Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#11 (1080) 26.03.2015 – 01.04.2015

Գարնան հետ ծաղկել են ծառերը, եւ գյուղի այգիները բռնկվել են հրդեհի բազմերանգ բոցերով՝ սպիտակ ու նարնջագույն, կարմիր ու դեղնագույն։ Ծաղկած ծառերի հետ այգի է մտել հողագործը ու մշակում, ավելի ճիշտ՝ գուրգուրում է պտղավորված ծառերը… Ճանապարհն անցնում է Վարդանենց տան մոտով, ու նա այգուց ձայն է տալիս. «Բարով ես եկել»։ Ժպտում ենք իրար, ծիծաղում։ Հիշեցնում եմ մանկության տարիներին նրա կատարած չարաճճիությունները. «Հիմա ո՞նց ես, էլի նույն գիժն ես»։ Մայրը՝ Աշխենը, կողքից ժպտալով՝ ասում է. «Էլի նույնն է, բայց, քիչ մնաց, շուտով բանակ կգնա ու լուրջ տղամարդ դարձած տուն կգա»,- ասում է ու ծիծաղով դիմում որդուն. «Ճիշտ չե՞մ, Վարդա՛ն ջան»։

Աշխարհի շատ ողջախոհ մարդիկ այլևս կասկածի տակ չեն դնում Հայկական լեռնաշխարհում հայերիս տեղաբնիկ լինելու հանգամանքը, հատկապես Թ. Գամղրելիձեի ու Վ.Վս. Իվանովի տեսության լույս տեսնելուց հետո, որը հիմնավորապես հերքում էր նախորդ բոլոր տեսությունները, ըստ որոնց՝ հնդեվրոպական ժողովուրդների նախահայրենիքը Եվրոպան է (ըստ ոմանց` Գերմանիան, ոմանց կարծիքով էլ` Սև ծովի հյուսիսային ափերը կամ Բալկանները և այլուր…): Այս երկու մեծություններն անառարկելիորեն ապացուցեցին, որ հնդեվրոպական ժողովուրդների (արիացիների) նախահայրենիքը Հայկական բարձրավանդակն է, որտեղից նրանք սփռվել են աշխարհով մեկ, ինչպես աստվածաշնչյան Նոյն իր սերունդներով…

ԹԱԼԻՇԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՄՏՆԵԼՈՒ Է ԵՐԿՐԻ ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔՆԵՐՆ ՈՒ ԳՅՈՒՂԵՐԸ...

Իրանալեզու մեր հարևաններից իր Ամանորն է տոնում նաև ազատաբաղձ թալիշ ժողովուրդը, որն այսօր հածում է Ադրբեջանի բռնապետական ռեժիմի ճիրաններում: Նոր տարին նոր` ազատ, ինքնիշխան կյանքի հույսեր է արթնացնում այս ժողովրդի հազարավոր զավակների սրտերում, որոնք թե՛ Ադրբեջանում և թե՛ ամբողջ աշխարհում ապրում և պայքարում են հանուն սեփական անկախ եզերքի` հայրենիքի:

ԴՈՒ ՉԳԻՏԵՍ ՋԵԿԻՆ

Հոգեբանները դեռ մասնագիտական բացատրություն կտան բժիշկ-ախտաբան Ջեկ (Հակոբ) Գևորգյանի ֆենոմենին…
Նա ծնվել է 1928թ., ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Պոնտյակ քաղաքում, հայ գաղթականի ընտանիքում: Շնորհալի երեխան կարողանում էր միաժամանակ երկու ձեռքով գրել, ընդ որում` մեկով անգլերեն, մյուսով` գերմաներեն: Գերազանց առաջադիմությամբ ավարտում է դպրոցը և ընդունվում Միչիգանի բժշկական համալսարան: 1952թ. ծառայության է անցնում ԱՄՆ-ի զինված ուժերում և անգամ մասնակցում Կորեական պատերազմին: Ծառայությունից հետո աշխատում է Միչիգանի և Կալիֆոռնիայի հիվանդանոցներում: Աշխատելով որպես բժիշկ-ախտաբան Պոնտյակի գլխավոր հիվանդանոցում, Գևորգյանը նաև փորձարարական տարբեր աշխատանքներով է զբաղվում:

ՌՈԲՈՏ-ՄԻՋԱՏՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

Վերջին ժամանակներս ռոբոտատեխնիկային ավելի մեծ ուշադրություն է դարձվում, մանավանդ` ռազմական ոլորտում: Երբ խոսում ենք ռոբոտների մասին, իսկույն պատկերացնում ենք մարդակերպ սարքեր կամ լուրջ մարտական միավորներ, սպառազինության զանազան համակարգերի կրիչներ: Սակայն այժմ ժամանակակից ռոբոտների աշխարհը շատ բազմազան է: Օրինակ՝ ամերիկացի մասնագետները հսկայական ուշադրություն են դարձնում փոքր լուծումներին` աշխատանք տանելով ռազմական «ռոբոտ-միջատների» ստեղծման համար:

ԳԱԲՈՆ

Եթե Աստված գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի թե չէի ասի այն ամենը, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենը, ինչ ասում եմ: Ես իրերը կգնահատեի ոչ թե ելնելով նրանց գնից, այլ նշանակությունից: Ես ավելի քիչ կքնեի, ավելի շատ կերազեի` հասկանալով, որ ամեն րոպե, երբ մենք փակում ենք աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան: Ես կքայլեի, քանի դեռ մյուսները կանգնած են, չէի քնի, քանի մյուսները քնած են: Ես կլսեի, երբ մյուսները խոսում են և կվայելեի շոկոլադե պաղպաղակի հիանալի համը:

ՀԵՐՈՍԻՆ ՓՆՏՐԵՔ ՁԵՐ ԿՈՂՔԻՆ

Մեր նորօրյա հերոս Ազատ Ասոյանը թշնամու անցյալ տարվա օգոստոսյան սահմանային ներթափանցումների ժամանակ մենակ մնալով թշնամի զինված զինվորների առաջ չի՛ ընկրկել, չի՛ նահանջել, չի՛ երերացել, մերկ ձեռքերով մերձամարտի է նետվել` կռվելով մինչեւ արյան վերջին կաթիլը…