#19 (1088) 21.05.2015 – 27.05.2015
Մամուլի եւ հեռուստատեսության միջոցներով հաճախ է խոսվում Ջավախքի եւ ջավախքցիների մասին: Ցավոք, պետք է նշեմ, որ այդ ընթացքում երբեմն այնպիսի դաժան սխալներ են սպրդում, որ փշաքաղվում ես: Ի դեպ, այդ սխալները թույլ են տալիս ոչ միայն «շարքային» լրագրողները: Նախ, ոմանք Ջավախքի տարածքը չեն պատկերացնում, նրա տեղը, պատմությունը լիարժեք չգիտեն: Օրինակ՝ ոմանք որպես Ջավախքի տարածք են համարում նաեւ Սամցխեն (Ախալցիխեն եւ նրա շրջակայքը), նույնիսկ` արդի Վրաստանի ամբողջ Սամցխե-Ջավախեթի նահանգը, պատմական Թռեղքը (այժմ` Ծալկա) եւ այլն… Հաճախ պատմական Վրաստանի մայրաքաղաք Մցխեթան շփոթում են «Մեսխեթ» երկրամասի հետ:
Ինձ զարմացնում է սահմանամերձ տարածքներում մեր զինվորների ցուցաբերած տոկունությունը: Այդ կրակոցները նրանց ոչ թե ձանձրացնում կամ վախեցնում են, այլ բարձրացնում են նրանց մարտական ոգին: Նրանք գիտեն, որ պաշտպանում են իրենց պատմական տարածքները և Մեծ Հայքից մնացած այն մի բուռ հողը, որի անունը Հայաստան է: Իսկ թշնամին որքան էլ փորձի ցույց տալ, թե այդ տարածքները իրենցն են, զինվորը չի հավատալու, որովհետև ինչքան էլ կույր լինի, տեսնում է, որ Շուշիում երեք եկեղեցի կա, Գանձասար, Ամարաս ու Դադիվանք կա, այնտեղ ապրող հայ ժողովուրդ կա:
Անակնկալ ստուգումների նպատակով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված ՀՀ զինված ուժերի` մարտական պատրաստության բարձր աստիճանի բերված ստորաբաժանումը ժամանել է օպերատիվ ծավալման նախանշված շրջան:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդիր է առաջադրել՝ ամենակարճ ժամկետում ավարտել շքերթում ցուցադրված ցամաքային ուժերի համար նախատեսված տեխնիկայի բոլոր փորձարկումները: Այս մասին նա ասել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զարգացման հարցերով հանդիպման ժամանակ:
«Մենք պետք է հնարավորինս արագ ավարտենք բոլոր փորձարկումները և անցնենք զանգվածային արտադրության», – ընդգծել է Պուտինը: