Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#10 (1079) 19.03.2015 – 25.03.2015

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի խորհրդատու-վերլուծական կենտրոնի գիտնական-վերլուծաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի «Հայոց ցեղասպանությունը հաստատված է միջազգային գիտական, իրավական և մարդու իրավունքների հանրության կողմից» գիրքը: Հեղինակն այն նվիրել է Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

ԿԻՐՃՈՒՄ

Իրիկնամուտի արևն առնում էր գագաթների արծաթը և հազարապատիկ անդրադարձնելով ցանում էր ձորի մեջ: Այդ կրքոտ ու խենթ անդրադարձից ցավում էին Հրանտի աչքերը: Ցավում ու արցունքոտվում էին, բայց նա բանի տեղ չէր դնում: Ի՞նչ աներ, ձյունն էլ, արևն էլ Աստծո տվածն էին: Հրանտի կարծիքով՝ Աստված աշխարհն ստեղծել է ապրելու համար, իսկ առանց ձմռան այս իրիկնամուտի աշխարհում հաստատ ինչ-որ բան պակաս պիտի լիներ:

ԽՂՃԻ ՈՒ ՀՈԳՈՒ ՄՏՈՔ...

Քրոջս՝ Ալլա Բարսեղյանի ծննդյան օրն է: Գուցե չարժե զուտ ընտանեկան նշանակության մի տարեթիվ ներկայացնել նրան չճանաչող հանրությանը: Բայց նրա կենսագրությունը և ազգանվեր աշխատանքը կարծես հորդորում են ինձ քրոջս մասին պատմելու… Գրելու և՛ս մի պատճառ կա. դեռ մանկության տարիներին մենք Թիֆլիսում լսել էինք «Դիփ հայերը իրար բարեկամ են» տարածված արտահայտությունը: Մենք այդ համոզումով էլ մեծացել ենք:

ԶՈՐԱՎԱՐ ՍՈՒՎՈՐՈՎԻ ԶՐՈՒՅՑՆԵՐԻՑ

Նշանավոր զորավար և ռազմական տեսաբան Ալեքսանդր Վասիլևիչ Սուվորովի (1730-1800) անվան հետ են կապված 18-րդ դարի երկրորդ կեսի ռուսական զենքի բազմաթիվ հաղթանակները:
Նա պատմության մեջ, ամենից առաջ, մտել է որպես պարտություն չկրած տաղանդավոր զորահրամանատար ու մեծարվել «Գեներալ առաջ» պատվանունով:

2014 թվականի տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնությունը պահպանել է երկրորդ տեղն աշխարհում զենքի արտահանման ցուցանիշով` զիջելով միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներին: Այնինչ այս տարի այդ ցուցանիշը նվազել է, որի մասին տեղեկանում ենք Կոլորադո նահանգում հիմնված HIS միջազգային խորհրդատվական ընկերության վերջերս հրապարակած զեկույցից: