Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#29 (1098) 30.07.2015 – 5.08.2015

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ

Հանրապետության օդային տարածքը այսուհետ կհսկեն նաեւ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի շրջանավարտներ ՁՅՈՒՆԻԿ ԱՎՈՅԱՆՆ ու ՆԵԼԼԻ ԳԱԼՍՏՅԱՆԸ:

ԱՄԵՆԻՑ ԱՌԱՋ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Սահմանին և շփման գծում հակառակորդը կրկին արկածախնդիր պահվածք է դրսեւորում, մեծացնում է լարվածությունը, կրակում է խոշոր տրամաչափի զենքերից: Ադրբեջանի արկածախնդիր պահվածքը ստանում է արժանի հակահարված: Հայկական զինված ուժերը շարունակում են վստահորեն վերահսկել առաջնագիծը` հետ մղելով հակառակորդին:
Սահմանային միջադեպերը երկրորդ պլան են մղել երկրում տեղի ունեցող քաղաքական, հասարակական կարևորության շատ խնդիրներ. խաղաղություն ամենից առաջ:

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԸ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ

Կայուն Վրաստանը եւ կայուն Հայաստանը հավասարապես կարեւոր են մեր պետությունների համար: Վերջին տարիներին, անցկացնելով բազմաթիվ խորհրդակցություններ, մենք հանգամանորեն քննարկել ենք անվտանգության ոլորտի բոլոր հարցերը եւ հանգել ենք լիարժեք փոխվստահության, թափանցիկության եւ միմյանց տեսակետները հարգելու, փոխադարձաբար հաշվի առնելու մակարդակի: Ուստի առնվազն երկկողմ ձեւաչափում մենք կարողանում ենք չեզոքացնել արտաքին բացասական ազդակները: Ցավոք, նույնը չեմ կարող ասել Ադրբեջանի վերաբերյալ:

ՄԱՐՏԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԴԱՇՏԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի անունը կրող զորային հրաձգարանում փոխգնդապետ Արտյոմ Առաքելյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանումները տարվա ուսումնական պլանի պատրաստության համաձայն ներգրավված էին դաշտային պարապմունքներում:
Վաշտի հրամանատարի տեղակալի պաշտոնակատար, ավագ լեյտենանտ Տիգրան Վարդանյանը դասակի հետ պարապմունք էր անցկացնում մարտավարական պատրաստությունից` «Դասակի հարձակումը ընթացքից հակառակորդի հետ անմիջական շփման բացակայության պայմաններում» թեմայով:

ԵՐԲ ԱՄՈՒՐ Է ՀԻՄՔԸ

Անկեղծ լինեմ եւ խոստովանեմ, որ երբ զորամասերում բարձր հրամանատարական կազմի կողմից գովեստի խոսքեր եմ լսում երիտասարդ սպաների հասցեին` անանձնական հպարտություն եմ ապրում եւ ուզում եմ րոպե առաջ հանդիպել նրանց, զրուցել հետները, լսել նրանց խոհերը, մտորումները մեր բանակի, մեր ժողովրդի, մեր պատմության մասին: Հպարտություն եմ ապրում մեր այսօրվա ու վաղվա համար, որովհետեւ այսօրվա կրտսեր հրամանատարական կազմի աչքի ընկած սպաներն են լինելու մեր վաղվա հրամանատարները, մեր բանակի սյուները:

ԻՐԵՆՑ ՈՒԽՏԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ

Երևանի Դավիթաշեն թաղամասի «Սասունցի Դավիթ» («Սասնա ծռեր») մարտական ջոկատը Արցախյան գոյամարտի տարիներին հերոսական մարտական ուղի անցավ: Ռազմի ճամփաներում մարտիրոսվեցին ջոկատի մոտ 20 մարտիկներ: 1992 թվականի հուլիսի 3-ին ջոկատի հրամանատար, ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Սամվել Գևորգյանի հետ Մարտակերտի շրջանում հերոսաբար զոհվեցին ջոկատի 10-ից ավելի մարտիկներ: Նրանց շարքում էր նաև Արսեն Հակոբյանը, որը 1994 թ. ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով արժանացել է 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի (հետմահու), իսկ 1996 թ. ՀՀ նախագահի հրամանագրով՝ երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի:

ԶՈՐԱԿՈՉԸ ՊԱՏՇԱՃ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

Վայոց ձորի մարզում ամառային զորակոչի առաջին հավաքը տեղի ունեցավ հուլիսի 5-ին` մարզկենտրոն Եղեգնաձորում: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը նորակոչիկներին բարի երթ, անվտանգ և աչալուրջ ծառայություն մաղթելով նշեց, որ նրանց է վստահվում մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու կարևորագույն գործը: Այդ պատասխանատու և սրբազան առաքելության համար մեր զինվորներին հարկավոր է ուժ, բարձր մարտունակություն և կամք: Մարզպետն իր խոսքում ասաց, որ Վայոց ձորի զինվորները միշտ աչքի են ընկել կարգապահությամբ և մարզի անունը միշտ բարձր են պահել հայոց բանակում: Մարզպետը նորակոչիկների ծնողներին ու հարազատներին շնորհակալություն հայտնեց հպարտ ու քաջարի զավակներ մեծացնելու և դաստիարակելու համար: