Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#41 (1110) 22.10.2015 – 28.10.2015

ՌԱԶՄԱՐՇԱՎ ԴԵՊԻ ՀԱԼԵՊ

Սիրիայի բոլոր ազգերի ու դավանանքի պատկանող բնակիչների համար ընդունելի, իսկ դաեշականների՝ հակամարդկային այդ հրեշների համար անընդունելի ալեւի նախագահը՝ Բաշար Ասադը որոշում է ընդունել ռազմագործողություն սկսելու՝ 21 միլիոնանոց Սիրիայի երկրորդ քաղաքը՝ 7 միլիոնանոց Հալեպը, «Իսլամական պետության» մարդակերներից ազատագրելու համար:
Սիրիական 150-հազարանոց պետական բանակին ու հազարավոր տանկերին աջակցում են Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերի՝ Սիրիա ժամանած 34 մարտական ինքնաթիռներն ու 16 ուղղաթիռները, ինչպես նաեւ Իրանից ու Լիբանանից ժամանած հազարավոր իրանցի, արաբ շիա կամավորականներից բաղկացած հետեւակային զորաջոկատները:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՕՍԱ» ՀՐԹԻՌԱԶԵՆԻԹԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ (ՀԶՀ)  ՄԱՍԻՆ

«Օսա»-ն ավտոմատացված հրթիռազենիթային համալիր է, որը նախատեսված է մոտոհրաձգային կամ տանկային դիվիզիայի ուժերն ու միջոցները ինքնաթիռների, ուղղաթիռների, թևավոր հրթիռների և օդային հարձակման այլ միջոցների հարվածներից պաշտպանվելու համար, որոնք գործում են շատ փոքր, փոքր և միջին բարձրությունների վրա:
«Օսա» ՀԶՀ-ի մշակումը սկսվել է 1960թ.: Սպառազինության է ընդունվել 1971թ. հոկտեմբերի 4-ին: 1975-ից թողարկվել է «Օսա-AK» անվանումով, իսկ 1980-ից՝ «Օսա-AKM»: 1989-ից դադարեցվել է «Օսա-AKM» ՀԶՀ-ի սերիական արտադրությունը: