Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#21(1090) 4.06.2015 – 10.06.2015

28-Ը ՄԱՅԻՍԻ՝ ՕՐԸ ՓՐԿՈՒԹՅԱՆ

Թող հնչեն այսօր զանգերը բոլոր
Հայոց աշխարհի եկեղեցիների,
Եվ շեփորները թող հնչեն այսօր
Մարտերում հաղթած մեր քաջ բանակի։

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ

Մայիսյան հաղթանակների նախօրյակին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում բացվեց «Մայիսյան հերոսամարտերի արձագանքները» վերտառությամբ գրքերի ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի հաղթանակների արդյունքում ստեղծված Հայաստանի Առաջին Հանրապետությանը, երեւելի ազգային գործիչներին նվիրված 150-ից ավելի գրքեր:

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԸ`ՆԱՄԱԿՆԵՐՈՒՄ

Վերջերս գործի բերումով մեկնել էի Թբիլիսի: Առիթից օգտվելով, որ իմ հայրենի վայրերին շատ մոտ եմ, այցելեցի նաեւ Թեթրիծղարոյի շրջանի Դաղեթ-Խաչեն գյուղը, որտեղ անցել է իմ մանկությունը: Վերադարձիս հարեւան Սամշվիլդո գյուղում հանդիպեցի իմ վաղեմի բարեկամներից մեկին` Աշոտ Քամալյանին, որը ժամանակին ուսուցիչ էր այդ գյուղի դպրոցում: Նա ինձ հրավիրեց տուն, եւ մեր ջերմ ու մտերմիկ զրույցից հետո, երբ պատրաստվում էի հրաժեշտ տալ նրան, իր գրասեղանի դարակից հանեց մի մաշված ու խունացած թղթապանակ եւ մեկնեց ինձ` ասելով. «Վերցրե՛ք, այստեղ մեր գյուղից Հայրենական մեծ պատերազմ մեկնած ու զոհված մի քանի զինվորների նամակներ են:

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՈՒՅՆԵՐԸ

«Մեծ հաղթանակ» խորագիրն էր կրում Նկարիչների միությունում օրերս բացված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին Հայրենական մեծ պատերազմի մասնակից նկարիչների ստեղծագործությունները:
-Տարիներ շարունակ այս տոնը նշել ենք պատերազմի մասնակից մեծաթիվ նկարիչներով,-ասում է ՀՀ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը,- սակայն ժամանակն անողոք է, այսօր մեր նկարիչներից ցուցահանդեսին ներկա են միայն Արմեն Աթայանը եւ Հմայակ Բդեյանը:

ՄՐՑՈՒՄ ԵՆ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ

Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ Նոր Նորքի վարչական շրջանում 50 տարեկանից բարձր շախմատիստների միջև անցկացվեց շախմատի մրցաշար: Մրցաշարին մասնակցեցին Նոր Նորքի ինը զանգվածների քսանյոթ շախմատի սիրահարներ, որոնք իրենց թաղամասում գրավել էին 1-3-րդ տեղերը:

Սայլը գյուղ էր վերադառնում դանդաղ ծամծմելով ճամփան: Սայլվորը մանուկ էր, աչքերին՝ արցունք, կրծքի տակ՝ մրմուռ:
Մեկ օր նույն սայլով գյուղացի Խաչիկ Հակոբյանը մեկնեց շրջկենտրոն՝ սերմացու ստանալու: Գյուղ զանգահարեցին, թե վերցնում են զինվորական ծառայության: Բոքոն թխեցին, հանձնեցին Խաչիկի եղբորորդուն՝ Վահրամին: Շրջկենտրոնում հացը հանձնեց նրան: Խաչիկը վերցրեց, նայեց հացին, կիսեց.

ԼԻԱՐԺԵՔ ԱՊԱՀՈՎՈՒՄ

Ծառայությանն առնչվող ամենատարբեր հարցերով հաճախ են խմբագրություն զանգահարում զինվորների հարազատները` մեկնաբանությունների, պարզաբանումների ակնկալիքով: Վերջին զանգերից երկուսն էլ ուղղակիորեն առնչվում էին զինվորին տրվող հանդերձանքին: Ծնողներից մեկը մտահոգված էր, որ տղայի ծառայության մեկ տարին դեռ չլրացած՝ ինքն արդեն մեկ անգամ համազգեստ է գնել և ուղարկել զորամաս, քանի որ նրա համազգեստը ամբողջովին մաշվել է, մյուսն էլ նեղսրտում էր, թե արդեն քանի անգամ իր սուղ միջոցներից որոշակի գումար է հատկացնում` սահմանում ծառայող որդու համար գուլպա, վարտիք ու շապիկ գնելու համար:
Իսկապես, անհեթեթ մի իրավիճակ, որ մեզ ուղղակի պարտադրեց ժամ առաջ գտնել նման հայտարարությունների օբյեկտիվ հիմքերը: Պարզաբանումների համար մեր ծառայակից մայոր Սամվել Հարությունյանը դիմեց ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պետ, գնդապետ Ն. ՅՈԼՉՅԱՆԻՆ: