Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#18 (1087) 14.05.2015 – 20.05.2015

ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍԱՆՈՑ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս օրերին, երբ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ժողովուրդն ու իշխանությունները կենտրոնացել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյա հոբելյանը, Շուշիի ազատագրման օրը, ինչպես նաև մայիսյան մյուս տոները հավուր պատշաճի նշելուն, ազգային բանակի զինծառայողները չթուլացնելով զգոնությունը, վստահորեն իրականացնում են պետական սահմանի պահպանությունը, զորավարժությունների և պարապմունքների միջոցով կատարելագործում մասնագիտական գիտելիքները, մարտավարական հմտությունները, մի խոսքով` շարունակում են բանակաշինության չդադարող գործընթացը:

ՆԱԽՆՅԱՑ ՈԳՈՎ

Փոխգնդապետ Ռուբեն Սահակյանի և մայոր Արտյոմ Քարամյանի հետ բարձրանում ենք մարտական հենակետեր: Լեռնանցքը, որտեղով անցնում ենք, ժամանակին եղել է Զանգեզուրը Նախիջևանին կապող գլխավոր ճանապարհներից մեկը: Այն նաև հիշեցնում է սիրելի գրող Ակսել Բակունցին, որն անցել է այս ճանապարհով և ունի հրաշալի գրառումներ: Եվ խոսակցությունն էլ սկսվում է Ակսել Բակունցից ու գնում պատմության խորքեր եւ վերադառնում 20-րդ դար… Մայոր Ա.Քարամյանը, որը եղբոր՝ գնդապետ Ալբերտ Քարամյանի հետ մասնակցել է ազատագրական պայքարին, գիտի իր երկրի, իր ծննդավայրի պատմությունը:

ՔԱՇԱԹԱՂԻՆ  ՀՈԳԵՎՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԹՆԱՑՈՒՄ Է ՊԵՏՔ

Անիի եւ Աննայի հետ ծանոթացել եմ ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով: Նրանք պարբերաբար հանդես են գալիս նախաձեռնություններով, ձմռանը առաջարկում են Ձմեռ պապ դառնալ Քաշաթաղի փոքրիկների համար, գարնանը, ամռանը` շինանյութով օգնել բնակարանը բարելավելու կարիք ունեցողներին եւ այլն: Հիմա էլ նախատեսում են մայիսի 16-ին եւ 17-ին Բերձորի ազատագրմանն ընդառաջ կազմակերպել ազգային երգ ու պարի, ազգային խաղերի ուսուցում, ֆիլմերի դիտումներ… Նոր ծրագրեր` ինչքան ասեք… Ասում են` գուցե աննշան, շատ փոքր բաներ են իրենց արածները, բայց խիստ անհրաժեշտ են քաշաթաղցուն:

ԹՈՒՐՔԵՐԻ ՄՏԱՍԵՎԵՌՈՒՄԸ

2015 թ. ապրիլի 25-ին թուրքական «Հյուրիեթ» թերթում հրապարակված հարցազրույցում թղթակիցը հարցրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, թե արդյոք Հայաստանը տարածքային պահանջներ ունի՞ Թուրքիայից: Ստորև ներկայացվում է «Հյուրիեթ»-ում նախագահ Սարգսյանի պատասխանի թուրքական տեքստի իմ թարգմանությունը.

ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍ

Մայիսի 7-ին Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգ դպրոցում 9-12-րդ դասարանների աշակերտների հետ հանդիպեցին «Արցախէներգո» ՓԲԸ Քաշաթաղի մասնաճյուղի տնօրեն, Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի (ԲԻԽ) անդամ, Արցախի ազատամարտիկների միության Բերձորի քաղաքային բաժանմունքի նախագահ Վիլեն Սիմոնյանը և շրջանային զինկոմիսարիատի աշխատակիցներ՝ զինկոմի տեղակալ, կապիտան Ստեփան Օհանջանյանը, զորակոչային բաժնի պետ, կապիտան Կամո Ալավերդյանը և սպաների հաշվառման գծով սպա, ավագ լեյտենանտ Հովհաննես Բայաթյանը:

ՀԱՎԱՏԱՎՈՐԸ

1895 թվականի համիդյան սարսափելի, դաժան կոտորածներից հետո Ուրֆայի հայկական թաղամասը ավերակի էր վերածվել: Ավերակնե՜ր, աղքատությու՜ն, սո՜վ: Ինչպես մեծ ֆրանսիացի Վիկտոր Հյուգոն էր ասել. «Ամեն ինչ ավերակների և սգի մեջ է, այստեղով անցել են թուրքերը»:
Այդ օրերին Ուրֆայի որբերի թիվը շատացել էր, որոնց փրկելու, ապրեցնելու համար բացվեցին մի քանի որբանոցներ, որտեղ հավաքվել էին ծնողներ կորցրած երեխաները:

ԻԳԴԻՐՑԻ ՍԱՐԳԻՍ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ

Իգդիրցի Սարգիս Գևորգյանի ընտանիքը փրկվեց Հայոց մեծ եղեռնից, ապրեց ստալինյան բռնությունների սարսափները, կռվեց ու հաղթեց Հայրենական մեծ պատերազմում, Տեսավ Ազատ ու անկախ Հայաստանը։