Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#38 (1107) 1.10.2015 – 7.10.2015

ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Գյուղի անունը Կիրանց է` հինավուրց ու հնաբույր մի բնակավայր, որի մասին հիշատակությունները գալիս են դեռ չորրորդ դարից: Եղել է մեծ բնակավայր և կոչվել է Կունեն, որն էլ ունեցել է իր վանքը` Կիրանց, և նույնանուն գետը` Կիրանց: Բնակավայրը ժամանակի ընթացքում տարածվել է գետի հովտով. մի նոր շեն են հիմնել Առաքելոց վանքի մոտ: Այսօր կանգուն են հինգ եկեղեցական շինություններից երկուսը:

ՊՈԵԶԻԱՆ ՊԻՏԻ ՄԵԶ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ ԴԱՐՁՆԻ

Զրույց բանաստեղծ ԼԵՎՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆԻ հետ

ՀՈԳԵԿԱՆ ԱՆԴՈՐՐԻ ՀՄԱՅՔԸ

Փրիսթոնի համալսարանի քաղաքական գիտությունների դոկտոր և HBO-ի մեկնաբան Վիլյամ Էնգդալն իր հոդվածում նշում է, որ Ռուսաստանի դեմ Բարաք Օբամայի և Ջոն Քերիի սանձազերծած տնտեսական պատերազմը ԱՄՆ-ի վրա շատ թանկ նստեց: Վաշինգտոնն իր պատժամիջոցներով մտադիր էր վատթարացնել ռուսական տնտեսությունը, բայց դրանով ոչ միայն ինքը տուժեց, այլև Եվրոպան:
Բացի այդ, սաուդյան միապետությունը հրաժարվեց նավթի գները բարձրացնել, ինչը փաստորեն ոչնչացրեց ԱՄՆ-ում թերթաքարի արդյունահանումը: Այժմ Սաուդյան Արաբիայի իշխանությունը, Իրանի հետ Վաշինգտոնի գործարքից իրեն վիրավորված զգալով, ռուսներին է դիմում միջուկային ռեակտորներ կառուցելու և զենք գնելու հարցերով, ինչի համար առաջ դիմում էր ամերիկացիներին: