#32 (1101) 20.08.2015 – 26.08.2015
Oգոստոսի 15-ին Հովհաննես պապը դարձավ 90 տարեկան: Մեծ միջոցառում է կազմակերպել: Դեռ ամիսներ առաջ որդուն` Կամոյին, ու հարսին` Անահիտին, տեղյակ պահեց իր ցանկության մասին. «Ուզում եմ այդ օրը հավաքվեն մեր գերդաստանի բոլոր անդամները, ուտեն-խմեն, քեֆ անեն, թե չեն ճանաչում իրար` ճանաչեն, թե ճանաչում են` ավելի մտերմանան, որովհետև մեր ազգը շատ ճյուղեր է տվել, ապրում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս»:
Զատկի տոներին՝ քառասնօրյա հոգեմաշ ապաքինումից հետո, դուրս գրվեցի հիվանդանոցից: Եվ հենց դպրոց հաճախելուս առաջին իսկ օրը շքամուտքի մոտ ինձ դիմավորեց զվարթուն լեհուհին:
Վերջին շաբաթների ընթացքում հազարավոր հոդվածներ են հրապարակվել ամբողջ աշխարհում, որոնք մերկացնում են Թուրքիայի ռազմավարական խաբեությունը՝ օգտագործելով «Իսլամական պետության» դեմ պայքարի պատրվակն ընդդեմ քրդերի ցեղասպանական ռմբակոծության արշավ սկսելու համար: Ինչպես հայտնի է՝ քրդերը խիզախորեն դիմակայում են ԻՊ-ին Սիրիայում և Իրաքում:
Ուրախ եմ, որ կան հայորդիներ, ովքեր պատրաստ են օգնելու հավաքականին: Դրանցից մեկն էլ Գաել Անդոնյանն է: Նա ճիշտ ժամանակին եկավ հավաքական և կարող է օգտակար լինել :
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյան
2014թ. հոկտեմբերին Հայաստանում հաստոցաշինական գործարանի հենքի վրա բացվեց հայ-լեհական համատեղ ռազմաարդյունաբերական ձեռնարկությունը՝ «Լյուբավա-Արմենիան»: Ձեռնարկությունն աստիճանաբար ավելացրեց իր արտադրական հզորությունները՝ փորձելով մտնել միջազգային շուկա: Վերջերս «Լյուբավա-Արմենիայի» արտադրանքը ներկայացվել է նաև Ղազախստանում անցկացվող ռազմական միջազգային ցուցահանդեսին և արժանացել բարձր գնահատականի: