#26 (1095) 9.07.2015 – 15.07.2015
Հուլիսի 7-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում բացվեց ինստիտուտի շրջանավարտ, 2014թ. օգոստոսին հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս արիաբար զոհված կապիտան (հետմահու) Զորիկ Ժիրայրի Գևորգյանի անվան լսարանը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, Զորիկ Գևորգյանի հարազատները, ինստիտուտի սպայական կազմի ներկայացուցիչներ, կուրսանտներ:
Գաղտնիության ռեժիմի պատշաճ պահպանումը հակառակորդին զրկում է զինված ուժերի մասին հավաստի տեղեկատվություն ունենալու, հետևապես` ուժերի հարաբերակցությունը պարզելու, ռազմական գործողությունները հստակ պլանավորելու հնարավորությունից:
Քաշաթաղի զինկոմիսարիատն սկսել է գործել շրջանի կազմավորման հենց սկզբին: Մինչև այս տարվա մայիսի կեսերն այն ղեկավարում էր Սայաթ Լոքյանը: Երկու տասնամյակի ընթացքում միշտ էլ զորակոչը կայացել է ժամանակին և ըստ պլանի:
Հուլիսի 6-ին դարձյալ մարդաշատ էր Բերձորի շրջանային զինկոմիսարիատը: Տարբեր բնակավայրերից արդեն տեղ էին հասել նորակոչիկ տղաները: Զինկոմի տեղակալ, 1-ին բաժնի պետ, կապիտան Կամո Ալավերդյանը վերջին անգամ ստուգում էր նորակոչիկների փաստաթղթերը, զրուցում նրանց հետ: Նորակոչիկների ծնողները հարցաթերթիկ էին լրացնում, որը, ի դեպ, նորություն է:
Հունիսի 22-ից 27-ը Մինսկում կայացավ ԱՊՀ երկրների զինված ուժերի ինժեներական զորքերի ստորաբաժանումների 13-րդ հավաքը, որին մասնակցեց նաև Հայաստանը: Հավաքի շրջանակներում անցկացված մրցույթներից երեքում հայ զինվորականներն զբաղեցրին երկրորդ, իսկ ընդհանուր ցուցանիշով` երրորդ տեղը:
Աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում պայմանագրային սերժանտների ինստիտուտը գործում է և մեծ նպաստ է բերում բանակին: Պայմանագրային սերժանտները փոխարինում են պարտադիր ժամկետային զինծառայություն անցնող զինվորներին: Ինքներդ դատեք՝ ո՞վ ավելի լավ կղեկավարի ջոկը, ո՞վ դասակի հրամանատարի ավելի լավ տեղակալ կլինի. զինվորներին հասակակից զինվո՞րը, թե՞ զինծառայության որոշակի փորձառություն ունեցող, սերժանտական դպրոցն ավարտած և տարիքով պայմանագրային սերժանտը: Ջոկի հրամանատարը կամ դասակի հարամանատարի տեղակալը զինծառայության ընթացքում մինչև ինչ-որ բան է սովորեցնում, մինչև մի քիչ հմտանում է, գալիս է զորացրվելու ժամանակը, իսկ պայմանագրային սերժանտը անընդհատ զինվում է գիտելիքներով, ավելի ու ավելի փորձառու է դառնում՝ տարիներ շարունակ ծառայելով:
1918թ. մայիսին, երբ վերականգնվեց հայկական պետականությունը, և հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը, Մեծ եղեռնից մազապուրծ հայ ժողովուրդը, որը կենաց ու մահու պայքար էր մղում իր գոյությունը մի պատառ հողի վրա պահպանելու համար, բնականաբար՝ առաջին հերթին իր ողջ ուժերը պետք է նպատակամղեր կանոնավոր բանակ ստեղծելու գործին, լավ գիտակցելով, որ իր նվաճումները պաշտպանելու և հայոց պետականությունը ամրապնդելու այլ ուղի չկա: Նորաստեղծ հանրապետության կառավարությունը բանակի կազմավորմանը ձեռնամուխ եղավ իր գործունեության առաջին իսկ օրերից:
«Քվանտ» վարժարանի անունը հայտնի է ինչպես մեր հանրապետությունում, այնպես էլ հանրապետությունից դուրս: Վարժարանը Հայաստանի Հանրապետության փորձարարական ոչ պետական առաջին դպրոցն է, որն սկսել է գործել 1991թ. սեպտեմբերից: Վարժարանի 32 դասարաններում սովորում է շուրջ 500 աշակերտ: Գործում են տարրական (1-4-րդ), միջին (5-9-րդ) և ավագ (10-12-րդ) դասարաններ: Տարրական և միջին դասարաններում ուսումնական ծրագրերի հիմքում ընկած են պետական հանրակրթական դպրոցների համապատասխան ծրագրերը, իսկ ավագ դասարաններում ուսուցումը տարվում է տարբերակված ծրագրով: