Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#30 (1099) 6.08.2015 – 12.08.2015

ԾԱՌԱՅԵԼ ՊԱՏՎՈՎ

Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում օգոստոսի 1-ին տեղի է ունեցել փոխգնդապետ Ա. Ֆանյանի հրամանատարությամբ գործող զորամասի նորակոչիկների երդման արարողությունը:
Ավանդույթի համաձայն՝ ինչպես զինվորների երդման, այնպես էլ հայրենասիրական այլ միջոցառումները այս մարզում տեղի են ունենում սրբավայրերում:

ԼԻԴԵՐՈՒԹՅՈՒՆԸ` ՄԱՍՆԱԳԻՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱՐԵՒՈՐ  ՈՐԱԿ

Սպայական կադրերի պատրաստության ընթացքում հատուկ ուշադրության է արժանի այն մասնագիտամանկավարժական պայմանների ստեղծումը, որոնք ապագա հրամանատարին առավելագույնս պատրաստված կդարձնեն զինվորական կոլեկտիվում բոլոր տեսակի հարաբերությունները դրական հիմքերի վրա դնելու համար:

ՀԵՐՈ՛Ս ԵՆ ՄԵՐ ՈՐԴԻՆԵՐԸ

Երբ խմբագրությունում հանդիպեցի հաղթանդամ, բարի աչքերով ու ժպտերես այդ ալեզարդ պապիկին, մտքովս անգամ չանցավ, որ զրուցակիցս ոստիկանական համակարգում շուրջ չորս տասնամյակ ծառայած գնդապետ է:
Հանդիպման առիթը սակայն բոլորովին էլ ոստիկանության համակարգի հետ նրա առնչություն ունենալը չէր. գնդապետի թոռը՝ Լևոն Մկրտչյանը, ծառայում է ազգային բանակում, և ահա նա ուզում է շնորհավորել թոռան ծննդյան 20-րդ տարեդարձը:

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼԻՍ

Ընդամենը մի քանի օրից Ծաղկաձորը կհյուրընկալի «Միություն 2015-հաղթանակի ժառանգներ» միջազգային երիտասարդական ռազմամարզական մրցույթ-հավաքի շուրջ 500 մասնակիցների նախկին ԽՍՀՄ հանրապետություններից, ինչպես նաև Մերձդնեստրից: Թեև ուժեղ թիմեր են ընդգրկված մրցույթում, սակայն ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սաները վճռական են տրամադրված:

ԲՅՈՒՐԱՎՈՐ ՈՒ ԱՆՇԻՐԻՄ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Գըլգըլալով ջուր է իջնում
Մշու մշուշ սարերեն.
Ծիծեռները ծի՛վ-ծի՜վ եկան
Գարնան գալը երգելեն:

ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ

Ես միշտ էլ իմացել եմ, հավատացել,- շարունակեց հեքիաթաձայն,- որ երկրագնդի վրա` հազարավոր մղոններ իրարից հեռու, իրարից բոլորովին անկախ, հարյուր կամ նույնիսկ հազար տարին մեկ, տարբեր ազգության պատկանող ծնողներից (իսկ իմ կարծիքով` նրանք ազգություն չունեն) լույսաշխարհ են գալիս երկվորյակ, հարազատ հոգիներ` տղա թե աղջիկ:

ԱՆՄՈՌԱՑ ՕՐԵՐ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ և ՀՀ Վետերանների միության նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանի գլխավորությամբ Հայրենական պատերազմի մասնակից տասը վետերաններս ճանապարհվեցինք Արցախ: Երկար ճանապարհը կարճվում էր գնդապետ Եսայանի իմաստուն ու հետաքրքիր պատմություններով: