Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#38 (1107) 1.10.2015 – 7.10.2015

«ԱՐԾԻՎՆԵՐԻ» ԹՌԻՉՔՆ ԱՆՀՆԱՐ Է ՍԱՆՁԵԼ...

Այս գիրքն անսահման ցավի, հպարտության ու խոնարհումի, երախտավոր զավակի հպարտության, նաեւ լուսավոր հավատի ծնունդ է:
Ցավ հայրենի հողի, Արցախ աշխարհի ազատության ու անկախության պայքարում կյանքը զոհաբերած հերոսների համար, հպարտություն ինչպես նրանց, այնպես էլ թշնամու դեմ խիզախորեն մարտնչած ու տուն վերադարձած ազատամարտիկների հանդեպ, խոնարհում մայր ժողովրդի անցյալ ու ներկա փառավոր ճանապարհի ու անմար հիշատակների առջեւ: Եվ, ի վերջո, ոգեղեն հավատ, որ ազգի հերոս զավակների ` «արյունոտ արծիվների» թռիչքը երբեք եւ ոչ մի ոսոխ չի կարող սանձել, ու անմահ է այն ժողովուրդը, որ ծնել է արծվաթռիչ զավակներ:

Համոզվելով «թղթե շերեփի» անարդյունավետության մեջ, տեսնելով, որ մեծ տերությունները, որոնց օգնությանն է ապավինում հայ ժողովուրդը, իրեն պաշտպանելու ցանկություն և նպատակ չունեն, Խրիմյան Հայրիկը ժողովրդին երկաթե շերեփով պայքարելու կոչ է անում: Մասնավորապես՝ Կ. Պոլսում իր կարդացած քարոզում ասում է. «Ժողովո՛ւրդ Հայոց, անշուշտ լավ հասկացաք, թե զենքը ինչ կրնար գործել ու կը գործե, ուրեմն սիրելի և օրհնյալ հայաստանցինե՛ր, գավառացինե՛ր, երբ Հայրենիք վերադառնալու լինեք, ձեր բարեկամաց և ազգականաց իբրև պարգև` մեկ-մեկ զե՛նք առեք և դարձյալ զենք. ժողովու՛րդ, ամենեն առաջ քո ազատության հույսը քո՛ վրա դիր, քո՛ խելքին և բազկին ուժ տուր, մարդ ինքնիրմեն պետք է աշխատի, որ փրկվի»:

ԽԱՉԻԿՑԻՆԵՐ. ՀՈՂ, ՈԳԻ, ԶԵՆՔ

Զորամաս հասնելու ճանապարհին կանգ առանք գյուղի դպրոցի մոտ: Բարեկարգ շինություն է: Բոլոր պայմանները կան երեխաների ուսուցումն առավելագույն արդյունավետ իրականացնելու համար: Աչք է գրավում դրսում՝ հենց շենքի դիմաց գտնվող փոքրիկ ջերմոցը, որը բուսաբանության դասաժամերի գործնական աշխատանքների համար է: Իսկ նախնական զինվորական պատրաստության համար անհրաժեշտ բոլոր պարագաներով ապահովված դասասենյակի պատուհանից երևում է թշնամու հրաձգային զորավարժարանը…

ԴԱՐՁՅԱԼ ԴԻՐՔԵՐ, ԲԱՅՑ ԱՐԴԵՆ ՍՊԱՅԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐՈՎ

Նոր եմ ծանոթացել դասակի հրամանատարի տեղակալ, ավագ սերժանտ, պայմանագրային Գեղամ Ղազիյանի հետ: Առաջին հայացքից Գեղամը սովորական զինվորական է՝ մյուսներից ոչնչով գրեթե չտարբերվող. միջին հասակ ունի, ամուր կազմվածք, հաճելի դիմագծեր ու ժպտուն աչքեր: Քսանհինգ տարեկան կլինի կամ մի քիչ ավելի մեծ է: Դաշտային նոր համազգեստով է, զենքն էլ պահել է այնպես, ինչպես երդման ժամանակ զինվորն է պահում… Բայց, այնուամենայնիվ, ինձ համար նա յուրահատուկ է… Թեկուզ հենց միայն այն պատճառով, որ հինգ տարի է՝ դիրք է պահում, հինգ տարի է՝ ծառայում է «Եղնիկներում»… Նա մարդու, զինվորի՝ գիշերները չքնող տեսակն է. զենքը ձեռքին կանգնած սպասում է, սպասում ու սպասում… Եվ նրա սուր, անթարթ հայացքը հակառակորդի հենակետերին է ուղղված… Նմանների համար ամուր ոտնատեղը դիրքն է…

ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ

Նա ինձ մի քանի գրոշ տվեց և խնդրեց, որ այգու «պոնչիկավաճառի» կրպակից երկու հատ տաք փքաբլիթ բերեմ: «Եվ թող էդ կաղ սատանան շաքարափոշին տակով չանի, թող մարդավարի շաղ տա, թե չէ՝ կանիծեմ, մյուս ձեռուոտից էլ կզրկվի»,- պատվիրեց Սերան: Եվ ես վազեցի «կաղ սատանայի» կրպակը` փքաբլիթի հետևից: Կրպակի տերը տրամվայի տակ ընկած Գևոն էր (անդուրի մեկը), որ զուրկ էր ձախ կողմի վերջույթներից` թե՛ ձեռքից, թե՛ ոտքից: Դեռ հաջողացրել էր Գերմանիայի Դրեզդեն քաղաքում իր համար որակյալ (խորհրդային առաջադեմ ժամանակների համեմատ) թանկարժեք «ոտք» պատվիրել, քանի որ առևտրի բնագավառում ազդեցիկ չինովնիկների հովանավորությունն էր վայելում, հետն էլ անասելի գծուծ, հարամ մարդ էր:

«ՈՍԿԵՂՋՅՈՒՐԻ ՏԻՐԱԿԱԼՆԵՐԸ»

Կոտորելը Օսմանյան կայսրության տարածքում միշտ ընդունված է եղել՝ որպես ռազմավարական օրինական գործոն, սակայն հայերի կոտորածի ամենաանտանելի դաժան հանգամանքը (բացի սպանություններից) սպանդի կազմակերպված ցնցիչ մեթոդն էր, որը սկսվում էր ոչ թե թուրքերի վայրագ կրքերի բորբոքումով, այլ մի կոտրված շեփորի միանվագ ու աղավաղված ճչոցով, որ հնչում էր առ ի ազդանշան` գործարանի սուլիչի նմանվող միապաղաղ հնչողությամբ, և որին անմիջապես ենթարկվում էին մասնագիտացած սառնասիրտ մարդասպանները:

ՀՈՒՇԱՐՁԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Սեպտեմբերի 26-ին Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղում տեղի ունեցավ ազատամարտիկ Արամ Գրիգորյանի հիշատակին նվիրված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը՝ պաշտպանության նախարարության և Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչների, ինչպես նաև համագյուղացիների ներկայությամբ: Անկեղծ խոսքեր հնչեցին Արամի` որպես ազատամարտիկ զինվորականի, ծնողի, համագյուղացու, ընկերոջ մարդկային որակների և կատարած աշխատանքների մասին: