Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#40 (1109) 15.10.2015 – 21.10.2015

40-8

… Երբ պատահական մի զրույցի ժամանակ լսեցի, որ Կոլյա Նավթալյանի երկու թոռները` երկու եղբայր, ծառայում են ազգային բանակում և այն էլ առաջնագծում, միանգամից միտս եկան աշխարհի ամենաուժեղ մարդու մասին իմ պատանեկան հուշերը… Եվ, չգիտեմ ինչու, եղբայր զինվորները՝ Նիկոլայն ու Ներսեսն էլ ինձ պատկերացան իրենց լեգենդար պապի տեսքով` հսկա, աժդահա…
Կոլյա Նավթալյանի՝ աշխարհի ամենաուժեղ մարդու անունը նոր սերնդին թերևս բան չասի: Իսկ կես դար առաջ նրա անունը բոլորի շուրթերին էր: Ժողովրդի կուռքն էր, հերոսը: Ի՜նչ Կասուս Քլեյ, ի՜նչ Լիստոն, ի՜նչ Պատերսոն… Մի աշխարհ էր ու մի Կոլյա Նավթալյան… Նրա ահռելի ուժի, աժդահա տեսքի մասին պատմություններն ավելի շուտ առասպելների էին նմանվում` մեկը մյուսից զարմանահրաշ ու անհավատալի… Երբ նրա կրկեսային փոքրիկ խումբը՝ իր հայտնի բեռնատարով, ժամանել է որևէ գյուղ, երեխաներն ու պատանիները ընդառաջ են վազել՝ գոռալով. «Նավթալյա՜նը եկա՜վ»

ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ

Այդ օրը` բախտորոշ այդ ժամին, ես ինքս ինձ համար անսպասելի-արտասովոր (առաջին հայացքից միայն աննշան թվացող) բացահայտում արեցի, որի նախադրյալները վաղուց աչքիս առաջ էին, սակայն մի կողմ ընկած` անջատ-անջատ: Եվ երբևէ չէի մտածել դրանք իրար կապակցելու կամ համադրելու մասին, որպեսզի կարելի լիներ թերևս խելքին մոտ հետևություն անել: Երբ հոգեկան ու հոգեբանական դժվարին անդրադարձի շնորհիվ մեկ առ մեկ վերհիշում էի իմ կյանքում՝ ինձ հետ կատարված իրադարձությունների տխուր վիճակագրությունը, մտաբերում էի զանազան «ավելորդություններ», զարմանալի մի զուգադիպությամբ տեսնում էի, որ շարունակ դեմ եմ առնում անժխտելի մի իրողության, անհերքելի փաստի, որի գոյությունն այլևս անհնար էր ուշադրության չառնել…

ԴԱՌԸ ՆՈԲԵԼ

Բելառուս գրողը շվեդական ակադեմիայի մրցանակին է արժանացել հետևյալ հիմնավորմամբ՝ «Դարաշրջանի ցավին նվիրված» ստեղծագործությունների համար:

ԲԵՐՔԱԲԵՐՑԻՆԵՐԸ ՀԱՎԱՔԵԼ ԵՆ ԲԵՐՔԸ ԵՒ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՑՐՏԱՇՈՒՆՉ ՁՄՌԱՆԸ

Բերքաբեր ժամանած այցելուները, ուզեն թե չուզեն, կանգ են առնելու գյուղի միջնակարգ դպրոցի մոտ: Նախ՝ տեղն է շատ հարմար, հետո էլ՝ երկհարկանի շինությունը հեռվից աչք է ծագում իր թարմությամբ ու գեղեցկությամբ՝ մաքուր պատեր, դասարանների մեծ ու լուսավոր պատուհաններ: Մոտիկից մեր դպրոցն ավելի գեղեցիկ է՝ ամբողջ բակը սալիկապատված է, ցանկապատված: Ցանկապատի ամբողջ երկայնքով մշակված ծաղիկներ են: Ամեն ինչ մաքուր է, կոկիկ ու խնամված: Շատ ավելի կսիրեք մեր գյուղը, եթե դպրոցի երկրորդ հարկի պատուհանից դուրս նայեք. մեր շրջանի բնության ամբողջ գեղեցությունը կփռվի ձեր առաջ: Ամեն պատուհանից մի տեսարան է բացվում… Տեսարաններից մեկն էլ, դարձյալ ուզենք թե չուզենք, բացվում է մեր հարևան-հակառակորդ երկրի վրա… Այստեղից լավ տեսանելի են ադրբեջանական տարածքները և դիրքերը: Զարմանալիորեն մեր դպրոց այցելողներին հենց այդ տեսարանն է հետաքրքրում… Բայց մեր աչքը վաղուց վարժվել-ընտելացել է…

ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻ ԵՐԱԶԱԾ ԲԱՆԱԿԸ

2015թ. օգոստոսին պաշտպանության նախարարության աջակցությամբ ԵՊՀ-ի «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի 75 անդամներ շրջագայության մեկնեցին Արցախ աշխարհ, այցելեցին հոգեւոր կենտրոններ, սրբավայրեր, հանդիպեցին նաեւ մեր այդ գողտրիկ ու չքնաղ աշխարհի խաղաղությունն ու անդորրը պաշտպանող ու պահող զինվորներին:

Ո՞Վ ՊԵՏՔ Է ՊԱՀԱՆՋԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ

Նոր տեղեկացա Սերժ Սարգսյանի խիստ հետաքրքիր հարցազրույցի մասին, որ նա տվել էր թուրքական «Հյուրիեթ» թերթի լրագրող Ջանսու Չամլիբելին 2015 թ. ապրիլի 24-ին Երևանում: Հոդվածը թաղվել էր լրատվական հեղեղի մեջ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների օրերին:
Ահա կարևոր հատվածներ նախագահ Սարգսյանի ընդարձակ հարցազրույցից, որը հրապարակվել է «Թըրքիշ դեյլի նյուս»-ում «Հյուրիեթ» թերթի անգլերեն տարբերակում.

Ալավիները ալավիզմի հետեւորդներն են, որ լայնորեն տարածվել են Մերձավոր Արեւելքում մոտավորապես IX դարում: Չնայած բազմադարյա պատմությանը` ալավիզմի մասին քիչ բան է հայտնի: Պատճառն այն է, որ այս կրոնական ուսմունքի հետեւորդներին արգելվում է բացահայտել ալավիզմի հիմնադրույթները: Ենթադրվում է, որ ալավիզմը ձեւավորվել է շիաականության՝ մահմեդական գլխավոր ուղղություններից մեկի հիման վրա: Սակայն այն զգալիորեն տարբերվում է նրանից, մանավանդ՝ սուննիզմից: Տեսեք` ալավիները տոնում են որոշ քրիստոնեական տոներ, ինչպիսիք են Զատիկն ու Սուրբ Ծնունդը, եւ օրվա ընթացքում միայն երկու անգամ են աղոթում (նամազ անում)` թեեւ իսլամը նախատեսում է հինգ նամազ: Ալավիները չեն այցելում մզկիթներ եւ մերժում են Շարիաթը (մահմեդական կարգադրությունների ու արգելքների ամբողջություն): Բացի այդ, նրանց թույլատրվում է ալկոհոլ օգտագործել: