Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#15 (1084) 23.04.2015 – 29.04.2015

ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ

«Հայոց ցեղասպանության դասերը և Հայկական բանակը՝ որպես ցեղասպանության կանխարգելման երաշխավոր» խորագիրը կրող բաց դասի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը փաստեց, որ դարեր շարունակ հայ ժողովուրդը ստիպված է եղել անցնել դժվարություններով, հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ, սակայն այդ ամենից դուրս է եկել պատվով ու գլուխը բարձր: Եվ պատահական չէ, որ այսօր Հայաստան աշխարհն ունի անկախ պետականություն, տարածաշրջանում փոխգործունակ, մարտունակ և մրցունակ բանակ, որն իրավամբ կարող է կանխարգելել այնպիսի դաժանություններն ու չարագործությունները, ինչպիսին Հայոց մեծ եղեռն էր:

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՎԵՐԱԾՆՈՒՆԴՆ Է

…100 տարի առաջ հայ ժողովուրդը վերապրեց իր պատմության ամենամութ և դաժան էջը: Արհավիրքը, որ բաժին ընկավ մեր նախնիներին, իրոք աննախադեպ էր իր մասշտաբներով, սակայն այսօր, 100 տարի անց, ոգեկոչելով իր զոհերին՝ հայ ժողովուրդը համայն աշխարհին ներկայանում է անկախ պետությամբ, ազատ Արցախով, հայապահպանության և հանուն Հայաստանի զարգացման արժեքներով ապրող կենսունակ սփյուռքով՝ համամարդկային քաղաքակրթության զարգացման մեջ նոր ներդրումներ ունենալու ձգտումով:

ԱՎԵՏԱՐԱՆԻ ԼՈՒՅՍՈՎ

Կանգնած լինելով հայոց ողբի հարյուրամյա տարելիցի շեմին՝ մեր պարտքն ենք համարում հետադարձ հայացքով և ինքնաքննմամբ գտնել այն արատի հիմքերը, որոնք հանգեցրին դարի առաջին ցեղասպանությանը: Սակայն ո՛չ պատմական փաստերը, ո՛չ էլ մարդկային ամենավառ բանականությունն ի զորու չեն հիմավորել այնպիսի դաժանություն, որն իրեն թույլ տվեց մի «ազգ», մի «ժողովուրդ», որի ամբողջ պատմությունը ողողված է արդար արյան հեղման և մշակին իր բնօրրանից կտրելու անգթությամբ: Սկսելով 1894 թվականից և իր գագաթնակետին հասնելով 1915-ին՝ հայոց ցեղասպանությունը, թուրք մոլեռանդ գլուխներում, առ այսօր իր ավարտին չի հասել:

ԴԻՊՈՒԿ ԿՐԱԿՈՑ

ԼՂՀ ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասում ենք: Հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Լալա Բաղդասարյանի աշխատասենյակում փոքրիկ իրարանցում է. «Քաջարի մարտիկ» կրծքանշանով է պարգեւատրվում Հարություն Մելոյանը:
Մարտի 12-ին ժամկետային զինծառայողը դիտարկում իրականացնելիս հայտնաբերել է հակառակորդի` առաջադրանքի կատարմանը նախապատրաստվող դիպուկահարին եւ խոցել նրան:

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՋԱԽՋԱԽՎԵՑԻՆ ԳԱԼԻՊՈԼԻԻ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԶՈՐԱՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԸ  ՀԱՅՈՑ ՀՈՂՈՒՄ

2015թ. հունվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ապրիլի 24-ը հայտարարեց Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների օր եւ այդ արարողություններին մասնակցելու հրավեր ուղարկեց աշխարհի ավելի քան 100 երկրների ներկայացուցիչների, այդ թվում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Թուրքական հերթական դիվանագիտական աճպարարությունը միջազգային հանրությունը տարբեր կերպ ընդունեց եւ մեկնաբանեց:
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ խնդրեցինք ամփոփ տեղեկատվություն տրամադրել թուրքերի համար այդքան նշանավոր համարվող Գալիպոլիի ճակատամարտի մասին:

ՀԱՅՐԵՆԻՔՆ Է ՄԵՐ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ

Մարտահրավերներն ու առաջնահերթությունները ժամանակի հետ փոխվում են: Բարեգործականի ծրագրերը պահի խնդիրները լուծելուց զատ, միշտ էլ եղել են նաև ռազմավարական ու միտված ապագային: Այսօր ամենակարևոր ուղղություններից են բանակը, կրթությունն ու եկեղեցին: Մեր ամենակարևոր մտահոգություններից մեկն էլ Հայաստանում ներդրումներ անելն է, որ նոր աշխատատեղեր ստեղծվեն, որպեսզի կարողանանք կանխել արտագաղթը:

ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ Է ՀԱՂՈՐԴՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ

Թուրքական լրատվամիջոցների վկայությամբ՝ ապրիլի 20-ին Անկարայում գումարված նախարարների խորհրդի նիստի օրակարգային խնդիրը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն էր: Նիստի ավարտին լրագրողներին պարզաբանումներ է արել փոխվարչապետ, կառավարության խոսնակ Բյուլենթ Արընչը: Այնուհետև հայտարարությամբ հանդես է եկել վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Նա մասնավորապես ասել է. «Օսմանյան կայսրության մայրամուտին տարբեր էթնիկ և կրոնական խմբավորումներին պատկանող մարդիկ, որոնք դարեր շարունակ հաշտ ու խաղաղ գոյակցել էին, մեր հիշողության մեջ անջնջելի հետք են թողել: