին Տավուշի մարզի Արծվաբերդ սահմանամերձ գյուղում շահագործման հանձնվեց պաշտպանության նախարարության միջոցներով կառուցված հերթական բնակելի շենքը` նախատեսված սպաների և նրանց ընտանիքների համար: Բնակարանամուտի արարողությանը ներկա էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: 12 սպայի նոր բնակարանի բանալիները և սեփականաշնորհման վկայականները հանձնելով` նախարարն իր շնորհավորանքի խոսքում կարևորեց զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների ու կեցության պայմանները մշտապես բարելավվելու հարցը, քանզի յուրաքանչյուր սպա պետք է ունենա իր ջերմ անկյունը, որպեսզի կարողանա բարեխղճորեն շարունակել ծառայությունը: Նախարարը փաստեց, որ առաջիկայում Տավուշի մարզում ևս 50 ընտանիք կապահովվի բնակարանով:

Ի  ՆՊԱՍՏ  ԱՐԴԱՐ  ԶՈՐԱԿՈՉԻ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2014թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական ԳԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ ԼՂՀ ՊՆ ծառայողական խորհրդակցություն` նվիրված 2014թ. ամառային զորակոչի արդյունքների ամփոփմանը և 2014թ. ձմեռային զորակոչի խնդիրների քննարկմանը:

ՀՐԵՏԱՆԻՆ ՄԱՐՏՈՒՆԱԿ Է, ՊԱՏՐԱՍՏ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ

Հաշվի առնելով ամբողջ ուսումնական տարվա և նոյեմբերյան զորավարժության բարձր արդյունքները՝ ՊԲ հրամանատարի որոշմամբ՝ տարեվերջյան քննություններն ընդունել է զորամասի հրամանատարությունը: Ստուգումները հիմնականում ավարտվել են: Ինքս չեմ ուզում գովեստի խոսքեր ասել իմ զորամասի մասին, բայց հավատացած եմ՝ եթե այժմ մեկ այլ ցանկացած հեղինակավոր հանձնաժողով գա և նոր քննություններ անցկացնի, դարձյալ բարձր արդյունքներ կգրանցվեն: Այժմ դժվարանում ենք որոշել, թե որն է դիվիզիոններից լավագույնը, որովհետև ցուցանիշները գրեթե նույնն են, և բոլորն էլ արժանի են փոխանցիկ դրոշին: Նշեմ նաեւ, որ ուսումնական տարվա ավարտով ուսումնական գործընթացը կանգ չի առնի: Դրանք առանձին ծրագրով կշարունակվեն Ամանորի տոներից հետո:

ԶԻՆՎՈՐԻ ՀՈԳՈՒ ԺՊԻՏԸ

Դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Դ. Բաղդասարյանի հետ անցնում ենք մեքենայական պարկի ուսումնական կետերով, հետևում շարունակվող տեխնիկական սպասարկման աշխատանքներին: «Շտուրմ» հաշվարկի հրամանատարն ու մեխանիկ-վարորդը, մեզ տեսնելով, ձգվում են, պատվի առնում: