#46 (1115) 26.11.2015 – 2.12.2015
Պատմական Մեծ Հայքի Սյունիք աշխարհի երբեմնի Քաշունիք (Մյուս Բաղք) գավառը, ըստ 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, ունեցել է 52 բնակավայր՝ հավանաբար Նակորզան կենտրոնով: «Սյունիքի պատմություն» գրքի «Սյունիքի տասներկու գավառների եկեղեցու (խոսքը վերաբերում է Տաթևի վանքին) հարկացուցակը ըստ հին սահմանվածի» (ՀԴ) գլխում նշված է, որ ամենաշատ հարկ՝ 20 դահեկան, վճարել է Նակորզան բնակավայրը: 12 գյուղ վճարել են 12 դահեկան հարկ, մնացածը՝ ավելի քիչ: Այս բնակավայրերի մի մասը 19-20-րդ դարերի ընթացքում հայաթափ եղավ՝ բնակեցվելով մահմեդական ցեղերով ու կորցնելով հայկական անունները:
Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի օրերին Ասլանյան գերդաստանի պատմությունը ևս մեկ անգամ վկայում-հավաստում է, որ անհնար է արմատախիլ անել մի ժողովուրդ, որն ապրելու ձգտում ունի, ունի կամք ու վճռականություն:
17-րդ դարի վերջին քառորդում Թուրքիայի լծից Հունգարիայի եւ նրա մայրաքաղաք Բուդայի ազատագրման գործում կարեւոր դեր են խաղացել նաեւ տեղի հայերը: 1688 թվականի հուլիսին Բուդան ազատագրելու նպատակով ավստրիական զորքը պաշարեց քաղաքը: Թուրքական զորքը կատաղի պաշտպանվում էր: Քաղաքի բնակիչներից Գաբրիել Շապինգարահիսարցին` Գաբոշ Էորմեն, որ հայերեն ծածկագրով կարեւոր ռազմական տեղեկություններ էր հաղորդում Վիեննայի ռազմական խորհրդի նախագահ Հերմանին, դիմում է անօրինակ խիզախության: Շեղելով թուրք պահակների ուշադրությունը` հուլիսի 22-ին պայթեցնում է քաղաքի 8 հազար ցենտներ վառոդ պարունակող աշտարակը:
Նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները նոր էջ բացեցին միջազգային հարաբերությունների ասպարեզում: 111 տարի անց վերակենդանանալու նախադրյալներ են ստեղծվել ռազմաքաղաքական հզոր մի դաշինքի համար, ինչպիսին էր Անտանտը: Միաժամանակ, Մերձավոր Արևելքում իրավիճակը կարող է հանգեցնել Առաջին աշխարհամարտի արդյունքների լրջագույն վերանայմանը:
«Հայերը սիրիական հասարակության կարևորագույն մասն են կազմել դեռևս XI դարից, ընդ որում՝ պահպանելով իրենց ինքնությունն ու մշակույթը: Մասնավորապես, անհերքելի փաստ է նրանց մասնակցությունը սիրիական բանակի ստեղծման գործում: Ավելին՝ Սիրիայի զինված ուժերի հիմնադիրներից է հայազգի Արամ Կարամանուկյանը (1910-1996):
Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Թուրքիայի հետազոտողներից կազմված Կոլումբիայի համալսարանի խումբը հաստատեց, որ Թուրքիայի կառավարությունը «Իսլամական պետությանը» (ԻՊ) տրամադրել է ռազմական գործակցություն, զենք, կազմակերպչական աջակցություն, ֆինանսական օգնություն և բժշկական ծառայություններ: Այս մանրակրկիտ հետաքննությունը գլխավորել է Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի խաղաղության ամրապնդման և իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը:
Ահա հատվածներ այդ ծավալուն հետազոտությունից, որոնք փաստում են Թուրքիայի և ԻՊ-ի միջև եղած ուղղակի կապերը: