#05 (1074) 12.02.2015 – 18.02.2015
Այս օրերին, երբ սահմանին լարված է իրավիճակը, երբ մեր զինվորները ոչ միայն զենքով, այլ նաեւ բազկի ուժով կարողացան անարգ թշնամուն արժանի հակահարված տալ, հենց այս օրերին սեղանիս հայտնվեց հայոց բանակի կապիտան Գեւորգ Վարդումյանի «Ձեռնամարտի ձեռնարկը»:
Ի՞նչն է մղել հայոց բանակի սպային նման դժվարին, բայց անպայմանորեն անհրաժեշտ՝ մարտ վարելու ձեռնարկ հեղինակելու:
Դուք մարդ եք, ձեռք ու բազուկ ունիք: Մի՞թե դուք ցանկալի ազատություն առանց զոհի և արյունի ձրի ստանալ կուզեք:
Ժողովո՛ւրդ, ամենեն առաջ քո ազատության հույսը քեզ վրա դիր, քո խելքին ու բազուկին ուժ տուր, մարդ ինքնիրմե պիտի որ փրկվի…
Օրերս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում ընդունվեց Համահայկական հռչակագիր: Փաստաթուղթը հրապարակեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ խորհրդանշական 19:15-ին: Նախագահը նշել է, որ Համահայկական հռչակագրի մայր օրինակն ի պահ է տրվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, մեկ օրինակն ուղարկվելու է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, մեկ օրինակն էլ հանձնվելու է Հայաստանի Հանրապետության Ազգային արխիվին: Այս իրադարձության վերաբերյալ իր մոտեցումներն է ներկայացնում պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԸ:
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հունվարի 28-ի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում լուրջ բանավեճի նյութ դարձավ:
Ռիվլինը, որպես Կնեսետի (խորհրդարանի) նախագահ և անդամ, երկար տարիներ պայքարել է, որպեսզի Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մինչդեռ նախագահ դառնալուց հետո, ինչպես ԱՄՆ նախագահ Օբաման, նա ևս չկամեցավ վերահաստատել իր սկզբունքային դիրքորոշումը Հայոց հարցում:
Գնալով մարդկանց գիտակցության մեջ ավելի ու ավելի է կարևորվում բանակի դերը մեր երկրի ու ժողովրդի անվտանգության գործում: Դրա վկայություններից էր և այն, որ այս տարի աննախադեպ սիրով ու նվիրումով նշվեց հայոց բանակի 23-րդ տարեդարձը ինչպես Հայաստանի Հանրապետությունում ու Արցախում, այնպես էլ արտերկրի հայաշատ կենտրոններում:
Մեր հաղթական բանակի տարեդարձը նշվում է լայնորեն և՛ դպրոցներում ու բուհերում, և՛ հասարակական կազմակերպություններում ու գրադարաններում:
Աշխարհն առաջ շարժող ամենամեծ ուժը սերն է, իսկ սիրո խոստովանությունը՝ կյանքում ամենակարևոր դրվագներից մեկը: Երբ հեռավորությունը միաձուլվում է երևակայության հետ, օգնության է գալիս հնարամտությունը: Սիրո մասին խոսելիս զինվորները չեն թաքցնում իրենց զգացմունքները, հուզվում են, քաղցրաժպիտ տրամադրությունը փայլում է նրանց դեմքին, մտքով հեռանում են զինվորական իրականությունից:
Սիրո տոնի, սիրո խոստովանության հետ կապված են ամենահետաքրքիր պատմություններ, որոնց հերոսները զինծառայողներն են: Ահա այդ պատմություններից մի քանիսը:
Բացում եմ Սասուն Գրիգորյանի կազմած «Հուշամատյան սիրո և սխրանքի» ժողովածուն, որտեղ զետեղված են Հայրենական մեծ պատերազմում զոհված հայ բանաստեղծների ստեղծագործությունները:
Դեպքերի բերումով հետաքրքրվել եմ գրքում տեղ գտած այն պոետների կենսագրությամբ, ովքեր ծնունդով ինչ-որ չափով առնչվում են Վայոց ձորի կամ Սյունիքի հետ: Ու մի օր էլ կարդացի Նորիկ Նազարյանի բանաստեղծություններից ու առակներից մի փունջ վերոհիշյալ գրքում և տեղեկացա, որ Նորիկը Սիսիանի շրջանի Շաղատ պատմական մեծ անցյալ ունեցող գյուղից է: Հետաքրքրությունս անարդյունք չանցավ: