#05 (1074) 12.02.2015 – 18.02.2015
…Դու սուրճ առաջարկեցիր ու գնացիր խոհանոց: Դռան բացվածքից ես հետևում էի՝ ինչպես ես պատրաստում: Քո հագին մոխրագույն տաբատ էր ու կարմիր շապիկ, մազերդ հավաքված էին ծոծրակիդ, ու ճակատիդ երկու կողմերից բարակ մազափնջեր էին կախված: Ես զմայլվում էի քեզնով, ու տպավորությունն այնպիսին էր, ասես ամեն ինչ այդպես էլ պետք է լինի, որ դա մեր համատեղ անցկացրած բազում երեկոներից մեկն է…
Մենք վերցրինք սուրճի բաժակները, ավելի ճիշտ` ես վերցրի, դու չուզեցիր, ու դուրս եկանք պատշգամբ, որն, ինչպես պարզվեց, կախված էր անդունդի վրա, իսկ երկնքի բարձրում ճախրում էին սարյակները: Ամպամած էր, ու անձրև էր գալիս:
Հրա՛չ ջան, եղբա՛յրս, լրացավ քո ծառայության մեկ տարին: Մեկ տարի է՝ դու զինվոր ես գնդապետ Հ. Ամիրխանյանի հրամանատարությամբ գործող զորամասում: Ինչ խոսք՝ առանց քեզ մեր կյանքը փոխվել է, անսովոր է առանց քո ջերմացնող ժպիտի: Բայցեւ շատ հպարտ ենք, անասելի հպարտ, որ պարտաճանաչ, բարեխիղճ, ջանասեր զինվոր ես դարձել: Ուզում եմ «Հայ զինվոր» թերթի միջոցով ողջունել քեզ, հրամանատարներիդ, ընկերներիդ եւ մաղթել անկոտրում կամք, համբերություն, զգոնություն, ուժ եւ վճռականություն հակառակորդի ցանկացած ոտնձգություն կասեցնելու համար: Վստահ եմ՝ այսուհետեւ եւս լիովին կարդարացնես մեր վստահությունն ու հրամանատարներիդ գործադրած ջանքերը:
Տարբեր գնահատումների համաձայն՝ ներկայիս ռուս-իրանական ռազմատեխնիկական համագործակցության ծավալը կազմում է 3-5 մլրդ դոլար, սակայն այդ ցուցանիշներն առաջիկայում կարող են բարելավվել՝ ՌԴ պաշտպանության նախարար Ս. Շոյգուի՝ վերջերս Թեհրան կատարած պաշտոնական այցի արդյունքում:
Քրեագետները վաղուց պնդում էին, թե գործնականում յուրաքանչյուրի մեջ նիրհում է պոտենցիալ մարդասպանը, եւ միայն քաղաքակրթությունն ու օրենքներն են զսպում այդ բնազդը։ Նորագույն գիտական տվյալները, սակայն, հերքում են այդ վարկածը։
Ամերիկացի զինվորական պատմաբան, նախկին բրիգադային գեներալ Ս. Լ. Մարշալը հարցում է անցկացրել Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների շրջանում՝ նպատակ ունենալով պարզելու մարտական գործողությունների ժամանակ զինվորների վարքագիծը: Արդյունքում՝ ի հայտ է բերել ապշեցուցիչ օրինաչափություն. մարտական գործողությունների ընթացքում հետեւակայինների միայն 25 տոկոսն է գործի դրել հրազենը, իսկ 85 տոկոսը հրաժարվել է կրակել թշնամու վրա։ Անկախ մարտերի տեւականությունից՝ այդ թվերը չեն փոխվել։ Հարկ է նշել նաեւ, որ վերը նշված 25 տոկոսից էլ միայն 2 տոկոսն է գիտակցաբար նշանակետում ունեցել հակառակորդին: