Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#30 (1099) 6.08.2015 – 12.08.2015

ԱՆԿԵՂԾ ՉԵՆՔ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, եւ երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:

ՀԱՎԱՔՆԵՐԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Վերջերս գնդապետ Ա Օհանյանի հրամանատարությամբ գործող զորամասում անցկացվեց հրամանատարական հավաք, որին մասնակցում էին զորամիավորման զորամասերի, առանձին գումարտակների, դիվիզիոնների հրամանատարներն ու նրանց տեղակալները:

«ԱՐՑԱԽ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Օգոստոսի 3-ին «Արցախ» հայրենակցական միության կողմից ազգային բանակի ժամկետային զինծառայողներին հատկացվեց 150 տոննա սննդամթերք՝ մակարոնեղեն, բրինձ և հնդակաձավար՝ յուրաքանչյուր սննդատեսակից 50 տոննա:

ԹՐԱՄՓԸ ԱՐԱՏԱՎՈՐՈՒՄ Է ԻՐ ՎԱՐԿԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՓՈՂԵՐԻ ՍԻՐՈՒՅՆ

Վերջին բանը, որ այս օրերին անհրաժեշտ է վիճահարույց նախագահական թեկնածու Դոնալդ Թրամփին՝ ևս մեկ բանավեճն է: Մյուս կողմից, Թրամփը երբեք չի խուսափել բանավեճերից և, ամենայն հավանականությամբ, կողջունի ցանկացած ծանուցում՝ դրական, թե բացասական, քանի դեռ նրա անունը հայտնվում է խորագրերում:

ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՆ ԽՈՍԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ   ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

Մոսկվայում դեմ առ դեմ ձևաչափով տեղի է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և նրա ադրբեջանցի պաշտոնակից Զաքիր Հասանովի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր:

LՐԱՑԱՎ ՇԱՆԳԱԼՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԵԶԴԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՏԱՐԻՆ

Ուղիղ մեկ տարի առաջ «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական կազմակերպության հրոսակները հարձակվեցին մեր բնօրրանի՝ Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ նահանգի վրա և եզդի ժողովրդի էթնիկ զտումների՝ ցեղասպանության սկիզբը դրեցին, որը շարունակվում է առ այսօր: Այն խլեց մեր ժողովրդի հազարավոր զավակների կյանքը, հազարավորները գերեվարվեցին ու դատապարտվեցին ստրկության…

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Ինչպես արդեն հայտնի է, ԱՄՆ և Իրանի միջև ստորագրված նախնական համաձայնագրի արդյունքում իրանական կողմը հրաժարվել է միջուկային զենքի արտադրությունից` իր դեմ տասնյակ տարիներ կիրառվող պատժամիջոցների փոխարեն: Սա խաղաղարար ջանքերի և հմուտ դիվանագիտության hաղթարշավն է, որը կբերի մեր տարածաշրջանում տասնյակ հազարավոր մարդկանց ցավի ու տանջանքների թեթևացման: