#02 (1071) 22.01.2015 – 28.01.2015
Նիստին մասնակցում էին մի շարք գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Բացման խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորեց հայրենասիրական դաստիարակության մակարդակի բարձրացմանը միտված նմանաբնույթ` արդեն ավանդական դարձած հանդիպումները, նշելով, որ երիտասարդների հայրենասիրական դաստիարակությանը տարեցտարի աշխույժ ներգրավվում են ավելի մեծ թվով շահագրգիռ կառույցներ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նամակին, որով Թուրքիայի նախագահը Հայաստանի Հանրապետության նախագահին հրավիրել է ս.թ. ապրիլի 24-ին ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին:
Թուրքիայում հայկական ջարդերը թեև դադարել էին, սակայն դրանց ողբերգական հետևանքները շարունակում էին իրենց զգացնել տալ նաև 1900-ական թվականներին, իսկ ներգաղթը Ղրիմ դեռ շարունակվում էր:
Այդ բոլորը խորապես ազդում էր արդեն ծերացած արվեստագետի վրա: Եվ նա ապրիլի 19-ի (նոր տոմարով՝ մայիսի 2-ին) առավոտյան վերցնում է վրձինը, մոտենում նկարակալին և սկսում նկարել մի նոր սյուժետային պատկեր, որի էսքիզը գրիչով նա գծանկարել էր նախորդ երեկոյան, ճաշասեղանի վրա դրված մի թերթիկի վրա: Նկարիչն աշխատում է լարված, հուզված և վրդովված: Նա ուզում է հենց նույն օրն ավարտել և անվանում է այն «Թուրքական նավի պայթյունը»:
Օրը նոր էր սկսվել, բայց կենտրոնական հավաքակայանում արդեն իսկ աշխատանքային եռուզեռ էր: Հայաստանի տարբեր մարզերից իրար հետեւից ժամանում էին զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսները: «Մեր հանրապետության լավագույն տղերքն են»,-ասաց կողքիս կանգնած սպան: «Այո՛: Լավագույն տղերքը բանակ են գնում, լավագույն տղերքը ծառայում են…»,-ավելի ոգեւորված ավելացրի ես:
Փոխգնդապետ Արամայիս Մանուչարյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի առաջին շրջանավարտներից է: Ծառայությունն սկսել է մոտոհրաձգային զորամասերից մեկում, բայց երկու տարի անց տեղափոխվել է առաջնագիծ եւ շուրջ տասներկու տարի ծառայել սահմանային տարբեր կայազորների զորամասերում: Սովորել է ՌԴ ռազմական ակադեմիաներից մեկում, ապա վերադառնալով՝ որպես հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, ծառայության է նշանակվել սահմանի պահպանություն իրականացնող զորամասում:
Իմ թանկագին, սիրելի՛ Հրաչ, լրացավ քո 20-ամյակը, և դու նշելու ես այն ընտանիքից հեռու, քո զորամասում՝ հայրենիքի սահմանները պաշտպանելով: Տղա՛ս, զինվոր լինելը հպարտություն է ու մեծ պատասխանատվություն, հայրենիք պաշտպանելը՝ սրբազան գործ, և իմ մայրական սիրտը լի է վեհությամբ ու անասելի հպարտությամբ, որ դու այդ ամենը կատարում ես ամենայն գիտակցությամբ, լրջությամբ, սիրով ու նվիրումով: Որդի՛ս, ես պարծենում եմ քեզնով, քո տղամարդկային ոգով, դու կրում ես Արևշատյանների վսեմ ազգանունը՝ բարձր պահելով այն և քո վարքագծով օրինակ հանդիսանում եղբորդ համար, որ քեզանով ոգևորվելով՝ ցանկանում է օր առաջ համալրել հայոց բանակի շարքերը: Նա վստահեցնում է ինձ. «Մա՛մ ջան, կտեսնես, ես այնպես կծառայեմ, որ դու ինձնով էլ կհպարտանաս այնպես, ինչպես հպարտանում ես Հրաչով»: