Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#02 (1071) 22.01.2015 – 28.01.2015

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ... ԶՈՐԱՄԱՍ

Հզոր պետություն ունենալու համար անչափ կարեւոր է վաղվա մեր քաղաքացիներին ճիշտ կրթելն ու դաստիարակելը: Պաշտպանության նախարարությունը դպրոցների հետ համատեղ համակարգված աշխատանք է տանում հայրենանվեր, հայրենիքին տեր եւ զինվոր դաստիարակելու ուղղությամբ:

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

Նամակներ գրեք զինվորին, ջերմ ու տաք նամակներ:
Հայրենի օջախից հեռու ծառայող զինվորը ձեր նամակի ամեն մի տողում կզգա հարազատ շունչ, ուշադրություն եւ գնահատանք:
Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցի սաների ջերմ խոսքերը մեծ ուրախություն պարգեւեցին մեր զինվորներին:

ԱԶՆԱՎՈՒՐԸ

Թվում է` ամեն ինչ գիտենք աշխարհահռչակ երգչի, Հայաստանի Ազգային հերոսի կյանքի մասին: Մինչդեռ Հայաստանի ազգային արխիվում պահպանվող համապատասխան փաստաթղթերը նոր լույս են սփռում Ազնավուրների ընտանիքում 1946 թ. տեղի ունեցած մի կարեւոր իրադարձության վրա, որի վերաբերյալ ոչ մի ակնարկ չեն արել անգամ Շառլի կենսագիրները: Խոսքը Ազնավուրյանների ընտանիքի հայրենադարձվելու` 1946 թվականին` Հայրենական պատերազմից հետո, որոշման մասին է: Արխիվային այդ փաստաթղթերը ի հայտ են բերում ընտանեկան այն մթնոլորտը, որի մեջ ծնվել, հասակ է առել աշխարհահռչակ երգիչն ու Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսը:

ՁԳՏԵԼՈՒ ԵՆՔ ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ

Թևակոխել ենք ձմեռային նախապատրաստական փուլի վերջին շրջանը: Բոլոր փաստաթղթերը, հրամանները, ուսումնական բազան թարմացվում են, սպառազինությունը, ռազմական տեխնիկան նախապատրաստում ենք, անցկացնում ենք պարապմունքներ ցածր և միջին օղակների հրամանատարների հետ, պահակապետերի հավաքներ ենք անցկացնում, ուսուցանում, դասավանդում` նախապատրաստելով ծառայության: Եթե կան սպաներ, որ ընդգրկված չեն եղել պահակային ծառայության մեջ, հետները պարապմունքներ ենք անցկացնում, քննություններ ընդունում, գնահատում, որից հետո լավագույններին ընդգրկում ենք պահակային ծառայության մեջ: Տարաբնույթ հավաքներ ենք անցկացնում տարբեր տեսակի մասնագիտություն ունեցող զինծառայողների հետ: Մինչև ձմեռային փուլի մեկնարկը նաև շարային ստուգատես ենք անցկացնում, համոզվելու, որ անձնակազմը ամբողջովին պատրաստ է ձմեռային փուլին, որն էլ սկսում ենք հատուկ միտինգով:

«Երբ համաշխարհային առաջնորդները ապրիլին կհավաքվեն Գալիպոլիում, 1,5 միլիոն սպանված հայերի ուրվականները կուղեկցեն նրանց»: «The Independent», 21 հունվարի, 2015 թ.

Այլևս իրողություն է, որ ժամանակակից Թուրքիան ոչ միայն հերքում է Հայոց ցեղասպանությունը, այլև Գալիպոլիի ճակատամարտի օրը հիշատակելու արդարացմամբ հայերի ցավը դարձնում է տոնակատարությունների առիթ: Սրա համեմատ ժխտողականությունը թվում է պարզունակ մի խաղ:

«ՄԱՐԴԸ ՄԿՐՏՎԵՑ Ե՛Վ ԱՍՏԾՈ, Ե՛Վ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐ...»

Հունվարի 15-ը ՀՀ «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի (1996 թ.), ԼՂՀ «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի (2001 թ.) շքանշանների, «Շուշիի ազատագրման համար» (2002 թ.) մեդալի և բազմաթիվ այլ պարգևների ասպետ, գեներալ-մայոր Ռաֆայել (Ֆելիքս) Հովհաննեսի Գզողյանի ծննդյան օրն է։
Կադրային զինվորականը 1988 թ. զորացրվել է Խորհրդային բանակից և տեղափոխվել է Հայաստան։ Անձնվիրաբար իր ուսերին է վերցրել «հարազատ ժողովրդի ճակատագրի ամենասրբազան և ամենածանր խաչը»։
Հրամանատարի մասին պատմում են մարտական ընկերները, զինակիցները։

Հակատանկային գումարտակի «Ֆագոտ» վաշտը 2014 թվականին ամենամարտունակներից մեկն էր պաշտպանության բանակում: Կապիտան Գ. Ղուկասյանի ղեկավարությամբ հաշվարկները հերթական գործնական պարապմունքն են անցկացնում:

Ազգային բանակում ուսումնական, ասել է թե` մարտական պատրաստության գործընթացը երբեք չի ընդհատվում: Զինծառայողները, ստորաբաժանումներն անընդհատ մարզվում են, զարգացնում գիտելիքներն ու հմտությունները, հոգում իրենց զենքի, ռազմական տեխնիկայի պահպանման ու շահագործման պահանջները:
2015թ. մեր բանակը շարունակելու է գործել «Զինված ուժերի պատրաստությանը եւ պաշտպանական բարեփոխումներին` որակական առաջընթաց» կարգախոսով, ինչը նշանակում է, որ զորամասերում շարունակելու են զարգացնել մարտական կարողությունները: