Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#37 (1106) 24.09.2015 – 30.09.2015

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Արդեն ավանդույթ է դարձել Հայաստանի գրողների միության և պաշտպանության նախարարության համագործակցությունը: Այն առավել նկատելի դարձավ, երբ ՀՀ ՊՆ առընթեր Հասարակական խորհրդի նախաձեռնությամբ գրողներն սկսեցին այցելել ՀՀ և ԼՂՀ զորամասեր, ելույթներ ունենալ զինվորների ու սպայական անձնակազմի առաջ, պատասխանել նրանց հուզող հարցերին: Եվ ահա բանակ-հասարակություն կապն ամրապնդելու, գրողներին բանակին, սպային ու զինվորին մերձեցնելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունն ու Հայաստանի գրողների միությունը հայտարարել են համատեղ մրցանակաբաշխություն՝ բանակային թեմայով գրված լավագույն արձակ ու չափածո ստեղծագործությունների համար։

ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ

«Վստահելի աղբյուրները» մորս խորհուրդ էին տվել օգտվելու ծեր գնչուհու ծառայություններից, որոնք նա ծանոթների համար մատուցում էր ուրբաթ օրերին, իհարկե` որոշակի հատուցման դիմաց, որի համար դրամը վճարման պարտադիր միջոց չէր: Նա վերցնում էր, այսպես ասած, նաև բնամթերքով. ով ինչ կտար իր քունջ ու պուճախից` մի մեծ ճութ խաղող` աղ դրած պանրի հետ ճաշակելու, մի քիչ մեղր, ընկույզ` նոր քաղած և անխտիր աֆրիկյան սև դառը սուրճ, որից երբեք ու երբեք չէր հրաժարվում: Թեպետև սխալ տպավորություն չկազմելու և արդարամիտ լինելու նպատակով չեմ կարող չնշել, որ Սերան ոչ միշտ էր սպասված հյուր տեղացիների տներում, և դրա համար «բավարար հիմքեր» կային:

ՀԱՅՐԵՆԻՔ

Այս հողն արդեն երկիր է դարձել: Նրա որդիների ամուր ոտնատեղին է երկիր դարձրել հողը: Ու այդ ամուր ոտնահպումից հողին է փոխանցվել մի ամուր հավատ: Երկիրն իր գրկում հավատ է թրծել: Ու հավատը դարձել է Մայր Հավատ: Ու երկիրը դարձել է Մայր Երկիր: Ու մայր երկիրը դարձել է Մայր Հայաստան… Ուրեմն` ասված է Հայաստան: Եվ դա բավական է:

ՀՈՂ, ՈԳԻ, ԶԵՆՔ ԽԱՉԻԿՑԻՆԵՐ

Վայոց Ձորի պատմական Խաչիկ գյուղ տանող միակ ճանապարհն սկսվում է Արենիից, որից հետո՝ լեռնիվեր 21 կմ ոլորաններ: Այստեղ հասնելու միակ միջոցը սեփական մեքենա ունենալը կամ պատահական մեքենա որսալն է: Ճիշտ ժամանակին էր խաչիկցի պայմանագրային զինծառայող Գեղամի՝ իր մեքենայով հայտնվելը: Ճանապարհի երկարությունը կարճվեց գյուղի մասին զրույցով: «Գո՞հ եք ծառայությունից»: «Իհարկե, տղաս էլ է ծառայում, շատ գոհ ենք: Բացի այդ, Խաչիկի բարիքները եթե խելքով բանեցնես, ապրուստի խնդիր չես ունենա»:
Ասելիքիս՝ իմ մտապատկերում եղած կառույցը, գյուղ մտնելուն պես փլուզվեց: Այդ պահից սկսած, իրենք՝ խաչիկցիները, մեկը մյուսի ետևից հայտնվեցին տողերիս մեջ ու պարտադրեցին իրենցը:

ԿԱՏՅՈԽԵՆ ՋԸՆՍ ԱՅ ՍԼՈՒԺԲԱ, ՍՈԼԴԱՏ ԿԱՄ ԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ԶԻՆՎՈ՛Ր

Ասորիները մեր երկրի բնակչության կազմում ազգային փոքրամասնություններից երրորդն են՝ եզդիներից և ռուսներից հետո: Հայաստանում ասորական համայնքներ կան Դվինում, Արզնիում, Դիմիտրովոյում, Նոր Արտագերսում:
Ասորական ամենամեծ համայնքը Հյուսիսային Իրաքում է: Համայնքներ կան նաև Սիրիայում, Լիբանանում, Թուրքիայում:
Ասորիների առաջին ներգաղթը Հայաստան թվագրվում է 1805-08 թթ., երբ ասորական 20 ընտանիք Թուրքիայի Մամդսան բնակավայրից տեղափոխվել է Հայաստան և բնակություն հաստատել Գյոլայսոր բնակավայրում (ներկայիս Խոսրովի անտառի տարածք): Երկրորդ ներգաղթը Հայաստան տեղի է ունեցել 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, Թուրքմենչայի պայմանագրով:

ՄԱԿ-Ը ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ԿՈԳԵԿՈՉԻ ԲՈԼՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՈՀԵՐԻՆ

Սեպտեմբերի 11-ին երկար տարիների դիվանագիտական համառ ջանքերից հետո Հայաստանի Հանրապետությանը հաջողվեց հասնել բոլոր ցեղասպանությունների վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի ընդհանուր բանաձեւի միաձայն ընդունմանը:
Հայաստանի եւ համահեղինակ 83 այլ պետությունների ներկայացրած բանաձեւը դեկտեմբերի 9-ը հռչակում է որպես «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության ու այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»: Այդ օրն ընտրվեց, քանի որ դեկտեմբերի 9-ը 1948 թ. Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման օրն է:

ԱԶԱՏ ՊԱՊԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

«Հայ զինվոր» թերթի ֆեյսբուքյան էջի հազարավոր հետեւորդների անտարբեր չի թողել Թալին քաղաքից ոչ հեռու գտնվող մի գյուղի` Ներքին Բազմաբերդի բնակիչ, 99-ամյա Ազատ պապի կյանքի ոդիսականը… Նրա մասին պատմող ակնարկն արժանացել է հարյուրավոր հավանումների, ունեցել է տասնյակ «կիսումներ»: Հավանաբար պատճառներից մեկն էլ այն է, որ այդ պատմությունը մեր ժողովրդի վերջին հարյուր տարիների կյանքի արտացոլումն է…