#06 (1075) 19.02.2015 – 25.02.2015
Որդիներս ծառայել են Խորհրդային բանակում: Եվ նրանց ծառայությունից ժամանակին ես որպես մայր շատ գոհ եմ եղել, որոնց վերադարձին ուրախության սեղան ենք բացել, հարազատներով մինչև գիշեր կերուխում արել… Այժմ թոռնիկս պիտի ծառայի Հայոց բանակում: Ես կցանկանամ, որ զինվորը, ով մեր զավակն է, թոռնիկը, կամ էլ հարևանը, լինի պաշտպանված, լինի հերոս, բայց… խաղաղ օրերի, որ ոչ մի ընտանիքում կսկիծ չլինի: Բանակում լինի միայն առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ, որպեսզի ահուդողով չսպասենք զինվոր տղաների վերադարձին:
Փետրվարի 12-ին տղաս` Միքայել Մարգարյանը, երդվեց անձնվիրաբար ծառայել մեր հայրենիքին՝ Հայաստանի Հանրապետությանը: Այսուհետ նա իր հայրենիքի զինվորն է:
Մենք հպարտ ենք քեզնով, տղա՛ս: Դու էլ միշտ հպարտ եղիր, որ մեր պաշտպանն ես, մեր ապավենը, մեր հերոսը: Մաղթում եմ քեզ, քո զինակից ընկերներին եւ սպաներին խաղաղ եւ անփորձանք ծառայություն: Մայրական օրհնանքս թող միշտ ուղեկցի քեզ:
Սիրելի՛ Արամ, իմ հավատարիմ ընկեր, իմ քաջարի զինվոր, փետրվարի 19-ը քո ծննդյան օրն է: Ջերմորեն շնորհավորում եմ քեզ: Գիտեմ, որ հենց այս տարեդարձդ ամենահետաքրքիրն ու անմոռանալին է լինելու. չէ՞ որ առաջին անգամ դիրք ես բարձրացել, զենք բռնել եւ հիմա կանգնած ես հակառակորդին դեմ հանդիման: Այսօր, այս պահին նաեւ դու ես մեր հայրենիքի ուժը, եւ, անկեղծ ասած, ես հպարտանում եմ քեզնով:
Ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման պայմաններում բավական աշխույժ արտաքին քաղաքականություն սկսեց վարել Չինաստանը: Պեկինում լավ հասկանում են՝ եթե Մոսկվայում որևէ կերպ թուլանա Վլադիմիր Պուտինի վարչակարգը, հերթը կհասնի նաև Չինաստանի մասնատմանը:
Այդ պատճառով ՉԺՀ ղեկավարությունը փորձում է ամեն ինչով սատարել Ռուսաստանին: Առաջին հերթին` լուրջ օգնություն է ցուցաբերվում տնտեսական դաշտում` 2014 թվականին ստորագրվեց դարակազմիկ ռուս-չինական գազային պայմանագիրը: Բացի այդ, Պեկինը դատապարտեց հակառուսական ցանկացած պատժամիջոց՝ անվանելով միջազգային նորմերի կոպիտ խախտում, իսկ Ուկրաինայում իրավիճակի սրման պատասխանատու համարեց միայն Եվրամիությանը և Միացյալ Նահանգներին:
Հանրապետության զինված ուժերի հիմնական խնդիրներից մեկը համարվում է ֆինանսավորումը: Այս մասին «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է գեներալ-մայոր Ասանբեկ Ալիմկոժոևը: Ըստ նրա, երկրի տնտեսությունը թույլ չի տալիս հատկացնել պաշտպանության նախարարության կողմից պահանջվող դրամական միջոցները:
Այսպես, 2014 թվականին հատկացվել է պահանջված միջոցների մոտ 44 տոկոսը: Նման ֆինանսավորում սպասվում է նաև 2015 թվականին:
Ղազախ զինծառայողների սոցիալական աջակցության առաջնահերթ ուղղություններից մեկը նրանց բնակարանով ապահովելն է: 2009թ.-ից մինչև 2014 թվականը Ղազախստանի տարբեր քաղաքներում ու շրջաններում կապիտալ շինարարության, կապիտալ վերանորոգման ու բնակարանի ձեռքբերման ճանապարհով շահագործման է հանձնվել 6336 բնակարան, այդ թվում՝ 63-ը վարձակալությամբ, 201 քոթեջ 273 բնակարանի համար:
Սեփական զինված ուժերի մարտական ցուցանիշները բարելավելու նպատակով Ռուսաստանը թողարկում է մի շարք ինովացիոն ավտոմատացված մեքենաներ: ՌԴ ՊՆ տվյալներով, արդեն 2017-2018 թթ. ռոբոտները կսկսեն հայտնվել բանակում, իսկ մինչեւ 2025 թ. ՌԴ ԶՈՒ բոլոր ռազմական տեխնոլոգիաներից մոտ 30 անուն բաղկացած կլինի ռոբոտացված սարքավորումներից: