Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#17 (1086) 7.05.2015 – 13.05.2015

ԱՍՔ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Արյունոտ սերմեր». այսպես է վերնագրված ազգագրագետ, բանահավաք, արձակագիր, հրապարակախոս Սերգեյ Վարդանյանի ռուսերեն գիրքը, որը լույս է տեսել օրերս: Գրքում լուսաբանվում է Աբխազիայի եւ Կրասնոդարի երկրամասի հայության մասնակցությունը 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմին: Հատկապես մեծ ուշադրություն է դարձվում պատերազմում Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացած 13 հայերի կատարած սխրանքներին:

ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ ՄԻ ԳՐՔՈՒՄ

«Ամարաս» հրատարակչության տնօրեն Արկադի Ասրյանին հանդիպեցի իր աշխատասենյակում, որն ավելի շատ պատկերասրահ էր հիշեցնում՝ գրքերով ու կտավներով: Առաջին իսկ հայացքից զգացվում է մտավորական տիրոջ շունչը, որովհետեւ գրքերն իրենց ներկայությամբ այդ են հուշում եւ նաեւ խոսում են, որ հեղինակողը, լույս ընծայողը հայրենասեր մի անհատ է, որի խոնարհ լռությունը իրենց վկայությամբ դարձնում են աղաղակող: Մ. Բարխուդարյան՝ «Արցախ», Ս.Սարգսյան՝ «Հայկական բանակ», «Հայուհիներ» (2 հատորով), «Հայկազունք»: Հայազգի զորավարներին նվիրված գրքերն անչափ շատ են, եւ դժվար է թվարկել բոլորը: Եվ սակայն բոլորն էլ տպագրված են մի համոզմունքով՝ մոռացության քողից վեր հանել եւ ընթերցողի (նաեւ ռուսալեզու) սեղանին դնել մեր մոտ ու հեռավոր անցյալի պատմությունները: Այցիս նպատակն է լուսաբանել հարգարժան հեղինակի Մեծ Հայրենականի 70-ամյակի նախաշեմին տպագրած «Герои Армяне» ստվարածավալ գիրքը:

ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ

Երբեւէ չեմ կարողացել անտարբեր անցնել Մեծ Հայրենականի վետերանների կողքով… Նրանցից յուրաքանչյուրը մարդկության ամենաահեղ ու ամենադաժան պատերազմի վկան է:
Ես տեսել եմ ու երբեք չեմ մոռանալու, թե ինչպես են նրանք դողդոջուն ձեռքերով փորձում պատերազմական իրենց շքանշաններն ու մեդալները փակցնել իրենց համազգեստին ու… չեն կարողանում:
Եվ միայն որդիական իմ խորին հարգանքն ու պարտքն է ինձ թելադրել քաղաքից քաղաք, տնից տուն շրջել եւ հաճախ արցունքոտ աչքերով, բայց միշտ հպարտ ու բացճակատ, եկող սերունդների համար անմահացնել նրանց պայծառ դիմապատկերները… Հարգանքն ու պարտքը նաեւ իմ պապի` Երվանդ Պողոսյանի հանդեպ, որ մասնակցել է Կուրսկի աղեղի դաժան ճակատամարտին ու վիրավորվել:

ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 հազար հայ, որոնցից 300 հազարը եղել է Խորհրդային Հայաստանից, իսկ մնացած 200 հազարը` Խորհրդային Միության այլ հանրապետություններից: Սա իրոք պատկառելի թիվ է, եթե հաշվի առնենք, որ 1939թ. տվյալներով՝ հայերի թիվը ԽՍՀՄ-ում մոտ 2 մլն էր, այսինքն` հայերի 25 տոկոսը մարտնչում էր: Բացի նրանցից` 100 հազար հայ էլ մարտնչում էր հակահիտլերյան կոալիցիայի երկրների զորքերի կազմում:

«ՓԱՌՔԻ ՇՔԱՆՇԱՆԻ» ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ԱՍՊԵՏԸ

Հայրենական Մեծ պատերազմի բովով անցած Գուրգեն պապը` Գուրգեն Ճուղուրյանը, պատրաստվում է Մոսկվա մեկնել` Հաղթանակի 70-ամյակի հոբելյանական տոնակատարություններին մասնակցելու…
Թեև, կարելի է ասել, Մեծ հայրենականից մի ամբողջ հավերժություն` յոթանասուն տարի է անցել, բայց Գուրգեն պապի հիշողությունները դեռ թարմ են, դեռ սրտում պահում է դժվարին ու ծանր գնով ձեռք բերված հաղթանակի բերկրանքն ու հպարտությունը: Շատ բան տեսած Գուրգեն պապի կարծիքով՝ «Պատերազմը մարդկային ողբերգություններից ամենասարսափելին է. անկախ նրանից, թե դու որ կողմում ես` հաղթողների, թե պարտվածների»:

ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐ-ՈՒՍՈՒՑԻՉԸ

Ջերմուկի առողջարանում մեր առաջին հանդիպումից իսկ ակունքված ջերմ բարեկամությունից տարիներ են անցել, բայց ես սիրով եմ պահում «Սովետսկի պատրիոտ» թերթի «պատերազմական» այն համարում տպագրված հոդվածը, որ ինձ հանձնեց ծանոթության առաջին օրը։ Լուսանկարում ինքն է՝ երիտասարդ հայ զինվորը, լուսավոր, բարի հայացքը հառած ամպակուտակ, մռայլ հորիզոնին։ Հաջորդում է հոդվածը, որ կարդալիս հպարտությամբ ես համակվում հայրենակցիդ հանդեպ՝ նրա սխրանքները ներկայացնող տողերով. «Մարդկային փառաբանված գործերով է հռչակվել գվարդիայի սերժանտ Միքայել Ղալթախչյանը՝ ծանր հրետանային հաշվարկի հրամանատարը։

Կապույտ,
Կանաչ,
Կարմիր հագեք, ո՜վ աղջիկներ.
Օրն է այսօր հաղթանակի,
Օրն է նորից զվարթության,
Հագեք գույներ արեւավոր,
Գույներ բախտի ու խնդության,
Եկեք,
Եկեք,
Գնանք ինձ հետ
Անմահներին այցելության: