Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#36 (1105) 17.09.2015 – 23.09.2015

ԵՍԵՆԻՆԸ` ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

Ռուս մեծ քնարերգակ Սերգեյ Եսենինի բանաստեղծությունների մի զգալի մասը ժամանակին թարգմանվել է հայերեն եւ տպագրվել առանձին ժողովածուներում ու գրքերով: Սակայն նրա վաղ շրջանի ստեղծագործությունները հայերեն գրեթե չեն թարգմանվել: Այդ բացը լրացնելու է գալիս բ.գ.թ. Վահան Մաղալյանի կատարած աշխատանքը, որը առաջին անգամ հայերեն է թարգմանել Եսենինի պատանեկության տարիների ավելի քան 100 բանաստեղծություն, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք մեր թերթի ընթերցողներին` հայրենասեր գրողի ծննդյան 120 եւ մահվան 90-ամյակների առիթով: Նշենք նաեւ, որ այդ ոտանավորները նա գրել է Առաջին աշխարհամարտի տարիներին եւ նվիրված են ռուս քաջարի զինվորների հիշատակին:

ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ

Ես հմայված էի մեր հարևանությամբ ապրող հարգարժան կնոջ խոհեմությամբ, ինչի մասին չէի էլ կարող ենթադրել, չէ որ ես դրա կարիքը չունեի, մանավանդ (ինչ մեղքս թաքցնեմ) շատ անգամներ հարեւանցիորեն էլ պառավ ջադուի տեղ էի դրել նրան…
Հետագայում մեղքերս ցմրուր քավեցի, երբ արդեն տիկնոջ հորդորով և օժանդակությամբ սովորում էի պետական համալսարանում, որտեղ նա մինչև իր երկրային կյանքի ավարտը դասավանդում էր և մինչև վերջ էլ ջահելության կուռքը մնաց: Ես նրա սիրելի տղան էի այլևս, անբաժան ուղեկիցը մեր համատեղ զբոսանքների, երբ կարիք ուներ թարմանալու մաքուր օդում` խաղաղ և հանգստավետ երեկոներին: Դրա համար էլ, որպես հարգանքի տուրք պաշտելի կնոջ հիշատակի առաջ, մինչև օրս մտքումս անխաթար ու անաղարտ եմ պահել մեր հաճախակի հանդիպումների` մեր մտերմիկ և հարազատական բնույթի զրույցներից ինձ մնացած ԽՈՐՀՐԴԻ ոգեղենությունը, ինչը նա ամեն բանից վեր էր դասում:

Էրզրումի նահանգի գյուղերից մեկում էր ապրում ազգությամբ հույն Լազարն իր բազմանդամ ընտանիքով։ Դուստրերից Քրիստինեն իր գեղեցկությամբ, իր երկար վարսերով գերել էր Մանուկի սիրտը, որն էլ մի օր փախցրեց հունաց դստերը։ Տարիների հետ ծնվեցին 5 երեխաները՝ Ավետիսը, Մարիամը, Սամսոնը, Գայանեն, Դավիթը, որոնք հաշտության կամուրջ դարձան հայ եւ հույն ընտանիքների միջեւ։ Այսպես ապրում էին մինչեւ մեծ եղեռնը։ Ամուսինը երկու երեխաների հետ զոհ գնաց թուրքի յաթաղանին։ Մյուս երեխաներն էլ հիվանդացան, սառեցին, մնացին գաղթի ճամփին։

ԵՐԵՔ ԶԻՆՎՈՐ, ԵՐԵՔ ԵՂԲԱՅՐ, ԵՐԵՔ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեք զինվորները նստել են կողք կողքի շարված աթոռների վրա ու պատրաստակամ նայում են ինձ: Սիրում եմ զրուցել երիտասարդների հետ, հասկանալ նրանց ապրումները, մտքերը, մտահոգությունները, հպվել նրանց ազատությանն ու ըմբոստությանը, լավատեսությանն ու խիզախությանը: Անթաքույց սիրով հայացքս սահում է մեկից մյուսին. տղաները ժպտում են:
-Եղբայրնե՞ր եք,- մեկ անգամ էլ եմ ճշտում, որովհետեւ այնքան տարբեր են ժպտում…Ու արտաքինով էլ բոլորովին նման չեն իրար: Հանկարծ մեջս զարթնում է չկայացած հոգեբանը (իմ անկատար երազանքներից մեկը) ու փորձում եմ տարրալուծել երեք հայացք, երեք աչքեր, երեք ժպիտ, որ պահ առ պահ նոր երանգներ է ստանում:
Խորենը ավագն է, խաղաղ հայացք ունի, աչքերն ազնիվ են, մտածող, հնազանդ:
Հովիկը կրտսերն է: Սեւեռուն նայում է ինձ, շարժումներն արտահայտիչ են, դեմքին չարաճճի կրակ կա: Սիրուն տղա է:
Հայկը միջնեկն է` պինդ մկաններ ունի, կեցվածքի մեջ անթաքույց ըմբոստություն կա: Անհամբերությունից ճոճվում է աթոռի վրա ու առանց հարցնելու սկսում` «Մենք, ուրեմն, Ռուսաստանից ենք եկել: Եկել ենք մեր հայրենիքը պաշտպանելու»..

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ  ՀԻՇԱՏԱԿԻՆ

Մուսա լեռան վրա հայ մի բուռ քաջամարտիկների և ժողովրդի կատարած սխրագործությունները թուրքական կանոնավոր զորքի դեմ, ինքնապաշտպանության համար մղված մարտերն ազգային հպարտության, կենաց և մահու ոգորումներ են: Դրանք հպարտություն են ներշնչում ոչ միայն մուսալեռցիներին, այլև հայ ժողովրդի բոլոր զավակներին, որովհետև դրանք միջազգային հնչեղություն ստացած իրադարձություններ են: Ավելի քան 40-օրյա հերոսական ինքնապաշտպանությունից հետո 1915 թվականի սեպտեմբերի 11-14-ն ընկած ժամանակահատվածում 4092 մուսալեռցիներ փրկվել են ֆրանսիական ռազմածովային նավատորմի երրորդ նավախմբի ռազմանավերի անձնակազմերի հերոսական ջանքերով: Մուսալեռան հերոսապատումի ոսկե մատյանում անջնջելի տառերով գրված են նվիրյալ հայորդիների անունները:

ԵՐԱԶԱՆՔՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁԱՎ...

Վերջերս ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի շուրջ 80 անդամներ մասնակցեցին արշավ-ուխտագնացության: Արդեն 7-րդ տարին է, ինչ «Միացյալ Հայաստան» ծրագրի շրջանակում վարդանանքցիներն այցելում են Արցախ: Արցախյան ուխտագնացությունն այս տարի ևս տևեց 7 օր: Այդ ընթացքում մայր բուհի տարբեր ֆակուլտետների մի խումբ ուսանողներ, զոհված ուսանող-ազատամարտիկների հարազատներ այցելեցին ԼՂՀ պատմամշակութային վայրեր, ՊԲ զորամասեր, դպրոցներ և մշակութային կենտրոններ:

GLOBAL FIREPOWER-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԲԱՆԱԿՆԵՐԻ ՆՈՐ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՑՈՒՑԱԿԸ

«Գլոբալ ֆայրփոուվեր» (Global Firepower) կայքը ներկայացրել է աշխարհի երկրների բանակների նոր վարկանիշային ցուցակը: Ցուցակը կազմող պատասխանատուները նշել են, որ ցուցակ կազմելիս ուշադրություն չեն դարձրել միջուկային զենքի առկայության, քաղաքական գործոնների վրա, ինչպես նաեւ հաշվի չի առնվել դեպի ծով ելք չունեցող երկրների նավատորմի առկայությունը: Հաշվի են առնվել շուրջ 50 գործոններ, այդ թվում նաեւ տնտեսականն ու աշխարհագրականը, օգտագործվել են ինչպես պաշտոնական տարբեր վիճակագրություններ եւ ոչ պաշտոնական հրապարակումներ, այնպես էլ՝ միջազգային մի շարք կառույցների զեկույցներ: