#09 (1078) 12.03.2015 – 18.03.2015
Թյուրքական մեծ պետություն՝ արևելքից արևմուտք ձգվող կամ հակառակը, ստեղծելու երազանքը թյուրքերին հանգիստ չի տալիս մինչ օրս: Պանթուրքիստական նրանց նկրտումները, իսկապես որ, սահման չեն ճանաչում: Թեկուզև՝ հենց մեր հարևան Իրանի դեպքում:
2009 թ. մարտ ամսին ստեղծվեց ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչությունը: Երկրի անվտանգության համակարգում այդ՝ համեմատաբար երիտասարդ կառույցի խնդիրների, անցած ավելի քան վեց տարիների ընթացքում կատարված աշխատանքների, զարգացման հեռանկարների մասին է մեր հատուկ թղթակից, փոխգնդապետ Արամ Ներսիսյանի հարցազրույցը վարչության պետ, գեներալ-մայոր ԳԵՆԱԴԻ ՏԱՎԱՐԱԾՅԱՆԻ հետ:
Զորամասում առողջ և կուռ անձնակազմ ձևավորելու, ինչպես նաև ոչ կանոնադրական հարաբերությունները բացառելու, փողոցային բարքերի ներթափանցումը կանխելու գործում խիստ կարևոր է նորակոչիկների հետ ուսումնական ստորաբաժանումների հրամանատարների ԱՀՏԱ գծով տեղակալների աշխատանքը:
Արամ Պողոսյանը հինգ երեխաների հայր է: Ճակատագրի բերումով այժմ ապրում է արտերկրում: Կնոջ հետ որոշել են չորս աղջիկներին էլ ամուսնացնել հայրենիքում ապրող հայ տղաների հետ, որը կարևոր հիմք կդառնա Հայաստանում ապրելու համար: Եվ ահա Հայաստանում ծնվել է առաջնեկ թոռնիկը, և ծնողները իրենց որդու` Վաղինակի հետ այստեղ են: Վաղինակը չորս քույրերից կրտսերն է, որի 11 տարին լրացավ փետրվարի 27-ին:
Զինվորներ ենք մենք հայոց բանակի,
Մի-մի ամրակուռ բռունցք անպարտի,
Ամենքս մի բերդ անառիկ երկրի,
Տերերն ավետյաց սուրբ հայրենիքի,
Հույս ու ապավենը հավերժող ազգի…
Իմ սիրելի Էդուարդ, լրացավ քո 20-ամյակը, և դու այսօր քո տարեդարձը նշում ես հայրենիքի սահմանները պաշտպանելով:
Զավա՛կս, զինվոր լինելը հպարտություն է ու մեծ պատասխանատվություն, հայրենիք պաշտպանելը` սրբազան գործ, և իմ մայրական սիրտը լի է հրճվանքով, որ դու քո պարտքը հայրենիքի հանդեպ կատարում ես ամենայն լրջությամբ, սիրով ու նվիրումով: