Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#37 (1106) 24.09.2015 – 30.09.2015

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Այս նկարում ժպտում է զինվոր թոռնիկս` Սպարտակը: Ժամանակն ինչքա՜ն արագ է թռչում: Հուզմունք, հպարտություն խառնվել են իրար: Սեպտեմբերի 23-ին լրանում է թոռնիկիս 19-ամյակը: Սպարտակ ջան, ծնունդդ շնորհավոր: Բոլոր հարազատները սրտանց շնորհավորում են:
Քեզ, բանակային ընկերներիդ խաղաղ ծառայություն ենք մաղթում եւ բարի վերադարձ հայրենի օջախ: Թող մեր բոլոր զինվորների համար օրը լույսով եւ ժպիտով բացվի:

ՈՂՋՈՒՅՆ ՔԵԶ, ԶԻՆՎՈ՛Ր

Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առիթով շնորհավորում եմ բոլոր զինվորներին, նաև իմ երկու որդիներին՝ Ալեքսանյան Նորայրին և Ռուբենին, որոնք ծառայում են նույն բանակային զորամիավորումում:
Սիրելի՛ զինվորներ
Դուք ծառայում եք մեր հզոր, հաղթանակած հայկական բանակում: Եղեք զգոն, եղեք հպարտ և ամուր պահեք մեր ստեղծած, կայացրած և ձեզ վստահված մեր պանծալի բանակը, մեր հողն ու ջուրը, մեր հայրենիքը, չէ որ վաղվա այս հայրենիքի, այս հողի ու ջրի տերը դուք եք լինելու:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ԲԺԻ՛ՇԿ

Ես` Ավետիք Աշրաֆյանս, ծնվել եմ զինծառայողի ընտանիքում: Շուրջ 18 տարի ծառայում եմ հայոց բանակում: Մասնակցել եմ ՀՀ պաշտպանության համար մղվող մարտական գործողություններին: Վերջին չորս տարիների ընթացքում աչքերիս հիվանդության պատճառով բուժում եմ ստանում Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բորբոքային բաժանմունքի վարիչ, դոցենտ Աննա Վիկտորի Հովակիմյանի մոտ:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Աննային ու նրա ղեկավարած բաժնի բոլոր աշխատակիցներին՝ զինվորիս նկատմամբ ցուցաբերած ջերմ, հոգատար, անշահախնդիր եւ մարդկային վերաբերմունքի համար: Հայրենիքին ծառայելը միայն զենքով չէ. հիվանդանոցում համոզվեցի, որ բուժանձնակազմի աշխատանքը նույնպես հայրենիքի պաշտպանություն է, նրանք էլ իրենց գործի մեջ են հայրենիքի զինվոր:

ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

2014թ. օգոստոսի 4-ն էր: Օրն սկսվել էր պայծառ-պայծառ արևով, և Սևակի մտքով իսկ չէր անցնում, որ այն մնալու է իր հոգում որպես մի անջնջելի հիշողություն: Սևակն ու Արամը խոսում էին, որ երբ այս անգամ դիրքերից իջնեն, պիտի մկրտեն Արամի երեխաներին` Շողիկին, Վիկտորյային ու երկու տարին նոր բոլորած Ռազմիկին, ու կնքահայրն էլ պիտի Սեւակը լինի. թշնամին սկսեց իր հերթական ոտնձգությունը: Ինչպես միշտ նա իր արժանի հակահարվածն ստացավ, սակայն եղավ ցավալի կորուստ: Թշնամու գնդակից զոհվեց Արամը: Վերջին պահին Արամն էլի ուզում էր ինչ-որ բան ասել Սևակին, սակայն բառերը մնացին կոկորդում:

ԵՍ ԵՄ ԸՆՏՐԵԼ ԻՄ ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Վաղարշապատի համար 9 միջնակարգ դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտեցի և նույն տարում էլ ընդունվեցի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում կապի ոլորտում» ֆակուլտետը: Կարմիր դիպլոմով ավարտեցի: Եկավ զինվորական պարտքս տալու ժամանակը, և շատերի նման ես էլ զորակոչվեցի: Բայց դեռ մինչ զորակոչվելս, Արմենակ Խանփերյանցի անվան Ռազմաավիացիոն ինստիտուտի միամյա սպայական դասընթացներին մասնակցելու դիմում էի ներկայացրել մեր տարածքային զինկոմիսարիատ: Դիմումս հարգվեց, մասնակցեցի դասընթացներին, որոնք դարձյալ բարձր առաջադիմությամբ ավարտեցի: 2013 թվականին ծառայության նշանակվեցի փախգնդապետ Կ. Դարբինյանի հրամանատարությամբ գործող զորամաս:

ԿՈՆՖԵՐԱՆՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ 50-ԱՄՅԱԿԻՆ

Արդեն 19 տարի է, ինչ ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը նախաձեռնում է այս կոնֆերանսը` նվիրված Անկախության տոնին: Այս տարի այն նվիրված է նաև Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին և կրում է «Կրթությունը ՀՀ անվտանգության համատեքստում» խորագիրը: Կոնֆերանսի նպատակն է նպաստել ուսանողների գիտահետազոտական մտքի ամրապնդմանը: Ակումբը համագործակցելով ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության հետ՝ յուրաքանչյուր տարի փորձում է վեր հանել այնպիսի հիմնախնդիրներ, որոնք վերաբերում են ինչպես բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, այնպես էլ հայ զինվորի վսեմ հատկանիշների ձևավորմանը:

Որպես հիմնարար նախապայման-գաղափար, որն անհրաժեշտ է անհատի ու ազգի գոյության համար՝ նշվում է հայ ազգի ազատատենչությունը:
Մյուս կարևոր գաղափարը ինքնապաշտպանության, անձնապաշտպանության (ազգի ինքնության պաշտպանության) անհրաժեշտության գաղափարն է կամ ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոսությունը: Սա իր ձևակերպումն է ստանում Եղիշեի խոսքով. «Մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ` անմահություն»: «Սահման քաջաց է զէնք յուրեաց»:
Հաջորդը հայրենասիրությունն է` առանց ավելորդ մեկնաբանությունների: